Կարինա Հակոբյան (օգոստոսի 16, 1997(1997-08-16), Մոսկվա, Ռուսաստան), ավելի հայտնի է որպես Կարինա Էվն, ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի, երգերի հեղինակ-կատարող։

Կարինա Էվն (Karina EVN)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունԿարինա Հակոբյան
Ի ծնե անունԿարինա Հակոբյան
Նաև հայտնի է որպեսԿարինա Էվն
Ծնվել էօգոստոսի 16, 1997(1997-08-16) (26 տարեկան)
Մոսկվա
ԵրկիրՌուսաստանի Դաշնություն
ԺանրերՊոպ, Արենբի
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կատարող
ԿրթությունՄոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան
Կայքkarinaevn.com

Կենսագրություն խմբագրել

Կարինա Հակոբյանը ծնվել է 1997 թվականի Օգոստոսի 16-ին, Ռուսաստանի Դաշնությունում (Մոսվկա քաղաք) հայ ընտանիքում[1]։ Դեռ վաղ տարիքում Կարինայի մոտ նկատվում է մեծ տաղանդ երաժշտության հանդեպ։ Այդ իսկ պատճառով 8 տարեկանում նա ընդունվում են թիվ 4 երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին։ Երեք տարի անց նույն դպրոցում Կարինան սկսեց ուսումնասիրել ակադեմիական վոկալ։ Սակայն ծնողները ցանկանում էին, որ նա ընտրի բժշկի մասնագիտությունը, ուստի 8-րդ դասարանից սկսած Կարինան սկսեց խորությամբ ուսումնասիրել քիմիա և կենսաբանություն՝ բժշկական ինստիտուտ ընդունվելու համար, մինչդեռ նա շարունակում էր զբաղվել երաժշտությամբ։ 15 տարեկանում ծնողները հասկացան, որ Կարինայի կյանքում ավելի մեծ դեր ունի երաժշտությունը և թույլ տվեցին, որ նա հետևի իր սրտի թելադրանքին։ 2013 թվականին Կարինան ընդունվեց Գնեսինկայի էստրադային և ջազային քոլեջ։ Նույն թվականին նա մասնակցեց առաջին «Նոր Դարի Աստղեր» վոկալ մրցույթին, և զբաղեցրեց առաջին տեղը[2]։ Նույն տարում մասնակցել է նաև «Օստանկինոյի Ոսկե Ձայնը» մրցույթին, և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին[3]։ Մեկ տարի անց՝ 2014 թվականին, ստացել է «Օստանկինոյի Ոսկե Ձայն»-ի Գրան Պրի մրցանակ։ 2014 թվականի մայիսին մասնակցել է Հայաստանի X-factor նախագծին, սակայն հրաժարվել է մասնկացել հաջորդ փուլին, մազերի թափվելու պատճառով։ Բժիշկները նրա մոտ հայտնաբերեցին տոտալ ալոպեցիա, իսկ հունսին նա արդեն ստիպված էր կեղծամ կրել։ 2014 թվականին նա մասնակցեց «Հայաստանի Ձայնը» նախագծին, անցնելով երգչուհի Սոնայի թիմ։ Նախագծում նա հասավ մինչև երրորդ փուլ[4]։ Արդեն 2015 թվականի մայիսին Կարինան թողարկեց իր առաջին հեղինակային երգը և տեսահոլովակը ՝ «Не могу больше»։ 2016 թվականին Կարինան թողարկեց «Зажигай», «Моя Армения», «С днем рождения», «Свадебный вальс», «Հայաստանը մերն է», «Россия», «Broken dream» երգերը։ 2017 թվականին ներկայացվեց առաջին դուետ երգը «Bad Boys Blu» խմբի նախկին մենակատար Kevin McCoy-ի հետ, և երգի պրեմիերան ներկայացվեց Կրեմլի Պետական Պալատում[5][6]։ Նույն թվականին թողարկվեցին «Лето» և «Все зашибись» երգերը, որոնք հայտնեցին iTunes-ի լավագույն աղուսյակում[7]։ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին «Известия Холл» համերգային սրահում կայացավ Կարինայի մենահամերգը[8]։ Նույն թվականին Կարինան ավարտեց քոլեջը։ 2018 թվականին թողարկվել է « Я вам желаю», «Сердце оригами» երգերը[9]։ Մարտի 15-ին ռուսական երաժշտական Muz.Play մրցանակաբաշխությանը արժանացել է «Տարվա տաղանդ» մրցանակին։ Մայիսի 26-ին մասնկացել է Хип-хоп «Խառնաշփոթություն» փառատոնին և այնտեղ զբաղեցրել է 2-րդ տեղը։ Նույն տարվա օգոստոսին մասնակցել է «Голос» նախագծին, սակայն չի անցել կույր լսումները և մնացել է հաջորդ տարվա պահեստային խմբում։ Նույն տարվա հոկտեմբերին լույս է տեսել Մոլդովայի հայտնի «МУМУ» ամրոցում նկարահանված «Dale Dale» երգն ու տեսահոլովակը[10]։ 2019 թվականին մասնակցել է «Песни на ТНТ» հեռուստանախագծի երկրորդ սեզոնին, որի պրոդյուսերներն էին Բաստան (Василий Вакуленко) և Տիմատին (Тимур Ильдарович)։ Նախագծում անցել է քասթինգի և երկու որակավորման փուլերը[11][12]։ Նախագծում կատարել է իր «Иди со мной» և «Невозможное» հեղինակային երգերը։ Հետագայում այդ երգերի հիման վրա թողարկվեցին տեսահոլովակներ։ Հունիսին թողարկվել է «Ритм» երգը, և արդեն մեկ ամսից նրա հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ[13][14]։

Սկավառակագրություն խմբագրել

  • 2015 — Не могу больше
  • 2016 — Зажигай
  • 2016 — Моя Армения
  • 2016 — С днем рождения
  • 2016 — Свадебный вальс
  • 2016 — Hayastane mеrn e
  • 2016 — Россия
  • 2016 — Broken dream
  • 2017 — Love in my car feat Kevin McCoy
  • 2018 — Я вам желаю
  • 2018 — Сердце оригами[15]
  • 2018 — Dale Dale[16]
  • 2019 — Иди со мной[17]
  • 2019 — Невозможное[18]
  • 2019 — Ритм[19]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. https://music.я.ws/artist/karina-evn/
  4. https://blognews.am/arm/news/210125/
  5. http://bravo.am/videos/%D4%BF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1---%D0%9D%D0%B5-%D0%BC%D0%BE%D0%B3%D1%83-%D0%B1%D0%BE%D0%BB%D1%8C%D1%88%D0%B5
  6. https://www.amazon.com/Love-Car-Karina-Kevin-McCoy/dp/B01LTI0DVW
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. https://blognews.am/arm/news/611107/%D0%BF%D0%B5%D1%81%D0%BD%D0%B8-2-nakhagtsi-amenavar-masnakicnerykarina-evn-n--ev-roman-kagramanovy-erevanum-baregortsakan-hamergov-knerkayanan.html
  10. https://www.amazon.com/Dale-Karina-Evn/dp/B07JBM66T9
  11. http://kriptorun.ru/?p=700(չաշխատող հղում)
  12. https://www.vokrug.tv/article/show/15512712161/
  13. https://uchastniki.com/pesni/2-sezon-2019/karina-evn.html
  14. https://rutube.ru/video/0a672a749e7dd84db56f1bcbc4d205c9/?ref=logo&bmstart=0
  15. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  16. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  17. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  18. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  19. https://music.apple.com/us/artist/karina-evn/1192466335