Աթենա Մանուկյան

հայ երգիչ

Աթինա Մանուկյան (մայիսի 22, 1994(1994-05-22), Աթենք, Հունաստան), հունահայ երգչուհի։ Ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում։

Աթենա Մանուկյան
Բնօրինակ անունհուն․՝ Αθηνά Μανουκιάν
Ծնվել էմայիսի 22, 1994(1994-05-22) (29 տարեկան)
Աթենք, Հունաստան
Երկիր Հունաստան
ԺանրերՓոփ, պարային
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
Կայքathenamanoukian.com

Կարիերա խմբագրել

«Հայկական ծագում ունեմ, և ես հպարտ եմ դրա համար»ասում է Աթենան։ «Ցավոք սրտի, դեռ չեմ եղել Հայաստանում։ Սակայն, շնորհիվ իմ ծնողների, ճանաչել, անկեղծ սրտով սիրել ու ընդունել եմ և՛ հայ լինելս, և՛ Հայաստանը, և՛ հայրենակիցներիս։ Բացի այդ, «հայեցի» դաստիարակություն եմ ստացել։ Մեր ընտանիքը չափից դուրս հայկական է» ասել է երգչուհին։

-Հայրդ հայ է, մայրդ՝ հույն։ Ի՞նչ ես կարծում, քո անհատականությունը, մտածելակերպը կամ ապրելակերպն ավելի շատ մոտ են հայի՞, թե՞ հույնի տեսակին։ -Կարծում եմ՝ հայերն ու հույները շատ նմանություններ ունեն թե՛ իրենց մտածողությամբ, թե՛ կենցաղում։ Ինձ մոտ հարաբերակցությունը երևի հիսուն- հիսուն է ։

Աղջիկը դեռ մանկուց աչքի է ընկել երաժշտական տաղանդով։ Իր առաջին մեծ փորձն է եղել 2007 թվականի մասնակցությունը «This Is What’s Missing» մրցույթին, որը կազմակերպում էր հունական «Alpha» հեռուստաընկերությունը։ Մրցույթում Աթենան գրավեց առաջին հորիզոնականը։

Մեկ տարի` անց 2008-ին, Աթենան մասնակցում է Հունաստանի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի նախընտրական փուլին «To Fili Tis Afroditis» երգով, այստեղ երգչուհին զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

2011 թվականին նա թողարկեց իր առաջինը երգը՝ «Party Like A Freak»-ը։ Երգը դարձավ տարվա լավագույն եվրոպական հիթերից մեկը և 1 տարվա ընթացքում գրանցեց ավելի քան 1 մլն. դիտում։ Երգը երկու անգամ առաջադրվել է «Video Music Awards» ազգային երաժշտական մրցանակի։

Մեկ տարի անց երգչուհին հանդիսատեսի դատին է հանձնում հերթական՝ «I Surrender» երգը, որը շատ արագ դառնում է տարվա լավագույն հիթերից մեկը։ Այդ երգերի և «Na Les Pos M"agapas» ստեղծագործության համար «Ոսկե ձայնասկավառակի» է արժանացել։

2014 թվականին Աթենան ներկայացավ իր «XO» երգի տեսահոլովակով։ Հատկանշական է, որ երգի և տեսահոլովակի շուրջ Աթենան համագործակցում էր մի թիմի հետ, որն աշխատել էր այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Սելին Դիոնը, Մադոննան, Սելենա Գոմեսն ու Էնրիքե Իգլեսիասը։ Աթենան հաղթող ճանաչվեց «Armenian Pulse Awards» մրցույթի «Best Song In English» անվանակարգում։

2017 թվականին Աթենան հեղինակել է Helena Paparizou-ի «Palia Mou Agapi» երգը որն հետագայում արժանանում է պլատինիում դիսկ մրցանակին, ի դեպ, Helena-ն Եվրատեսիլ 2005-ի հաղթողն է։ 2018 թվականին Աթենան մասնակցեց Անգլիայի X Factor նախագծին, ինչից հետո նրա անունը հայտնվեց «The Sun» հեղանիկավոր ամսագրի առաջին էջերում։

2020 «Ես մշտապես ցանկացել եմ մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին և ներկայացնել Հայաստանը։ Ուզում եմ, որ հայ ժողովուրդը հպարտանա ինձնով։ Ես շատ եմ ուզում իմ երգացանկում ունենալ հայերեն երգեր։ Երգչուհին ցանկություն ունի աշխատել և երգել հայրենիքում` Հայաստանում։ «Պլաններ ունեմ մնալ Հայաստանում, այստեղ երգել և համագործակցել հայ աստղերի հետ։

Աթենան մասնակցել է Դեպի Եվրատեսիլ 2020-ին և 168 միավորով ճանաչվել հաղթող։Աթենան պետք է ներկայացներ Հայաստանը Chains On You երգով,սակայն կոռոնավիրուսի մեծ պանդեմիայի պատճառով Եվրատեսիլ 2020-ը չեղարկվեց և չկայացավ։2020 թվականի Մայիսի 15-ին Աթենան ներկայացրեց իր նոր սինգլը,որը կոչվում է Dolla,իսկ արդեն Հուլիսի 24-ին ներկայացրեց արդեն Dolla-ի տեսահոլովակը։

Արտաքին հղումներ խմբագրել