Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Եսայի Ալթունյան (նոյեմբերի 5, 1980(1980-11-05)[1], Փարիզ), ֆրանսահայ երգիչ, երգահան, դաշնակահար և դերասան։

Եսայի Ալթունյան
Եսային «Մեր մեջ ասած» հաղորդման ժամանակ
Հիմնական տվյալներ
Ծնվել էնոյեմբերի 5, 1980 (43 տարեկան)
Փարիզ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, երգահան, դաշնակահար, դերասան
Գործիքներվոկալ
ԼեյբլSony Music
Կայքessai-online.com
 Essaï Altounian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Եսայի Ալթունյանը ֆրանսահայ երգիչ երգահան, դաշնակահար և դերասան է։ Եսայիի համար երաժշտությունը մարդկանց և նրանց սրտերը միավորելու միջոց է, համամարդկային լեզու, խաղաղության կոչ, որն ուրախությամբ է լցնում մարդկանց սրտերն ու հոգիները։

Ունենալով հայկական ծագում և արմատներ՝ Եսային ապրել և իր երաժշտական առաջին քայլերն է կատարել Ֆրանսիայում։ Նրա տատիկն ու պապիկը փախուստի են դիմել Խարբերդից Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հինգ տարեկանում նրա պապը՝ Նշանը, փախել է Դեր-Զորի անապատից, երբ իր աչքի առաջ սպանել են մորն ու քույրերին։ Նրան անապատում գտել են արաբ վերաբնակները և որոշել խնամել։ 18 տարեկանում նա պատահաբար հանդիպել է իր ազգականներից մեկին և տեղափոխվել Ֆրանսիա՝ ապրելու ջարդից փրկված մյուս ազգականների հետ։ Ֆրանսիայում նա հանդիպել է Եսայիի ապագա տատին, սովորել է ֆրանսերեն և հաստատվել այնտեղ։

Եսային մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմությունների ներքո, նրա պապն անգամ գիրք է հրատարակել, որպեսզի երբեք չմոռանա իր և 1915 թվականին հայ ժողովրդի հետ կատարվածը։ Գիրքը կոչվում է «Անապատի երեխան» (the Child of the Desert)։ Եսային հավատում է, որ հիմա իր ժամանակն է խոսելու և երգելու պատմության այս ողբերգական ժամանակահատվածի մասին։

Գործունեություն խմբագրել

12 տարեկանում Եսային գրել է իր առաջին երգը, իսկ 19-ում պայմանագիր ստորագրել Sony France-ի հետ որպես “Ideal-3” քաղաքային փոփ խմբի հիմնական կատարող։ Խումբը, ընդգրկվելով “Pardonne-moi”-ի լավագույն տասնյակում, հնչում էր ֆրանսիական բոլոր խոշոր ռադիոալիքներով՝ ինչպիսիք են NRJ-ն և Fun Radio-ն։ Խումբը համերգային հյուրախաղերով ճամփորդել է ժամանակի բոլոր խոշոր տարածքներով։ Նրանք նաև հանդել են եկել բազմաթիվ հեռուստահաղորդումների ժամանակ՝ ինչպիսին է օրինակ Jacques Martin-ը։ Նա կիսատ է թողել Jean Monnet University Paris XI համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասընթացները՝ հետամուտ լինելով իրականություն դարձնել իր՝ երաժշտությանն առնչվող նախասիրությունները։ Երբ Եսային արդեն 21 տարեկան էր, լքեց խումբն ու պայմանագիր ստորագրեց Mercury Universal-ի հետ։ Որպես մենակատար նա սկսեց առաջարկներ և հրավերներ ստանալ հեռուստատեսային հաղորդումներից, ինչպես նաև հրավերներ այլ արտիստներին աջակցելու։ Եսային սկսեց համագործակցել Jenifer-ի հետ և գրեց երգեր նրա ձայներիզի համար, որոնք արժանացան Diamond Plaque մրցանակին։

Հայտնվելով Ժերար Պրեսգուրվիկի «Ռոմեո և Ջուլիետ» երաժշտական կատակերգության Պարիսի դերում՝ Եսային գերեց բազմաթիվ հանդիսատեսների սրտերը Ֆրանսիայում, Բելգիայում և Շվեյցարիայում։ Շոուի ձայներիզը վաճառվեց ավելի քան 2 միլիոն օրինակով։ Շուտով Ֆրանսիայի առաջին տիկինը՝ Բերնադետ Շիրակը, խնդրեց նրան ստեղծել “Un peu de moi”-ն, որի կարճ ժամանակում մեծաքանակ վաճառքի արդյունքում դարձավ "Golden record."

Եսային համագործակցել է Միշել Լեգրանի հետ։ Նրանք համատեղ 25 երգ են թողարկել “Les Demoiselles de Rochefort”-ի համար և հաջողությամբ Փարիզում ներկայացել են Palais des Congres-ին։ Այնուհետև նա գրել է “Saimer est interdit”-ը Warner Music France- ի հայտնի “Le Roi Soleil” կատակերգության համար։ Այդ ձայներիզը երկու անգամ Platinum է դարձել՝ վաճառելով ավելի քան 3 միլիոն տոմս իր գործունեության 3 տարիների ընթացքում։ 2008 թվականին նա ստեղծել է Michael Youn-ի մասնակցությամբ “Incontrolabe” ֆիլմի սաունդթրեքը։ Ստեղծելով երաժշտական գործեր շոուների համար՝ Եսային նաև ղեկավարել է մի ամբողջական մյուզիքլ ինչպիսին է Parisian Cabarets-ը, Bobino-ն։ Սկսած 2010 թվականից Եսային La Bataille des chorales, Le grand show des enfants, Pop’s Cool, L’Ecole des fans շուների երաժշտական ղեկավարն էր, որոնք հեռարձակվել են ֆրանսիական TF1 հեռուստաալիքով։

Կտրելով Ատլանտյան օվկիանոսը դեպի Միացյալ Նահանգներ՝ Եսայիին հաջողվել է կապ հաստատել Kerry Gordy-ի հետ։ Նրան նկատել է Kerry Gordy-ի 14-ամյա աղջիկը և գրավել է հոր ուշադրությունը՝ թույլատրելի 1-10 սանդղակից գնահատալով նրան 11։ Եսային համագործակցում է Kerry Gordy Records (KGR) –ի հետ և իրենց առաջին սինգլ “Family”-ն դարձել է հիթ։ Եսայիին իսկապես շատ մտահոգում են իր պապի պատմությունները և 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված, նա ստեղծել է “Je n'oublie pas / Chem Morana” երգը՝ ի հիշատակ 1915 թվականին սպանված 1,5 միլիոն հայերի։

2015 թվականի մայիսին, որպես Genealogy սուպերխմբի անդամ, ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում, որը անկացվել է Վիեննայում (Ավստրիա)[2]։

2015 թվականի ապրիլի 28-ին Genealogy խմբի այլ օտարերկրյա անդամների հետ միասին Եսայիին դարձավ նաև Հայաստանի քաղաքացի՝ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանից ստանալով Հայաստանի անձնագիր[3]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Discogs — 2000.
  2. «Armenia: First artist of Genealogy known!». ԵՀՄ. 2015 թ․ փետրվարի 16. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  3. Jiandani, Sanjay (2015 թ․ ապրիլի 28). «Eurovision Armenia: Genealogy meet the president of Armenia». Esctoday. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.