I Have Nothing (երգ, Ուիթնի Հյուսթոն)

«I Have Nothing» (հայերեն՝ «Ես ոչինչ չունեմ »), ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի երգը «Թիկնապահը» ֆիլմից (1992): Սկզբում այն կարելի էր գնել այդ ֆիլմի սաունդթրեքերի ալբոմում, իսկ 1993 թվականի փետրվարի 20-ին երգը թողարկվել է նաև որպես առանձին սինգլ։ Այն վերը նշված ալբոմի երրորդ սինգլն էր՝ «I Will Always Love You»-ից և «I’m Every Woman»-ից հետո։

«I Have Nothing»
«I Have Nothing» սինգլի շապիկը (Ուիթնի Հյուսթոն, 1993)
Ուիթնի Հյուսթոնի սինգլը
«The Bodyguard: Original Soundtrack Album» ալբոմից
«Բ» կողմ«All the Man That I Need»
«Where You Are»
«Lover for Life»
Թողարկված1993 թվականի փետրվարի 20
Ֆորմատ
  • 7"
  • 12"
  • CD
  • կասետային սինգլ
Ձայնագրված1991
Ժանրփոփ, ժամանակակից R&B, սոուլ և adult contemporary music?
Տևողություն4:48
ԼեյբլԱրիստայի Գրառումները
ՊրոդյուսերԴևիդ Ֆոսթեր
Ուիթնի Հյուսթոնի սինգլների ժամանակագրություն
«I’m Every Woman»
(1993)
«I Have Nothing»
(1993)
«Run to You»
(1993)
«I Have Nothing» ՅուԹյուբում

Քննադատների կարծիք խմբագրել

«USA Today» թերթից Ջեյմս Թ. Ջոնսը նկարագրել է «I Have Nothing» և «Run To You» երգերը որպես «օպերային կոլորատուրային ալտոյից սնվող գրավիչ բալլադներ»[1]։ Նման արձագանք է հայտնել նաև «New York Times»-ից Սթիվեն Հոլդենը՝ գրելով, որ այդ երկու երգերը «հնչեղ ստանդարտ բալլադներ են, որոնց նկատմամբ Հյուսթոնը կիրառում է իրեն հատուկ հզորագույն մատուցումը»[2]։ «AllMusic» կայքից Սթիվեն Թոմաս Էրլեվայնը «Թիկնապահը» ֆիլմի սաունդթրեքի՝ 2000-ական թվականների իր գրախոսականում «I Have Nothing» երգն անվանել է «ուրբանիստական փոփ ժանրի առաջնակարգ երգ, որը հմտորեն ցույց է տալիս Հյուսթոնին իր ձևի գագաթնակետին»[3]։ «Billboard»-ից Չակ Թեյլորը Բրիթնի Սփիրսի մասին իր՝ 1998 թվականի հոկտեմբերի 24-ի համարի հոդվածում երգը նկարագրել է որպես «փքուն և ծայրահեղ բարդ»[4]։ «MTV»-ից Ջեյմս Մոնթգոմերին երգն անվանել է «անմատչելի»[5]։ Իսկ «Chicago Tribune»-ից Յան Դե-Նոքը երգը պարզապես անվանել է «ևս մեկ ցնցող բալլադ «Թիկնապահը» ֆիլմից»[6]։

Հանրության ընդունում և մրցանակներ խմբագրել

«I Have Nothing» երգն «Օսկարի» է առաջադրվել «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում (մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1993 թվականի մարտի 29-ին[7]։ Բացի այդ, հեղինակներ Դևիդ Ֆոսթերը և Լինդա Թոմփսոնը արժանացել են «Գրեմմի» մրցանակի՝ որպես «Լավագույն երգ, որը հատուկ գրվել է կինոյի, հեռուստատեսության կամ տեսողական տեղեկատվության այլ կրողի համար» (մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1994 թվականի մարտի 1-ին)[8]։ Երգն առաջադրվել է «Soul Train Music Award» մրցանակի՝ որպես «Լավագույն R&B սինգլ, կանայք», որը հաղթել է Թոնի Բրեքսթոնի «Breathe Again» երգը (մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1994 թվականի մարտի 15-ին)[9]։ Ֆոսթերն ու Թոմփսոնը երգի համար ստացել են «BMI Film & Television Award» մրցանակ՝ որպես «Ամենակատարվող երգ ֆիլմից» (մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1994 թվականի մայիսի 17-ին)[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. James T. Jones IV (1992 թ․ նոյեմբերի 17). «Houston heroic on `Bodyguard' album». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
  2. Stephen Holden (1992 թ․ դեկտեմբերի 20). «Record Brief: ' "The Bodyguard": Original Soundtrack Album' Arista 18699; CD and cassette». The New York Times. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին.
  3. Stephen Thomas Erlewine. «The Bodyguard Original Soundtrack review». Allmusic. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին.
  4. Chuck Taylor Air Waves: Jive's Britney Spears SetsTop 40 Abuzz With Rhythm-Leaning 'Baby One More Time'(անգլ.) // Billboard : journal. — Nielsen Business Media, Inc., 1998. — Т. 110. — № 43. — ISSN 0006-2510.
  5. James Montgomery (2009 թ․ մայիսի 21). «The 10 Greatest 'American Idol' Contestants Of All Time». MTV. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  6. Jan DeKnock (1993 թ․ հունվարի 22). «Houston Closing In On Boyz Record». Chicago Tribune. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  7. David J. Fox (1993 թ․ փետրվարի 18). «The 65th Academy Award Nominations». Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
  8. Steve Hochman (1994 թ․ հունվարի 7). «The 36th Grammy Nominations : The Populists Lead the Way». Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ մարտի 11-ին.
  9. Dennis Hunt (1994 թ․ մարտի 17). «Backstage Rapping at Soul Train Awards : Whitney Houston and Toni Braxton take home honors in a show blasted for overlooking Dr. Dre and recognizing Kenny G.». Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
  10. Carrie Borzillo TV Composer Post Takes BMI Award(անգլ.) // Billboard : magazine. — 'Nielsen Business Media, Inc., 1994. — Т. 106. — № 22. — ISSN 0006-2510.

Արտաքին հղումներ խմբագրել