Զբիգնև Բժեզինսկի (մարտի 28, 1928(1928-03-28)[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1] - մայիսի 26, 2017(2017-05-26)[4][1][2][…], Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ[1]), ամերիկացի հասարակագետ, քաղաքագետ և պետական գործիչ (1977-1981 թվականներին ԱՄՆ Նախագահի ազգային անվտանգության գծով օգնականը)։ Բժեզինսկին մի առիթով կարծիք է հայտնել, որ մարդկությունը մուտք է գործում զարգացման նոր փուլ, որն արդեն պայմանավորված է ոչ թե սոցիալական հեղափոխություններով, այլ գիտատեխնիկական առաջընթացով։ Այս որակական փոփոխությունը կատարվում է աստիճանաբար՝ ստորին դարաշրջանից (ագրարային) արդյունաբերականին, ապա «տեխնոտրոն»-ին անցնելով, որտեղ վճռական դեր են խաղում համակարգիչներն ու կիբեռնետիկական համակարգերը, իսկ գլխավոր և վճռորոշ ուժ է դառնում գիտությունը։

Զբիգնև Բժեզինսկի
Zbigniew Brzezinski
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական
1977 Հունվարի 20 - Հունվարի 20, 1981
Նախագահ Ջիմի Քարտեր
Նախորդող Բրենթ Սքոուքրոֆթ
Հաջորդող Ռիչարդ Վ. Ալեն
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական
Կրթություն՝ ՄաքԳիլի համալսարան (1950) և Հարվարդի իրավունքի դպրոց (1953)
Գիտական աստիճան՝ Բակալավր (1949), մագիստրոս (1950) և փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ աշխարհաքաղաքագետ, քաղաքագետ, մանկավարժ, համալսարանի դասախոս, հեղինակ, strategist և քննադատ
Ազգություն սպիտակ ամերիկացի և սպիտակ մարդ
Ծննդյան օր մարտի 28, 1928(1928-03-28)[1][2][3][…]
Ծննդավայր Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1]
Վախճանի օր մայիսի 26, 2017(2017-05-26)[4][1][2][…] (89 տարեկան)
Վախճանի վայր Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն  ԱՄՆ[5][6] և  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Ի ծնե անուն լեհ.՝ Zbigniew Kazimierz Brzeziński
Հայր Տադեուշ Բժեզինսկի
Ամուսին Էմիլի Բենեշ Բժեզինսկի (ամուսնացել է 1955)
Զավակներ Յան ծն. 1963
Մարկ ծն. 1965
Մայկա ծն. 1967
 
Պարգևներ
«Ռումինիայի աստղ» շքանշան Մեծ Խաչ աստղով և ուսի ժապավենով Երեք աստղերի շքանշան երկրորդ աստիճանի «Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա) «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա) Յարոսլավ Իմաստուն իշխանի III աստիճանի շքանշան Թոմաշ Գարիգ Մասարիկի շքանշանի Մեծ խաչի ասպետ

Q122213895?

[10]
Ռումինիայի Աստղի շքանշանի մեծ սպա «Ստարա պլանինա» շքանշան կոմանդոր Հունգարիայի ծառայությունների շքանշանի աստղով Ազատության նախագահական շքանշան[8] Լիտվայի մեծ իշխան Գյադիմինասի շքանշանի մեծ խաչ

Գուգենհայմի կրթաթոշակ

[7]
Սպիտակ արծվի շքանշան

Հարվարդի համալսարանի Արվեստի և գիտության բարյրագույն դպրոցի հարյուրամյակի մեդալ

Անտոնովիչի ֆոնդի մրցանակ

Վարշավայի համալսարանի պատվավոր դոկտոր

Էլիս Այլընդ պատվո մեդալ

Կրակովի պատվավոր քաղաքացի

Լյուբլինյան կաթոլիկ համալսարանի պատվավոր բժիշկ

Ֆորդհեմի համալսարանի պատվաոր դոկտոր

honorary doctor of Georgetown University?

honorary doctor of Vilnius University?

Յագելոնյան համալսարանի պատվավոր դոկտոր

Վիլնյուսի պատվավոր քաղաքացի

Գդանսկի պատվավոր քաղաքացի

և

Գրեյթ իմիգրանտս

[9]

Հիմնական երկերն են. «Քաղաքական իշխանություն՝ ԱՄՆ/ԽՍՀՄ» (1964, Ս.Հանդինգստնի համահեղինակությամբ), «Վիթխարի կործանում։ Կոմունիզմի ծնունդը և մահը 20-րդ դարում» (1988), «Ազգային անվտանգության որոնումներում» (1988), «Շախմատային մեծ տախտակը» (1998

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Զբիգնև Բժեզինսկին ծնվել է 1928 թվականին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Նրա ընտանիքն ազնվական ծագում ունի, սերում է Բժեզանի քաղաքից, որն այն ժամանակ Լեհաստանի Տարնոպոլի վոյվոդայության (ներկայում Ուկրաինայի կազմում է) տարածքում էր։ Բժեզինսկիի ծնողներն են Լեոնիան և Թադեուշ Բժեզինսկին, ով լեհ դիվանագետ էր և 1931-1935 թվականներին աշխատել է Գերմանիայում։

1938 թվականին Թադեուշ Բժեզինսկին գործուղվել է Կանադա։ 1945 թվականին Յալթայի կոնֆերանսի արդյունքներով Լեհաստանն անցավ խորհրդային ազդեցության գոտի, ինչը նշանակում էր, որ Բժեզինսկիների համար հայրենիք վերադարձն անվտանգ չէր։

Աշխատություններ խմբագրել

Գլխավոր աշխատություններ խմբագրել

Գրքի անվանումը Հայերեն անվանումը Հրատարակման թիվը
Soviet Bloc։ Unity and Conflict. Harvard University Press Խորհրդային բլոկ. Միասնություն և հակամարտություն 1967
Power and Principle։ Memoirs of the National Security Adviser, 1977–1981 Ուժ և օրենք. Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հուշերը 1977-1981 1983
Game Plan։ A Geostrategic Framework for the Conduct of the U.S.-Soviet Contest Խաղային պլան. ԱՄՆ և ԽՍՀՄ միջև պայքարի մղման աշխարհառազմավարական կառուցվածքը 1986
Grand Failure։ The Birth and Death of Communism in the Twentieth Century Մեծ ձախողում. Կոմունիզմի ծնունդն ու մահը 20-րդ դարում 1990
Out of Control։ Global Turmoil on the Eve of the 21st Century Վերահսկողությունից դուրս. Գլոբալ խառնակություն 21-րդ դարի շեմին 1993
The Grand Chessboard։ American Primacy and Its Geostrategic Imperatives Շախմատային մեծ տախտակ. Ամերիկյան գերազանցությունը և նրա աշխարհառազմավարական հրամայականները 1997
The Choice։ Global Domination or Global Leadership. Basic Books Ընտրություն. Գլոբալ գերիշխանություն, թե գլոբալ առաջնորդություն 2004
Second Chance։ Three Presidents and the Crisis of American Superpower Երկրորդ հնարավորություն. Երեք նախագահներ և Ամերիկյան գերտերության ճգնաժամը 2007
America and the World։ Conversations on the Future of American Foreign Policy Ամերիկան և աշխարհը. Զրույցներ ամերիկյան արտաքին քաղաքականության ապագայի մասին Basic Books 2008
Strategic Vision: America and the Crisis of Global Power Ռազմավարական տեսլական. Ամերիկան և գլոբալ իշխանության ճգնաժամը Basic Books 2012

Աղբյուրներ խմբագրել

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զբիգնև Բժեզինսկի» հոդվածին։