Դեյվիդ Ուոլյամս կամ Ուոլիամս (անգլ.՝ David Walliams, ծննդյան ժամանակ՝ Դեյվիդ Էդվարդ Ուոլյամս, օգոստոսի 20, 1971(1971-08-20)[1][2][3], Ուիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն, Banstead, Ռեյգեյթ և Բանստեդ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի կատակերգու, դերասան, գրող և հեռուստահաղորդավար, հայտնի է «Փոքրիկ Բրիտանիա» սկետչ-սերիալում (որում խաղացել է բազմաթիվ կատակերգական դերեր) Մեթ Լուկասի հետ համատեղ աշխատանքով։

Դեյվիդ Ուոլյամս
Ծնվել էօգոստոսի 20, 1971(1971-08-20)[1][2][3] (52 տարեկան)
ԾննդավայրՈւիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն,
  • Banstead, Ռեյգեյթ և Բանստեդ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] կամ Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]
  • ԿրթությունԲրիստոլի համալսարան[5], Reigate Grammar School?[5] և Manor Hall, Bristol?
    Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[3]
    Մասնագիտությունդերասան, կատակերգու, գրող, վիպասան, ինքնակենսագիր, մանկագիր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և հեռուստացույց արտադրող
    Ամուսին(ներ)Lara Stone?[6]
    Պարգևներ և մրցանակներ
    worldofdavidwalliams.com

    2012 թվականից եղել է «Բրիտանիան փնտրում է տաղանդներ» շոուի ժուրիի անդամ։ 2013 թվականից 2014 թվականը «Մեծ դպրոց» սիթքոմում խաղացել է Քիտ Չյուրչի՝ քիմիայի ուսուցիչի դերը։ Դրա ավարտից հետո մասնակցել է Ագաթա Քրիստիի «Հանցագործության գործընկերներ» վեպի էկրանավորմանը։

    Իր հայրենիքում Ուոլյամսը հանրահայտ էր որպես մանկական գրքերի հեղինակ։ Ներկայումս նա վաճառել է իր ստեղծագործությունների ավելի քան 12 միլիոն կրկնօրինակ, որոնք թարգմանված են 46 լեզուներով, այդ թվում՝ ռուսերենով[7]։ Նրա գրական ոճը համեմատում են Ռոալդ Դալի ոճի հետ[8], իսկ նրան բնութագրում են որպես «Մեծ Բրիտանիայի ամենաարագ զարգացող մանկագիրը»[9]։

    Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

    Դեյվիդը ծնվել է Լոնդոնի Մերթոն շրջանում՝ Պիթեր և Քեթլին Ուիլիամսների ընտանիքում և ամբողջ իր մանկությունը անցկացրել է Բանսթեդ քաղաքում։ Նրա հայրը տրանսպորտային ինժեներ էր, իսկ մայրը՝ լաբորանտուհի։ Սովորել է Ուոլլինգտոնի տղաների դպրոցում, ապա՝ Ռայգիտում։ 1989-1999 թվականներին հաճախել է Բրիստոլի համալսարան։ 1990 թվականին ելույթ է ունեցել Ազգային երիտասարդական թատրոնի դերասանների հետ, որտեղ ծանոթացել է իր ապագա բարեկամի և գործընկերոջ՝ Մեթ Լուկասի հետ։

    Կարիերա խմբագրել

    2003-2007 թվականներին Դեյվիդը մասնակցել է նկարահանումներին և սցենարներ է գրել «Փոքրիկ Բրիտանիա» սկետչ-շոուի երեք եթերաշրջանների համար[10]։ Ի սկզբանե իր դերերը խաղացել է ռադիով, իսկ ծրագրի թողարկումից հետո, տարբեր համերգներում։ 2008 թվականին թողարկվել է ամերիկյան սերիալ-ճյուղավորումը՝ Little Britain USA-ն։

    «Փոքրիկ Բրիտանիա»-ի ավարտից հետո ստեղծել է «Թռչիր ինձ հետ» բազմասերիանանոց կատակերգությունը, որը 2010 թվականին դարձել է բրիտանական BBC One հեռուստաալիքի ամենատարածված ծրագիրը։ Սերիալում նրա հետ մասնակցում էր նաև Մեթ Լուկասը։

    2011 թվականին «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալում խաղացել է Գիբսի դերը[11]։

    2013 թվականի օգոստոսին Դեյվիդը Քեթրին Թեյթի, Ֆիլիպ Գլենիսթերի և Ֆրենսիս դե լա Տուրի հետ խաղացել է իրավիճակային «Մեծ Դպրոց» կատակերգությունում։ Սերիալը տևել է 2 եթերաշրջան։ Եղել է նաև կատակերգության ստեղծողն ու բոլոր 12 սերիաների սցենարիստը։

    2015 թվականին, երբ նշվում էր Ագաթա Քրիստիի 125-ամյակը, Դեյվիդը դերասանուհի Ջեսիկա Ռեյնի հետ խաղացել է 6 սերիանանոց «Հանցագործության գործընկերներ» դրամայում՝ հիմնված հայտնի գրողի համանուն վեպի վրա։ Նրան բաժին է հասել Թոմմի Բերեսֆորդի գլխավոր դերը։

    Մեծ Բրիտանիայում հայտնի մանկագիր է։ Դեյվիդը պարբերաբար զբաղվում է իր գրքերի էկրանավորմամբ։ 2016 թվականի հունվարին կայացել է «Միլիարդատեր տղան» հեռուստատեսային ֆիլմի պրեմիերան, որի ոչ միայն սցենարն է գրել նա, այլև խաղացել է դրա երկրորդական դերերից մեկը։

    2017 թվականին Դեյվիդ Ուոլյամսը, ընդհանուր առմամբ, մասնակցել է մոտավորապես հարյուր ֆիլմի և սերիալի, գրել է ավելի քան տասը գիրք։ Նա նաև հաճախ է հայտնվում ժամանցային հեռուստատեսային ծրագրերում, ակտիվորեն մասնակցում է բարեգործություններին և կատարում է «Բրիտանիան փնտրում է տաղանդներ» հանրահայտ շոուի ժուրիի անդամի դերը։

    Ֆիլմագրություն խմբագրել

    Տարի Անվնում Բնօրինակ անվանում Դեր
    2003-2007 Փոքրիկ Բրիտանիա Little Britain Տարբեր դերեր
    2010-2011 Թռչիր ինձ հետ Come Fly With Me Տարբեր դերեր
    2011 Դոկտոր Ով Doctor Who Գիբբիս
    2012 Պարոն գարշահոտ Mr Stink Վարչապետ
    2014 Շրջազգեստով տղան The Boy in the Dress ժուրիի անդամ
    2013-2014 Մեծ դպրոց Big School Կիթ Չյորչ
    2015 Հանցագործության գործընկերները Partners in Crime Թոմմի Բերեսֆորդ
    2016 Միլիարդատեր տղա Billionaire Boy Միսիս Թրեյֆ

    Ծանոթագրություններ խմբագրել

    1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
    2. 2,0 2,1 Zelazko A. Encyclopædia Britannica
    3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 jeugdliteratuur.org
    4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
    5. 5,0 5,1 5,2 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
    6. Little Britain actor David Walliams and model Lara Stone granted ‘quickie’ divorce // news.com.auSydney: News Corp Australia, 2015.
    7. «Информация о детских книгах Уолльямса». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
    8. «Уолльямс — новый Роальд Даль».
    9. «Отзыв о книгах Дэвида Уолльямса».
    10. «Официальная страница «Маленькой Британии»».
    11. «Его персонаж на сайте сериала».