Ջեսիկա Ռեյն (անգլ.՝ Jessica Raine, ծնված անունը՝ Ջեսիկա Հելեն Լոյդ մայիսի 20, 1982(1982-05-20)[1], Eardisley, Հերեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի և հեռուստատեսության բրիտանացի դերասանուհի, առավել հայտնի է «Զանգահարեք մանկաբարձուհուն» սերիալում խաղացած բուժքույր Ջենի դերով։ Նա մասնակցել է բազմասերիանոց «Դոկտոր Ով», «Գայլերի սրահ», «Ֆորտիտյուդ», «Հանցագործության գործընկերներ» նախագծերում և «Արկածներ տարածության ու ժամանակի մեջ» վավերագրական դրամայում։

Ջեսիկա Ռեյն
Ծնվել էմայիսի 20, 1982(1982-05-20)[1] (41 տարեկան)
ԾննդավայրEardisley, Հերեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱրևմտյան Անգլիայի համալսարան, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (2008)[2] և Lady Hawkins' School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Թոմ Գուդման-Հիլ

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Ռեյնը ծնվել է Հերեֆորդշիր կոմսության Իրդիսլ քաղաքում[3], որտեղ ֆերմայում դաստիարակվել է հոր կողմից։ Նա ֆերմեր Ալան Լլոյդի և նրա կնոջ Սյուի, որը պատրաստվում էր դառնալ պարուհի, բայց հետո աշխատել է բուժքույր, երկու դստրերից կրտսերն է (Բեհեմ Հոլի Լլյոդի ընտանիքի ժառանգորդներից)[3][4]։ Ռեյնը կրթություն է ստացել Հերեֆորդշիր կոմսության Քինգթոն քաղաքում և 13 տարեկանում ցանկացել է դառնալ դերասանուհի, քանի որ հայրը մասնակցել է Իրդիսլի Փոքր թատրոնի սիրողական ներկայացումներին[3]։ 6-րդ դասարանում Հերեֆորդշիրի արհեստի քոլեջում սովորել է դերասանական վարպետություն և լուսանկարչություն[5], այնուհետև շարունակել է ուսումնասիրել դերասանական և մշակութային վարպետություն Բրիստոլի Արևմտյան Անգլիայի համալսարանում[5]։ Քանի որ ավարտելուց հետո Ռեյնին չեն ընդունել ոչ մի թատերական հաստատություն, նա տեղափոխվել է Թաիլանդ, որտեղ որպես երկրորդ առարկա դասավանդել է անգլերեն[6]։

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականի սեպտեմբերի 1-ին Ռեյնը ամուսնացել է դերասան Թոմ Գուդման-Հիլի հետ[7], որին հանդիպել էր 2010 թվականին[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 ս Գարրոուի օրենք Garrow's Law Էն Պորտեր
2010 ֆ Ռոբին Հուդ Robin Hood Իզաբել
2013 ս Դոկտոր Ով Doctor Who Էմմա Գրեյլինգ
2013 տֆ Արկածներ տարածության ու ժամանակի մեջ An Adventure in Space and Time Վերիտի Լամբերդ
2012-2014 ս Զանգահարեք մանկաբարձուհուն Call the Midwife Ջենի Լի
2015 մֆ Գայլերի սրահ Wolf Hall Ջենի Ռոչֆորդ
2018 ս Պատրիկ Մելրոուզ Patrick Melrose Ջուլիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Royal Academy of Dramatic Art | Jessica Raine
  3. 3,0 3,1 3,2 «Eardisley whist drive, Jessica Raine and Felicity Aston». Hereford Times. 2012 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին.
  4. «Lloyds of Baynham». John Stratton. 2013 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  5. 5,0 5,1 «Introducing… Jessica Raine, first published 14.09.2009 12:55 | The Official London Theatre Guide». Officiallondontheatre.co.uk. 2009 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
  6. Kate Kellaway (2009 թ․ հունվարի 4). «The hotlist 2009: The actor: Jessica Raine | Stage | The Observer». London: Guardian. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
  7. Freeth, Becky. «Call The Midwife's Jessica Raine weds Mr Selfridge beau Tom Goodman-Hill». Daily Mail. No. 2015-09-05. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  8. Neil Sears (2013 թ․ փետրվարի 16). «Don't call the midwife...». Daily Mail. London. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսիկա Ռեյն» հոդվածին։