Դավիթ Հովհաննիսյան (երգիչ)

հայ երգիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Դավիթ Բարսեղի Հովհաննիսյան (Դավիթ Օհանեսյան, ռումիներեն՝ David Ohanesian, հունվարի 6, 1927(1927-01-06)[1][2], Բուխարեստ, Ռումինիա - սեպտեմբերի 30, 2007(2007-09-30)[3]), ռումինահայ երգիչ (բարիտոնՌումինիայի վաստակավոր արտիստ (1952)։ Օկտավ Էնիգերեսկուի և Նիկոլաե Հերլեայի հետ Ռումինիայի մեծագույն բարիտոնների ոսկե եռյակի մի մասն էր։

Դավիթ Հովհաննիսյան
Ծնվել էհունվարի 6, 1927(1927-01-06)[1][2]
Բուխարեստ, Ռումինիա
Երկիր Ռումինիա
Մահացել էսեպտեմբերի 30, 2007(2007-09-30)[3] (80 տարեկան)
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնբարիտոն[2]
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՌումինիայի օպերայի և բալետի թատրոն[2] և Համբուրգի օպերային թատրոն[2]
ԿրթությունԲուխարեստի ազգային երաժշտական համալսարան (1947)[2] և Գեորգե Դիմայի անվան երաժշտական ​​ակադեմիա (1952)[2]
Պարգևներ

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Դավիթ Հովհաննիսյանը խաղացել է ավելի քան 2000 օպերային ներկայացումներում՝ կատարելով ավելի քան 40 դերերգեր և արժանանալով բազմաթիվ մրցանակների ու պարգևների։ Նա երգել է աշխարհի մեծ բեմերում այնպիսի մեծանուն կատարողների հետ, ինչպիսիք են Լուչանո Պավարոտտին, Մոնսերատ Կաբալյեն, Պլասիդո Դոմինգոն, Լեոնտինա Փրայսը, Բիրգիտ Նիլսոնը։ Հիշարժան է Էդիպի դերակատարումը Ջորջե Էնեսկուի համանուն օպերայում, որը նրան շնորհել է 20-րդ դարի ամենագնահատված Էդիպի համբավ[4]։

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Բուխարեստի կոնսերվատորիայում (1947), ավարտել Կլուժ-Նապոկայի կոնսերվատորիան (1952)։ 1950 թվականից՝ Կլուժ-Նապոկայի, 1958 թվականից՝ Բուխարեստի, 1968-1977 թվականներին՝ միաժամանակ, Համբուրգի օպերային թատրոնների մեներգիչ։ Դերերգերից են Տոնիո (Լեոնկավալլոյի «Պայացներ»), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»), Ռիգոլետտո, Ամոնասրո (Վերդիի «Ռիգոլետտո», «Աիդա»), Սկարպիա (Պուչինիի «Տոսկա»), Բորիս Գոդունով (Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Մոսի (Ա. Տիգրանյանի «Անուշ»-ի համերգային կատարում՝ Բուխարեստի «Կոմիտաս» երգչախմբի և նվագախմբի հետ)։ Գլուխգործոցը Էդիպ արքայի դերերգն է (Էնեսկուի «Էդիպ»)։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի և ԱՊՀ երկրների օպերային բեմերում։ 1958 թվականից պարբերաբար ելույթներ է ունեցել Երևանում։ Ռումինիայի պետական մրցանակ (1952), ինչպես և «Էդիպ»-ի ձայնապնակի՝ Գրան պրի (1974, Փարիզ) և 1-ին մրցանակ (1976, Տոկիո

Մահ խմբագրել

Դավիթ Հովհաննիսյանը մահացել է 2007 թվականի սեպտեմբերի 30-ին, թաղված է Բուխարեստի հայկական գերեզմանատանը։ Նրա հուղարկավորությանը, ի թիվս այլոց, ներկա է եղել Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Եղիշե Սարգսյանը[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Բուխարեստի առեղծվածները (1983)
  • Փիրուզագույն վզնոց (1986)
  • Ամեն օր ես կարոտում եմ քեզ (1988)[6]

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Ռումինիայի վաստակավոր արտիստ
  • Մշակութային վաստակի 2-րդ աստիճանի շքանշան (1971)՝ «Ռումինիայի կոմունիստական կուսակցության հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ սոցիալիզմի կառուցման գործում ունեցած առանձնահատուկ վաստակի համար»[7]
  • «Ռումինիայի աստղ» ազգային շքանշան՝ կոմանդորի կոչումով (2000, դեկտեմբերի 1)՝ «գեղարվեստական ակնառու նվաճումների և մշակույթի առաջմղման համար Ռումինիայի ազգային օրվա առթիվ»[8]
  • Կլուժ-Նապոկայի Գեորգե Դիմայի անվան երաժշտական ​​ակադեմիայի պատվավոր դոկտոր (1999)
  • Կլուժ-Նապոկայի «Բաբեշ-Բոյայ» համալսարանի պատվավոր դոկտոր
  • Կոնստանցայի «Օվիդիուս» համալսարանի պատվավոր դոկտոր (2006, նոյեմբեր)
  • «Մաեստրո» մրցանակ, շնորհել է Երաժշտական քննադատների միության և Ռումինիայի երաժշտական ֆորումը (2006)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 3,2 https://doi.org/10.1093/gmo/9781561592630.article.O005606
  4. «An Armenian Who Changed The Destiny Of The Opera Oedipe: David Ohanesian». www.icr.ro. Վերցված է 2024 թ․ ապրիլի 11-ին.
  5. Ultimele aplauze pentru David Ohanesian
  6. «David Ohanesian | Actor». IMDb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 11-ին.
  7. Decretul nr. 138 din 20 aprilie 1971 al Consiliului de Stat al Republicii Socialiste România privind conferirea unor ordine ale Republicii Socialiste România, art. 11.
  8. Decretul președintelui României nr. 524 din 1 decembrie 2000 privind conferirea unor decorații naționale personalului din subordinea Ministerului Culturii, publicat în Monitorul Oficial nr. 666 din 16 decembrie 2000, art. 1, anexa 1, b) 13.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 569