Մերի Վայոլեթ Լեոնտինա Փրայս (անգլ.՝ Mary Violet Leontyne Price, փետրվարի 10, 1927(1927-02-10)[1][2][3][…], Laurel, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկացի Օպերային սոպրանո, որը համարվում է Մետրոպոլիտեն օպերայի առաջատար առաջին աֆրոամերիկուհի կատարողներից մեկը[4][5][6]։

Լեոնտինա Փրայս
Բնօրինակ անունանգլ.՝ Leontyne Price
Ի ծնե անունանգլ.՝ Mary Violet Leontyne Price
Ծնվել էփետրվարի 10, 1927(1927-02-10)[1][2][3][…] (96 տարեկան)
Laurel, Միսսիսիպի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերօպերա և փոփ երաժշտություն
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
ԼեյբլRCA Victor
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Central State University?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինWilliam Warfield?
Պարգևներ
 Leontyne Price Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Ծնվել է Միսսիսիպի նահանգի Լորել քաղաքում սղոցարարի և մանկաբարձուհու ընտանիքում։ Դաշնամուր նվագել սովորել է երեք տարեկանում։

Սովորել է Օհայո նահանգի Ուիլբերֆորս կենտրոնական պետական քոլեջում, որից հետո՝ Նյու Յորքի Ջուլիարդյան երաժշտական դպրոցում։

Բրոդվեյում մասնագիտական կարիերան սկսել է 1952 թվականին, առաջին մենահամերգը Նյու Յորքում տեղի է ունեցել 1954 թվականին, իսկ օպերային երգչուհու դեբյուտը կայացել է Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում 1957 թվականին։

Հետագայում բազմիցս հանդես է եկել Վիեննայի պետական օպերայում, Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում, Միլանի Լա Սկալայում՝ կատարելով դերերգեր Մոցարտի, Վերդիի և Պուչինիի օպերաների բեմադրություններում։

Քննադատները նրա ձայնը նկարագրել են որպես «պայծառ ու սավառնող»[7], ինչպես նաև «հարուստ, առաձգական ու փայլատակող»[8]։

Օպերային բեմից հեռացել է 1985 թվականին, սակայն դրանից հետո տասներկու տարվա ընթացքում երգել է նվագախմբային համերգներում։

Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Ազատության նախագահական մեդալի, Սպինգարնի մեդալի[9], «Էմմի» մրցանակի, տասնութ անգամ՝ «Գրեմմի» մրցանակի, ինչպես նաև 1989 թվականին՝ «Գրեմմի» մրցանակի՝ ձայնագրման արդյունաբերության մեջ երկար տարիների հատուկ ներդրման համար։ Ընդգրկված է «Գրամոֆոն» ամենամսյա ամսագրի փառքի սրահում[10]։

Տես նաև Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. «Price, Mary Violet Leontyne»։ Encyclopedia of African-American Culture and History։ Encyclopedia.com։ Վերցված է փետրվարի 21, 2011 
  5. Garland Phyl (June 1985)։ «Leontyne Price: Getting Out At the Top. A prima donna assoluta says goodbye to the opera, will continue as concert singer»։ Ebony Magazine։ Վերցված է փետրվարի 21, 2011 
  6. Walsh Michael, Newman Nancy (հունվարի 14, 1985)։ «Music: What Price Glory, Leontyne!»։ Time Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-22-ին։ Վերցված է փետրվարի 21, 2011 
  7. Henahan Donal (հունվարի 4, 1985)։ «OPERA: LEONTYNE PRICE'S FINAL STAGE PERFORMANCE»։ The New York Times։ Վերցված է փետրվարի 2, 2011 
  8. Music: What Price Glory, Leontyne! Archived 2013-08-22 at the Wayback Machine. By Michael Walsh;Nancy Newman/New York Monday. Time Magazine. Jan. 14, 1985. Retrieved February 21, 2011.
  9. Sprinarn Medal list of past winners Archived 2010-07-07 at the Wayback Machine. retrieved Sept. 18.2012
  10. «Gramophone Hall of Fame» (անգլերեն)։ Gramophone։ Վերցված է 2016-01-02