Դավիթ Հովհաննես
Դավիթ Հովհաննես (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան, փետրվարի 17, 1945, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 19, 2016[1], Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր («Նոր քրոնիկոն», 2007 թվական), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010)[2], ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ։
Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան Դավիթ Հովհաննես | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1945 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 19, 2016[1] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Ջրվեժ, ամառանոց |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և քաղաքական գործիչ |
Լեզու | հայերեն ռուսերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Ստեղծագործական շրջան | 1965-2016 |
Ուշագրավ աշխատանքներ | «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ» «Քաղաքային ձմեռ» «Հավերժական հայը» |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Հայֆիլմ, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն և Նորք |
Պարգևներ | |
Դավիթ Հովհաննես Վիքիքաղվածքում | |
David Hovhannes Վիքիպահեստում |
Բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի որդին է, դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրել1962 թվականին ավարտել է Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը[3], այնուհետև՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում։ 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ։ 1980-1990 թվականներին հայկական հեռուստատեսության առաջին ալիքով (ընդ որում՝ հիմնականում ուղիղ եթերով) վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը։ 2006-2008 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում վարել է «Կես ժամ Դավիթ Հովհաննեսի հետ» շաբաթական հաղորդաշարը։
Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-2003 թվականներին՝ ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր։
Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, 1965 թվականից տպագրվել է։ Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից)։ Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծություններ։
Թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից։ Ռուսերենով և անգլերենով թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում[4][5]։
Քաղաքական հայացքները
խմբագրել2016 թ․ տրված հարցազրույցում ասել է, որ խաղաղության մասին կարել է բանակցել ադեկվատ երկրի իշխանության հետ, իսկ «Ադրբեջանի իշխանությունն ադեկվատ չէ։ Խաղաղությունը պետք է պարտադրել, իսկ մենք կարող ենք դա պարտադրել հաղթական պատերազմով»[6]։
Երկերի մատենագիտություն
խմբագրել- Երգերի պսակ (բանաստեղծություններ, պոեմ), Երևան, 1974, 92 էջ։
- Անցյալ կորուսյալ, Երևան, 1979, 156 էջ։
- Նոր կյանք, Երևան, 1983, 200 էջ։
- Տագնապներ, Երևան, 1986, 168 էջ։
- Մայր Հայաստան, Երևան, 1988, 200 էջ։
- Աղետի գոտի, Երևան, 1989, 203 էջ։
- Քրոնիկոն, Երևան, 1996, 232 էջ։
- Requiem aeternam (պոեմ Չարենցի հիշատակին), Երևան, 1997, 127 էջ։
- Նոր քրոնիկոն, Երևան, 2007, 463 էջ։
- Տագնապներ (I–XXIV), Երևան, 2012, 720 էջ։
- Իմ առաջին գիրքը, ինչպես որ պիտի լիներ (1964–1969), Երևան, 2013, 272 էջ։
- Նոր տագնապներ (XXV–XXXI), Երևան, 2014, 248 էջ։
- Բանաստեղծություններ (1964–2015), Երևան, 2015, 784 էջ։
- Անտիպ (1967–2007), Երևան, 2015, 252 էջ։
Մամուլ
խմբագրել- Բանաստեղծություններ (Մի հին երգ; «Այսօր ես նորից հեքիաթ լսեցի...»): «Գարուն», 1967, № 2, էջ 9։
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ազատության կանչ.- Երևան։ Հայաստան, 1973.- 164 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
- Թուրքմեն բանաստեղծներ.- Երևան։ Հայաստան , 1974.- 90 էջ.- Բովանդ-ից՝ Սեյթլիև Կարա։
- Ծաղկուն այգի։ Ուկրաինական ժողովրդական խաղիկներ /Թարգմ.՝ Դավիթ Հովհաննես, Յուրի Սահակյան.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 30 էջ։
- Մարցինկյավիչյուս Յուստինաս։ Պրոմեթևսի դատը։ Իկարոս։ Դրամաներ.- Երևան։ Սովետական գրող, 1987.- 117 էջ։
- Մարցինկյավիչյուս Յուստինաս։ Մինդաուգաս։ Դրամատիկական պոեմ երկու մասից.- Երևան։ Սովետական գրող, 1979.- 108 էջ։
- Ոսկե դարպասներ։ Ուկրաինական քնարերգություն.- Երևան։ Սովետական գրող, 1977.- 416 էջ.- Բովանդ-ից՝ Լուկիվ Միկոլա. Հուշիկ, շատ հուշիկ։
Գրականություն
խմբագրել- Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 307-308։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 3, Երևան, 1999, էջ 378։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- ↑ ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ «Գարուն», 1967, № 2, էջ 9
- ↑ «Դավիթ Հովհաննեսի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «Դավիթ Հովհաննեսի կենսագրությունը Հայաստանի սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
- ↑ Բանաստեղծ. «Ի՞նչ է նշանակում Բաքու-Մոսկվա սիրախաղը», Ապրիլ 18,2016, "Առավոտ"
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Հովհաննես» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Հովհաննես» հոդվածին։ |