Բացել գլխավոր ցանկը

Գրիգոր Քեպինյան (Քեպինով)

հայ քանդակագործ

Գրիգոր Հովհաննեսի Քեպինյան (Քեպինով) (1886, հունվարի 3 (15), Թբիլիսի - 1966, հուլիսի 17, Մոսկվա), հայ քանդակագործ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956

Գրիգոր Քեպինյան
Grigor Kepinov, June 1914.jpg
Ծնվել էհունվարի 3, 1886(1886-01-03)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 17, 1966(1966-07-17) (80 տարեկանում)
Վախճանի վայրըՄոսկվա, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան և Ժյուլիանի ակադեմիա
ՈւսուցիչՕգյուստ Ռոդեն
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Grigor Kepinov Վիքիպահեստում

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

1909 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը։ 1907 թվականին Փարիզում սովորել է Ժյուլիան ակադեմիայում, 1910-1912 թվականներին՝ Ռ․ Վեռլեի, Պոլ Լանդովսկու ղեկավարած քանդակագործական արվեստանոցում, մասնագիտական դասեր առել Օգյուստ Ռոդենից, Պ․ Տրուբեցկոյից։ 1912 թվականին Փարիզի Ազգային սալոնում ցուցադրել է դիմաքանդակներ։ 1913 թվականին վերադարձել է Թիֆլիս, 1916 թվականին մասնակցել հայ նկարիչների ցուցահանդեսին։ 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա։

ՍտեղծագործություններԽմբագրել

Քանդակագործի 1920-1930-ական թթ․ գործերին բնորոշ են հավաստիությունն ու ավարտվածությունը, նյութի զգացողությունը և ձևերի արտահայտչականությունը։ Հիմնականում ստեղծել է իր ժամանակակիցների հոգեբանական դիմաքանդակներ։ 1924 թվականին Կրեմլում կազմակերպված ցուցահանդեսում Քեպինյանի Վլադիմիր Իլյիչ Լենինի հարթաքանդակ-դիմապատկերը ընդունվել է որպես լավագույններից մեկը, կրկնօրինակվել Մոսկվայի և այլ քաղաքների համար, 1932 թվականին մեծացվել (5,32 X 6,34 մ, ցեմենտ) Լենինգրադի միացյալ պետական քաղ․ վարչության շենքի նիստերի դահլիճի համար։ Այդ շրջանի հաստոցային լավագույն աշխատանքներից են՝ Վերա Ֆիգների (1925, փայտ, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, 1926, բրոնզ, Լենինգրադի հեղափոխության թանգարան), Սոֆյա Պերովսկայայի (1928, մարմար, ԽՍՀՄ պատմության թանգարան, Մոսկվա), քանդակագործի կնոջ՝ Տ․ Գ․ Քեպինովայի (1935, մարմար, Տրետյակովյան պատկերասրահ) դիմաքանդակները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Քեպինյանն ապրել և ստեղծագործել է Երևանում, այդ ժամանակ կերտել է Խորհրդային Միության հերոսներ Վիկտոր Տալալիխինի (1941, գիպս, ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրություն, Մոսկվա), Իվան Կոժեդուբի (1945, բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ), Գ․ Մարգուլիսի (1943, գիպս, Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան), Ավետիք Իսահակյանի (1942, գիպս, 1960, բրոնզ), Մարտիրոս Սարյանի (1949, մարմար), Արամ Խաչատրյանի (1945, գիպս, երեքն էլ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում) դիմաքանդակները։
Վերջին շրջանի դիմաքանդակներին («Նիկոլայ Մյասկովսկի», 1960, բրոնզ, «Սերգեյ Պրոկոֆև», 1961, մարմար, երկուսն էլ՝ ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրություն, Մոսկվա, «Մարիամ Ասլամազյան», 1961, գիպս, Հայաստանի ազգային պատկերասրահ) հատուկ է կերպարների ոգեշնչվածությունը, բնութագրման ճշգրտությունը։

ՑուցահանդեսներԽմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել 1935 թվականին, 1948 թվականին (Մոսկվա, Ա. Կուպրինի հետ) և 1964 թվականին (Երևան

ՄատենագրությունԽմբագրել

Գրիգոր Քեպինով, Կատալոգ. Երևան, 1964.։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։