Իվան Կոժեդուբ
Իվան Նիկիտովիչ Կոժեդուբ (հունիսի 8, 1920[1][2][3], Օբրաժիևկա, Glukhov Uyezd, Չեռնիգովի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - օգոստոսի 8, 1991[3], Մոսկվա, ԽՍՀՄ), ԽՍՀՄ օդաչու, ավիացայի գեներալ-գնդապետ (1970 թ.), Ավիացիայի մարշալ (1985 թ.), Խորհրդային Միության եռակի հերոս (4.2.1944 [4]., 19.8.1944 թ., 18.8.1945 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Ավարտել է Չուգուեի օդաչուական ուսումնարանը (1941 թ.)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների ժամանակ եղել է օղակի, էսկադրիլիայի հրամանատար, կործանիչ ավիագնդի հրամանատարի տեղակալ, կատարել է 330 մարտական թռիչք, մղել 120 օդային մարտ, անձամբ ոչնչացրել թշնամու 62 ինքնաթիռ։ Պատերազմից հետո ավարտել է Ռազմաօդային (1949 թ.), Գլխավոր շտաբի ռազմային (1956 թ.) ակադեմիաները։ ԽՍՀՄ II—V գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Ալեքսանդր Նևսկու, Կարմիր աստղի 2 շքանշաններով և մեդալներով։ Գրել է «Ծառայում եմ հայրենիքին» (1949, հայերեն հրտ.՝ 1951) և «Հավատարմություն հայրենիքին» (1969 թ.) գրքերը։
Իվան Կոժեդուբ | |
---|---|
ռուս.՝ Ива́н Ники́тович Кожеду́б ուկրաիներեն՝ Іва́н Мики́тович Кожеду́б | |
![]() | |
հունիսի 8, 1920[1][2][3] - օգոստոսի 8, 1991[3] (71 տարեկան) | |
Ծննդավայր | Օբրաժիևկա, Glukhov Uyezd, Չեռնիգովի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | ԽՍՀՄ ռազմաօդային ուժեր |
Կոչում | Marshal of the branch? |
Հրամանատարն էր | 324th Fighter Aviation Division? և 76th Air Army? |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ և Կորեական պատերազմ |
Կրթություն | Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա (1949) և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1956) |
Պարգևներ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Кожедуб Иван Никитович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 TracesOfWar
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Советского Союза офицерскому составу военно-воздушных сил Красной Армии» от 4 февраля 1944 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1944. — 17 февраля (№ 10 (270)). — С. 1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 508)։ |