Գրիգոր Ամիրյան

հայ հեղափոխական

Գրիգոր Ամիրյան (հունիսի 20, 1888(1888-06-20), Բաբերդ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 1, 1964(1964-08-01), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ հեղափոխական գործիչ, մասնակցել է Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծմանը։

Գրիգոր Ամիրյան
Դիմանկար
Գրիգոր Ամիրյանը 1950 թ.
Ծնվել է1888 հունիսի 20
ԾննդավայրԲայբուրթ, Արևմտյան Հայաստան
Մահացել էօգոստոսի 1, 1964(1964-08-01) (տարիքը 76)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունհեղափոխական և քաղաքական գործիչ
ԱմուսինՍիրանուշ Կարապետյան
(1896–1975)
ԿուսակցությունՀՅԴ
ԵրեխաներՔրիստինե (1924–2010)
Սեպուհ (1925-2013)
Դրո (1928-)
 Krikor Amirian Վիքիպահեստում
Քաղաքական և ռազմական գործիչ
ԾննդավայրԲաբերդ, Օսմանյան կայսրություն
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ծառայության տարիներ1908-1917 թթ.
ԿոչումԳնդապետ (Չորբաջի)
Հրամանատարն էրԱռաջին հայկական կամավորական գնդի հրետանային դիվիզիա
Մարտեր/
պատերազմներ
Բալկանյան առաջին պատերազմ
Առաջին համաշխարհային պատերազմ
Հայոց Ցեղասպանություն

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Գրիգոր Ամիրյանը ծնվել է 1888 թ. հունիսի 20-ին Թուրքիայի Բայբուրթ քաղաքում։ Ամիրյանների ընտանիքը բավական ազդեցիկ էր Բայբուրթում։ Գրիգորը մեծացել է համիդյան ջարդերի ընթացքում, որը հայոց պատմության ցավոտ դրվագներից էր։ 1895 թ. սկզբին սուլթան Աբդուլ Համիդ II-ը հրամայեց ոչնչացնել Օսմանյան կայսրության մեջ հայկական շրջանները՝ իրագործելով հայերի համատարած ջարդեր։ Նա հրաման տվեց, որ թուրքական զորքի մեծաքանակ մի մաս հսկողության տակ պահի Բայբուրթը, քանի որ այն Օսմանյան կայսրության արևելյան մասում առավել խիտ բնակեցված հայկական քաղաքներից էր։ Երբ թուրքական զորաբանակը մտավ քաղաք, զանգվածային ապստամբություններ բռնկվեցին 1895 թ. հոկտեմբերի 26-ին։ Անողոք պայքարից հետո ինքնապաշտպանության հայ մարտիկները ցանկացան խաղաղության դաշն կնքել ոտնձգիչների հետ։ Եղիա Ամիրյանը՝ Գրիգորի հայրը, ընտրվեց քաղաքի ներկայացուցիչ, որպեսզի օսմանյան պաշտոնյաների հետ զինադադարի բանակցություններ վարի։ Դրա փոխարեն նրա վրա կրակեցին և թողեցին ճանապարհի մոտ ընկած՝ մեռնելու։ Հաջորդ օրը նա ի վերջո գտնվեց և պատշաճ կերպով հողին հանձնվեց։

Գրիգոր Ամիրյանը կրթություն է ստացել տեղի հայկական դպրոցում, ապա և գնացել ուսանելու Թուրքական բանակի ռազմական ակադեմիա։ 1908 թ. նա ավարտել է ակադեմիան և ստացել լեյտենանտի (աղա) կոչում։ Ծառայել է Բալկանյան առաջին պատերազմի ընթացքում, որը տևել է 1912 թվականից մինչև 1913 թ.: Վաղ 1913 թ.-ին Ամիրյանը ձերբակալվել է բուլղար զինվորների կողմից և բանտ նստել։ 1913 թ.-ի կեսերին Լոնդոնի դաշնագրի կնքումից հետո Ամիրյանը և շատ ուրիշներ ազատ են արձակվել։

Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

1914-1915 թթ. Ամիրյանը ծառայել է որպես զորավար Անդրանիկ Օզանյանի անձնական թիկնապահ և օգնական։ Նա նաև Դրաստամատ Կանայանի (առավել հայտնի որպես Զորավար Դրո) մոտ ընկերն էր։ 1914 թ. հունիսի 28-ին Գավրիլո Պրինցիպը որոշում է կայացնում, որն առմիշտ փոփոխություն է մտցնում Եվրոպայի քարտեզի մեջ՝ սպանելով ավստրոհունգարական գահի ժառանգորդ էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդին։ Գավրիլո Պրինցիպը «Սև ձեռք» կազմակերպության անդամ էր, որն ի կատար էր ածում նման ահաբեկչական գործողություններ, որպեսզի նպաստեր Բոսնիայի և Հերցեգովինայի ազատագրմանը։ Մեկ ամիս անց Եվրոպայում բռնկվում է Առաջին համաշխարհային պատերազմը։ 1915 թվականից պատերազմը հասնում է Օսմանյան կայսրություն և առիթ դառնում Հայոց Ցեղասպանության, որի արդյունքում զոհ են գնում ավելի քան 1.5 միլիոն հայեր։ Ամիրյանը ջախջախիչ ապրումներ է ունենում կոտորածների պատճառով։ Նրա ընտանիքը տեղահանվում է Բայբուրթից և ստիպված աքսորի մեկնում, մինչ վրա կհասներ մահը։ Երբ Ամիրյան ընտանիքը և հազարավոր այլ ընտանիքներ հասնում են Երզնկա, Գրիգորի մայրը՝ Վարդանուշը, իրեն նետում է Տիգրիս գետը։ 50 անձից բաղկացած ընտանիքը ոտքով կտրում-անցնում է ողջ Օսմանյան կայսրությունը, մինչ բոլորն էլ զոհվում են։ Միակ ողջ մնացածը Ամիրյանների ընտանիքից Հեղանուշն էր՝ Գրիգորի ավագ քույրը։ Հեղանուշին հաջողվում է փախչել՝ նախքան օսմանյան զինվորները կհասնեին Բայբուրթ։

 
Անդրանիկ Օզանյան

1916 թ. ապրիլի 17-ին ռուս գեներալ Վ. Պ. Լյախովը զանգվածային հարձակում է գործում Բայբուրթի վրա, որպեսզի քաղաքից դուրս քշի այնտեղ տեղակայված թուրք և գերմանացի զիվորներին, ինչը նրան հաջողվում է։ Նույն ժամանակ Ամիրյանը ծառայում էր Առաջին հայկական կամավորական գնդում։ Վերջինս կռիվներ էր մղում Ռուսաստանի, Պարսկաստանի և Թուրքիայի ողջ սահմանամերձ շրջաններում, կազմված էր 1200 տղամարդուց։ Ամիրյանը հրետանային դիվիզիայի հրամանատարն էր և ծառայել է սպարապետ Թովմաս Նազարբեկյանի, Դրաստամատ Կանայանի, Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ։ Նիկոլայ II ցարի հրաժարականից և Բրեստ-Լիտովսկու հաշտության պայմանագրի կնքումից հետո Առաջին հայկական կամավորական գունդը կազմալուծվում է։ Այս ամենի պատճառն այն էր, որ հայկական ուժերը համալրվում էիր Ռուսական կայսրության կողմից ու հաշտության պայմանագրի կնքումից հետո Ռուսական կայսրությունն արդեն պաշտոնապես պատերազմից դուրս էր, և կամավորական գնդի բոլոր պաշարները սպառվեցին։ Չնայած Ռուսաստանի կողմից գնդի պաշտոնական արձակմանը՝ Ամիրյանը և կամավորական գունդը շարունակեցին իրենց գործն առանց Ռուսաստանի աջակցության՝ փոխարենն ապավինելով Բրիտանական կայսրության օգնությանը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո խմբագրել

 
Գրիգոր Ամիրյանը աջ կողմում կանգնած, Սուկրաթիից ընկերների հետ

Առաջին համաշխարհային պատերազմից հետո 1918 թ. Ամիրյանը վերադարձավ Սուկրաթի՝ Ստամբուլի հայկական թաղամաս, որտեղ նա Հայկական որբանոցի տնօրեն էր։ 1920-ականների սկզբին և՛ Ամիրյանը, և՛ Դրոն փախան Ռումինիա։ Դրոն նշանակվում է պատասխանատու Ղուկասյանի նավթի վերամշակման գործարանում, իսկ Ամիրյանը՝ կառավարման ղեկավար։ Ղուկասյանի նավթի վերամշակման գործարանը, առավել հայտնի որպես Լումինա գործարան, տարածված էր ամբողջ Պլոեշտիով։ 1923 թ. զորավար Դրոն ներկայացնում է Ամիրյանին Սիրանուշ Կարապետյան անունով երիտասարդ բուլղարահայ աղջկա։ Այդ տարվա վերջում Ամիրյանն ու Սիրանուշն ամուսնացան։ Մեկ տարի անց ծնվեց Ամիրյանի առաջին երեխան՝ Քրիստինեն։ Ավելի ուշ նա ունեցավ նաև երկու որդի՝ Սեպուհը 1925 թ. և Դրոն 1928 թ.: Նրանց հետ ապրում էին նաև ավագ քույր Հեղանուշը և քրոջ աղջիկ Ալենը։ Հեղանուշը Գևորգ Մարտիկյանի մայրն էր, իսկ Ալենը՝ փոքր դուստրը։ Գևորգ Մարտիկյանը հայտնի հայ բարեգործ էր։ 1951 թ. նախագահ Հարրի Թրումենը Մարտիկյանին պարգևատրել է «Ազատության մեդալով» Երկրորդ համաշխարհային և Կորեական պատերազմի ընթացքում կոալիցիոն ուժերին սնունդով ապահովելու համար։ Նա նաև պատասխանատու էր Երկրորդ համաշխարհայինի ժամանակ գերմանական փախստականների ճամբարներից 5000 հայերի ԱՄՆ տեղափոխման համար։ 1938 թ. նա բացեց իր սեփական «Օմար Խայամ» անունով ռեստորանը։ 1935 թ. Հեղանուշը և նրա աղջիկ Ալենը փախան ԱՄն։ Մեկ տարի անց Հեղանուշը մահացավ թոքաբորբից։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ամիրյանը և նրա ընտանիքը բաժին հասան նավթային պաշարների նացիստական օկուպացիային։ Այն բոլոր մարդիկ, ովքեր ղեկավարում էին նավթամշակման գործարան, դեմ էին նացիստական ռեժիմին, այդ թվում և Ամիրյանը։ Նրանք ստիպված էին մատակարարել նացիստ ղեկավարներ Էրվին Ռոմելի, Ֆրիդրիխ Պաուլյուսի, Հանս-Յուրգեն ֆոն Արնիմի և Ալբերտ Կեսելրինգի բանակներին հիմնական պաշարներ՝ ինչպես նավթ, գազ, ուտելիք և ջուր։ Նավթամշակման գործարաններն են բանակին «պարգևել» նաև տխրահռչակ ռումինական բռնապետ Իոն Անտոնեսկուին։ Նրանք նաև գերմանական և ռումինական ուժերին պարենով էին ապահովում Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ։ Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերը ստանում էր Լեհաստանի Պլոեշտի քաղաքի նավթի և գազի պաշարների ավելի քան 80%-ը։ Ղուկասյանի նավթի վերամշակման գործարանի և հարակից այլ գործարանների՝ պատերազմում մեծ կարևորությունը հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը և Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, աշխատելով գեներալ Ջեյքոբ Է. Սմարթի հետ, Կասաբլանկայի համաժողովի ժամանակ քննարկեցին «Մակընթացային ալիք» գործողությունը։ Վերջինս իրենից ներկայացնում էր Պլոեշտիի գործարանների համատարած օդային ռմբակոծում բրիտանական և ամերիկյան ուժերի կողմից։ Վարչապետ Չերչիլը Պլոեշտիի նավթամշակման գործարաններն անվանեց «Գերմանիայի հզորության հիմնական արմատը»։ Գործողությունն ամբողջությամբ իրականացավ Պլոեշտիի լիակատար ոչնչացմամբ։ Մեկ օրվա ընթացքում 200 բրիտանական ռմբակոծիչներ հարձակվեցին քաղաքի վրա, իսկ գիշերը պիտի հասնեին 178 ամերիկյան ռմբակոծիչներ։ Մոտ 100-ը այլևս տուն չվերադարձան։ Մյուս կողմից Ամիրյանը և նրա ղեկավարած թիմը ստիպված էր զբաղվել շրջանների ավելի քան 40% զանգվածային ավերածությամբ։ Դաշնակից ուժերի կողմից անողոք ռմբակոծությունից հետո Հիտլերն իր ուշադրությունն սկսեց բևեռել Բաքվի նավթամշակման գործարանների վրա։

 
Ամիրյանների ընտանիքը 1945-ին. վերևի շարքում՝ Սեպուհ և Դրո, ներքևի շարքում՝ Սիրանուշ, Քրիստինե, Գրիգոր
 
Գրիգոր Ամիրյանը «Գևորգ Մարտիկյան» ձեռնարկության իր գրասենյակում, 1957

Սակայն ի վերջո գերմանացիները կարողացան վերակառուցել նավթագործարանները։ Հուսահատ փորձ կատարելով՝ ոչնչացնելու գերմանական պատերազմական մեքենան, Արքայական օդային ուժերը տեղակայեցին 700 ռմբանետիչ՝ հողին հավասարեցնելու քաղաքը։ Բրիտանական կայսրությանը հաջողվեց վերջնականապես վերացնել գործարանները։ Այս գործողությունը տեղի ունեցավ Յասսի-Քիշնև հարձակումից մի քանի օր առաջ։

1944 թ. օգոստոսի 20-ին գործի դրվեց Յասսի-Քիշնև հարձակումը։ Գործողության նպատակն էր ազատագրել Ռումինիան ֆաշիստական օկուպացիայից և տապալել Իոն Անտոնեսկուի բռնապետությունը։ Օգոստոսի 23-ին խորհրդային զորքերը Բուխարեստի դարպասների մոտ էին, ձևական կառավարող Ռումինիայի Նորին Մեծություն Միխայիլ I-ը գահընկեց արավ և ձերբակալեց Անտոնեսկուին։ Օգոստոսի 24-ին Ռումինիան, որտեղ և գտնվում էր Ղուկասյանի նավթի վերամշակման գործարանը, ազատագրվեց։ Դա չէր գործում մինչև 1989 թ. դեկտեմբերի 22-ը, երբ Ռումինիան վերջնականապես ազատություն ձեռք բերեց ԽՍՀՄ-ից։

1941 թ. զորավար Դրոն ստիպված էր թողնել Ղուկասյանի նավթի գործարանը, որպեսզի Վերմախտում կազմավորի Հայկական լեգեոնը։ Հայկական լեգեոնը ճյուղ էր Վերմախտում և հիմնականում կազմված էր պատերազմի հայ նախկին բանտարկյալներից։ Նրանք պայքարում էին ԽՍՀՄ-ից Հայաստանի անկախացման համար։ Երբ Դրոն գնաց Հայկական լեգեոնի կազմավորման համար, նա Ղուկասյանի նավթավերամշակման գործարանի ղեկավարումը տվեց Ամիրյանին և Ալեքսանդր Շարաֆյանին։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խմբագրել

Պատերազմի ավարտից հետո Ամիրյանը և նրա ընտանիքը փախավ Ավստրիա և վերջապես Իտալիա։ Երբ Ամիրյանը հասավ Հռոմ, վերամիավորվեց իր քրոջորդի Գևորգ Մարտիկյանի հետ։ Ամիրյանն ի վերջո 1950 թ. մեկնեց ԱՄՆ իր կին Սիրանուշի և փոքր որդու՝ Դրոյի հետ։ Նրա երկու մյուս զավակները՝ Քրիստինեն և Սեպուհը, սպասեցին 5 տարի մինչ վերջապես ընդունվեց առաջին օրենքը բռնի տեղահանվածների վերաբերյալ և մինչ Միացյալ Նահանգները կընդուներ նրանց անձնագրերը։ Ամիրյանը վերջնականապես ԱՄՆ քաղաքացիություն է ստացել 1957 թ. մայիսի 7-ին։

Հետագա կյանք խմբագրել

 
Ամիրյանը և կինը՝ Սիրանուշը 1960 թ.՝ Ամիրյանի մահից 4 տարի առաջ

Ամիրյանը դեռևս շարունակում էր իր նվիրյալ աշխատանքը Հայկական համայնքում և Հայ հեղափոխական դաշնակցությունում, հատկապես իր զարմիկ Գևորգ Մարտիկյանի միջոցով։ Նա աշխատում էր Մարտիկյանի ռեստորան «Օմար Խայամում», նաև մեքենագրող էր աշխատում Գևորգ Մարտիկյանի ձեռնարկությունում Սողոմոն Թեհլերյանի հետ։ Սողոմոն Թեհլերյանը հայ հայտնի հեղափոխական էր, ով գնդակահարել էր նախկին Օսմանյան Թուրքիայի Ներքին գործերի նախարար, երիտթուրքերի կազմակերպության ղեկավար և Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։ Թեհլերյանը գերմանական դատարանի կողմից անմեղսունակ էր ճանաչվել։

 
Ամիրյանը Սեպուհի տան առաջ իր երկրորդ թոռնիկի՝ Քրիստինեի հետ

Ամիրյանների երեք երեխաները ևս աշխատում էին «Օմար Խայամում»։ 1957 թ. Ամիրյանը հեռացավ Գևորգ Մարտիկյանի ձեռնարկությունից և ընտանիքով տեղափոխվեց Լոս Անջելես, որտեղ և անց կացրեց մնացած ողջ կյանքը երեք երեխաների և վեց թոռների հետ։ Նա հեղինակ է ամբողջ երկրում տարածվող Հայկական թերթի հարյուրավոր հոդվածների։ Գրիգոր Ամիրյանը մահացել է 1964 թ. օգոստոսի 1-ին։

Հիշատակումներ խմբագրել

Ամիրյանի հայանպաստ գործունեության մասին կարելի է հիշատակումներ գտնել ինքնակենսագրական «Հուշեր» (Memories) (1986), Հայաստանի վարչապետ Սիմոն Վրացյանի «Կյանքի ճանապարհներով» (1960), Անդրանիկ Չալաբյանի «Դրո» (1988), Գևորգ Մարտիկյանի ինքնակենսագրական «Ամերիկայի երգը» (1955) գրքերում, Մանուկ Կրզուլյանի «Դրո. հայ ազատագրական պայքարի անմահ զինվորը» հոդվածում (2002) և Միսաք Թորլաքյանի «Օրերուս հետ» երկում (1963)։ Ամիրյանը ապրեց իր երեք զավակներից երկուսի, վեց թոռների և տասնմեկ ծոռների հետ։ Ամիրյանը միշտ հիշվում է որպես նվիրյալ հայ, ով կռվել է ի նպաստ հայկական գործի։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Գրիգոր Ամիրյան (1986). Հուշեր (Memories)
  • Գևորգ Մարտիկյան (1955). Ամերիկայի երգը
  • Սիմոն Վրացյան (1960). Կյանքի ճանապարհներով
  • Անդրանիկ Չալաբյան (1988). Դրո
  • Միսաք Թորլաքյան (1963). Օրերուս հետ
  • Մանուկ Կրզուլյան (2002). Դրո. հայ ազատագրական պայքարի անմահ զինվորը

Տես նաև խմբագրել