Գրիգորի Զախարով

խորհրդային ճարտարապետ

Գրիգորի Ալեքսեևիչ Զախարով (ռուս.՝ Григо́рий Алексе́евич Заха́ров, նոյեմբերի 29, 1910(1910-11-29), Դմիտրովսկի, Կոզելսկի ուեզդ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 30, 1982(1982-09-30), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ճարտարապետ և մանկավարժ։ ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի և ԽՍՀՄ Արվեստների ակադեմիայի թղթակից անդամ, Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակի դափնեկիր «Կուրսկայա-Կոլցևայա» մետրոյի ճարտարապետության համար, Մոսկվայի արդյունաբերական արվեստի բարձրագույն ուսումնարանի ռեկտոր։

Գրիգորի Զախարով
Ծնվել էնոյեմբերի 29, 1910(1910-11-29)
ԾննդավայրԴմիտրովսկի, Կոզելսկի ուեզդ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 30, 1982(1982-09-30) (71 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Ոճ(եր)կլասիցիզմ և Վիքիպեդիա:Հղում աղբյուրներին
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան
Պարգևներ
Ստալինյան մրցանակ
 Grigory Alekseevich Zakharov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գրիգորի Զախարովը ծնվել է 1910 թվականին Կալուգայի մարզի Դեշովսկոյե գավառի (այժմ՝ Կոզելսկի շրջան) Դմիտրովսկի խուտորում։ 1927-1929 թվականներին սովորել է Մոսկվայում Արտյոմի բանֆակում։ 1929-1934 թվականներին Լենինգրադի ինժեներական-կոմունալ շինարարության ինստիտուտի (ԼԻԿՇԻ) ճարտարապետական ֆակուլտետում։ Նա պաշտպանեց իր դիպլոմը Նոյ Տրոցկու մոտ[1]։

ԼԻԿՇԻ-ն ավարտելուց հետո նրան ուղարկել են ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի ինստիտուտի ասպիրանտուրա (1934-1937)։ 1934 թվականին ամուսնացել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի շրջանավարտ Զինաիդա Սերգեևնա Չերնիշևայի հետ, որը հետագայում դարձել է նրա մշտական համահեղինակը։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո Զախարովը շարունակել է աշխատել ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայում, աշխատել է բնակելի և հասարակական շենքերի գրասենյակում` դպրոցների և թատրոնների մի շարք ստանդարտ նախագծերի վրա։ Առաջին գործը, որը փառք է բերել նրան, 1941 թվականի ապրիլին կայացած փակ մրցույթում «Պերեկոպի գրոհ»-ի  համայնապատկերների նախագծի համար տարած հաղթանակն է եղել։ Պատերազմի սկզբում զբաղվել է քողարկման աշխատանքներով, Կրեմլյան շինությունների իմիտացիայով Կրիլացկոյում՝ Մոսկվա գետի ոլորաններում։ 1941 թվականի աշնանը Ճարտարապետական ակադեմիայի հետ միասին Զախարովն ու Զինաիդա Չեռնիշևան տարհանվել են Շիմքենտ։ Տարհանման ընթացքում նրանք ուսումնասիրել են Կենտրոնական Ասիայի ավանդական բնակավայրերը և ցածրահարկ շենքերի համար մշակել մի շարք նախագծեր[1]։

Գրիգորի Զախարովը Մոսկվա է վերադարձել 1942 թվականի աշնանը։ 1943 թվականին նա շահել է մրցույթ Հայրենական պատերազմի հերոսների պանթեոնի նախագծման համար (Չեռնիշևայի և քանդակագործ Ն. Ա. Ռաբինովիչի հետ միասին)։ 1943 թվականի ամռանից նինչև 1948 թվականը Զախարովն աշխատել է Իվան Ժոլտովսկու արվեստանոց-դպրոցում։ 40-ականների վերջին Ժոլտովսկու արվեստանոց-դպրոցն արվեստի դեմ ընդհանուր հարձակման ֆոնին «Զվեզդա» և «Լենինգրադ» ամսագրերում լույս տեսած Անդրեյ Ժդանովի հոդվածներում մեղադրվել է կոսմոպոլիտիզմի մեջ։ Մ. Բարշչին և Գրիգորի Զախարովին վտարել են արվեստանոցից։ Սակայն 1950 թվականի սկզբին, երբ Իվան Ժոլտովսկին ստացել է Ստալինյան մրցանակ Լենինի պողոտայի բնակելի շենքերի համար (1949), Ժոլտովսկու դպրոցի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է[1]։ 

1958 թվականից մինչ կյանքի վերջ Գրիգորի Զախարովը զբաղեցրել է Մոսկվայի արդյունաբերական արվեստի բարձրագույն ուսումնարանի պրոռեկտորի, ապա ռեկտորի պաշտոնը, որտեղ նա ղեկավարել է նաև ինտերիերի դիզայնի ամբիոնը։

Նախագծեր և շինություններ խմբագրել

Մոսկվայում խմբագրել

  • «Կուրսկայա-Կոլցեվայա» մետրոյի կայարան (1948, համահեղինակ` Զինաիդա Չերնիշևա, բացվել է 1950 թվականի հունվարի 1-ին, հեղինակներին շնորհվել է 1-ին աստիճանի Ստալինյան մրցանակ),
  • Բելառուսական ԽՍՀ տաղավարը Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսում (1948, մրցույթ, համահեղինակ` Զինաիդա Չերնիշևա, կառուցվել է 1954 թվականին),
  • Լյուսինովսկայա փողոցի կառուցապատում (1950-1954),
  • «Պերեկոպի գրոհը» համայնապատկեր (1941, մրցույթ, 1-ին մրցանակ),
  • «Բորոդինոյի ճակատամարտ» համայնապատկեր (1952, համահեղինակ` Զինաիդա Չերնիշևա, 1-ին մրցանակ),
  • Պանթեոն Լենինյան բլուրների վրա (1954, համահեղինակ` Զինաիդա Չերնիշևա),
  • ՄԳԱԲՈՒ-ի նոր մասնաշենք (նախկինում՝ Ստրոգանովի ուսումնարան) (1975-1978),
  • Իպոլիտ Դավիդովսկու հուշարձան,
  • Միխայիլ Ֆրունզեի հուշարձան։

Այլ քաղաքներում խմբագրել

  • Հայրենական մեծ պատերազմի հերոսների պանթեոն (1942, մրցույթ, 1-ին մրցանակ, շնորհվել է 1943 թվականին),
  • Հաղթանակի հուշարձան Շտետտինում (Շչեցին),
  • Խորհուրդների տուն Ստալինգրադում (մրցույթ),
  • Յարոսլավլցիների  ռազմական և աշխատանքային փառքի հուշարձան-կոթող նվիրված  1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմին (1968)։

Հուշարձաններ և կոթողներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Памятники, сооружённые по проектам скульпторов Российской федерации. 1945—1965. - Л.: Художник РСФСР, 1967. — С. 7, 11, 12, 32, 33, 34, 36, 38, 41, 42, 252.
  • Архитектура советского театра. — М.: Стройиздат, 1986. - С. 166, 167.
  • Игнатьева Л. И. […] // Зодчие Москвы: XX век. - М.: Московский рабочий, 1988. - С. 338—343.
  • Архитектурная мастерская-школа И. В. Жолтовского (1945—1959): Каталог-путеводитель по фондам музея / Гос. науч.-исслед. музей архитектуры имени А. В. Щусева. - С. 5-6.

Ծանոթագրություններ խմբագրել