Ձերժինսկու հուշարձան (Մոսկվա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (այլ կիրառումներ)

Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկու հուշարձան (ռուս.՝ Па́мятник Фе́ликсу Эдму́ндовичу Дзержи́нскому), ԽՍՀՄ պետական և քաղաքական գործչի, Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի («ՀԱՀ») հիմնադրի հուշարձանը Մոսկվայում։

Ձերժինսկու հուշարձան (Մոսկվա)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետԳրիգորի Զախարով
Ստեղծում1958
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՅակիմանկա
Նյութգրանիտ և պողպատ
 Statue of Felix Dzerzhinsky in Moscow Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Լուբյանկա հրապարակում տեղադրված հուշարձանը, 1991 թվականի օգոստոսի 22-ին` ապամոնտաժումից առաջ

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1958 թվականի դեկտեմբերի 20-ին, Մոսկվայում, Ֆելիքս Ձերժինսկու մահից հետո` 1926-1990 թվականներին նրա անունով կոչված հրապարակում (1926), ԽՍՀՄ ՊԱԿ-ի գլխավոր մասնաշենքի դիմաց, քանդակագործ Եվգենի Վուչետիչի և ճարտարապետ Գրիգորի Զախարովի նախագծով։

Առանց պատվանդանի քանդակի քաշը 11 տոննա է եղել[1]։

1991 թվականի օգոստոսի 22-ի երեկոյան, Արտակարգ դրության պետական կոմիտեի անհաջող հեղաշրջման փորձից հետո, հազարավոր մարդիկ սկսեցին հավաքվել Լուբյանսկայա հրապարակում գտնվող ՊԱԿ-ի շենքի շուրջը։ Սաստիկ բորբոքված բազմությունը քիչ էր մնում գրոհեր ՊԱԿ-ի շենքը։ Այդ պահին ամբոխը որոշեց տապալել Ձերժինսկու հուշարձանը։ Արձանը տապալելու գաղափարն առաջացավ ինքնաբերաբար։ Մարդիկ բարձրացան հոշարձանի վրա, այն կապեցին պարանով և անմիջապես հայտնվեց մի բեռնատար, որին սկսեցին ամրացնել պարանի ծայրերը։ Հուշարձանը նման ձևով տապալելու դեպքում, կարող էին ոչնչացնել ոչ միայն հուշարձանը, այլև նրան հարող տարածքում գտնվող մետրոյի կայարանի կառույցները[2][3]։ Նման կործանարար հետևանքներից խուսափելու համար ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր և Մոսկվայի քաղաքային խորհրդի փոխնախագահ Սերգեյ Ստանկևիչը դիմեց հավաքվածներին և նրա նախաձեռնությամբ Մոսկվայի քաղաքային խորհուրդը շտապ որոշում կայացրեց հուշարձանը ապամոնտաժելու վերաբերյալ, որից հետո քանդակը շինարարական կռունկի միջոցով խնամքով հանվեց պատվանդանից և տեղափոխվեց Տրետյակովյան պատկերասրահի նոր շենքի մոտակայքում գտնվող ազատ տարածք[3][4]։

1991 թվականի հոկտեմբերին Մոսկվայի քաղաքային խորհրդի Նախագահության որոշմամբ Ձերժինսկու հուշարձանը,ինչպես նաև պատվանդաններից հանված մյուս հուշարձանները տեղադրվեցին Մուզեոն արվեստի պուրակում։

Հուշարձանը Լուբյանսկայա հրապարակ վերադարձնելու փորձեր խմբագրել

  • 2002 թվականին Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովն առաջարկեց Ձերժինսկու հուշարձանը վերադարձնել Լուբյանսկայա հրապարակ և հանդես եկավ այդ թեմայով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ[5]։ Սակայն հետագայում Լուժկովը ստիպված էր հրաժարվել այդ գաղափարից՝ հասարակության բողոքների պատճառով[6]։
  • 2013 թվականի հոկտեմբերին մամուլում տեղեկություն տարածվեց, որ Մոսկվայի քաղաքային դուման որոշում է կայացրել վերականգնել հուշարձանը և այն վերադարձնել Լուբյանսկայա հրապարակ, իսկ հուշարձանի նախնական վերականգնումը կարժենա 50 միլիոն ռուբլի[7]։ Այդ տեղեկությունը հետագայում հերքվեց[8]։
  • 2015 թվականի հունիսի 12-ին Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովը թույլ տվեց Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությանը հանրաքվե անցկացնել Մոսկվայում` Լուբյանկա հրապարակում գտնվող Ֆելիքս Ձերժինսկու հուշարձանը վերականգնելու վերաբերյալ։ Գենադի Զյուգանովի կողմնակիցներին հաջողվեց 150 հազար ստորագրություն հավաքել հանրաքվեի համար։ Քարոզարշավն իրականացվել է «Երկաթե կամքը ուժեղ Ռուսաստան» կարգախոսի ներքո, բայց հաջորդ օրը կուսակցության Մոսկվայի քաղաքային կոմիտեի ղեկավար Վալերի Ռաշկինն ասաց, որ դեռ ոչ ոք չի պատրաստվում հանձնել այդ ստորագրությունները. «Մենք հետաձգում ենք ստորագրությունների ցուցակների ներկայացումը ... մինչև դատարանի և մոնումենտալ արվեստի հանձնաժողովի որոշումների կայացումը, այնուհետև մենք կշարունակենք պայքարել հանրաքվեի համար նոր հիմքով»[9]։
  • 2020 թվականի դեկտեմբերին «Ռուսաստանի սպաներ» կազմակերպությունը դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին` Ձերժինսկու հուշարձանը Լուբյանսկայա հրապարակ վերադարձնելու խնդրանքով, քանի որ այն տեղափոխելու որոշումն անօրինական է` կարգավիճակի պատճառով, հուշարձանն ապամոնտաժելու մասին որոշումը չէր կարող ընդունվել քաղաքային իշխանությունների կողմից[10]։
  • 2021 թվականի փետրվարի 26 -ին «Ակտիվ քաղաքացի» պորտալը քվեարկություն անցկացրեց Լուբյանկա հրապարակի հուշարձանի վերաբերյալ։ Գրեթե 320 հազար մարդ է քվեարկել, 55% -ը ՝ Ալեքսանդր Նևսկու օգտին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Памятник Феликсу Дзержинскому (Москва)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  2. Памятник Дзержинскому в Москве. Досье // ТАСС, 24 июня 2015.
  3. 3,0 3,1 Неизвестные факты о памятнике Дзержинскому // Московский комсомолец, 24 июня 2015.
  4. Интервью Сергея Станкевича // Комсомольская правда, 18 августа 2011 г.
  5. «Народ соскучился по Дзержинскому» // Известия, 29 сентября 2002.
  6. Памятник Дзержинскому с Лубянки отреставрируют // Русская служба Би-би-си, 18 апреля 2012 г.
  7. «Памятник Феликсу Дзержинскому будет отреставрирован и возвращён на Лубянку».
  8. Мосгордуму не просили вернуть памятник Дзержинскому на Лубянку — ՌԻԱ Նովոստի, 12 декабря 2013
  9. Коммунисты «положили под сукно» референдум о памятнике Дзержинскому // 21 июля 2015
  10. «"Офицеры России" призвали вернуть памятник Дзержинскому на Лубянку». РИА Новости (ռուսերեն). 20201218T0916. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
  11. «Артемий Лебедев предложил поставить памятник Путину на Лубянке вместо Феликса Дзержинского». Информационное агентство "Рассвет" (ռուսերեն). 2021 թ․ փետրվարի 24. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել