Ալեքսանդր Սերգեյի Շչերբակով (ռուս.՝ Алекса́ндр Серге́евич Щербако́в, հոկտեմբերի 10, սեպտեմբերի 27, 1901, Ռուզա, այժմ՝ Մոսկվայի մարզում - մայիսի 10, 1945, Մոսկվա), խորհրդային քաղաքական գործիչ, գեներալ-գնդապետ (1943), ԽՄԿԿ անդամ (1918

Ալեքսանդր Շչերբակով
ռուս.՝ Александр Сергеевич Щербаков
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27 (հոկտեմբերի 10), 1901
ԾննդավայրՌուզա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 10, 1945(1945-05-10)[1][2] (43 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
Մասնագիտությունպետական գործիչ, քաղաքական գործիչ, գրող և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և ՈՒԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան I աստիճանի Սուվորովի շքանշան I աստիճանի Կուտուզովի շքանշան և «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Politburo of the Central Committee of the Communist Party?
 Alexander Shcherbakov Վիքիպահեստում

Սովորել է Յա․ Մ․ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանում (1921-1924) և Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում (1930-19321918-1922 թվականներին կոմերիտական աշխատանք է տարել։ Եղել է Ռուսաստանի կոմունիստ երիտասարդների միության 3-4 համագումարների պատվիրակ։ 1932-1936 թվականներին աշխատել է ՀամԿ(բ) կ Կենտկոմի ապարատում։ 1936 թվականից՝ ՀամԿ(բ) կ Լենինգրադի, Իրկուտսկի և Դոնեցկի մարզկոմների քարտուղար։ 1938 թվականից ՀամԿ(բ) կ Մոսկվայի քաղկոմի առաջին քարտուղարն էր, միաժամանակ՝ 1941 թվականից ՀամԿ(բ) կ Կենտկոմի քարտուղար, 1942 թվականից՝ խորհրդային բանակի գլխավոր քաղվարչության և Սովինֆորմբյուրոյի պետ, պաշտպանության ժողկոմի տեղակալ։ Եղել է ՀամԿ(բ) կ 17-18 համագումարների պատվիրակ, ԽՍՀՄ 1 գումարման գերագույն խորհրդի պատգամավոր, ԽՄԿԿ 18 համագումարում ընտրվել է ՀամԿ(բ) կ ԿԿ անդամ։

Պարգևատրվել է Լենինի 3 և 3 այլ շքանշաններով, ինչպես նաև մեդալներով։ Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի տակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. TracesOfWar
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Շչերբակով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 551