Սերիկ Շեկոյան

հայ դերասան

Սերիկ Հակոբի Շեկոյան (հոկտեմբերի 27, 1924(1924-10-27), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 13, 2015(2015-06-13), Թբիլիսի, Վրաստան[1]), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ վաստակավոր (1962) և Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1983)։

Սերիկ Շեկոյան
Ծնվել էհոկտեմբերի 27, 1924(1924-10-27)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 13, 2015(2015-06-13) (90 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի մանկավարժական ինստիտուտ (1946)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Արտեմ Լուսինյան
Պարգևներ և մրցանակներ

Եղել է դերասան Արտեմ Լուսինյանի կինը։

Կենսագրություն խմբագրել

1945 թվականին ավարտել է Թբիլիսիի կինոստուդիայի դերասանական ստուդիան։ 1945 թվականից եղել է Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանուհի։ Աշխատել է Ալավերդու պետական թատրոնում, ապա նորից վերադարձել Թբիլիսի, որտեղ ավարտել է Թբիլիսիի պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ ստանալով ֆրանսերենի ուսուցչի որակավորում։ Հանդես է եկել բնութագրական և դրամատիկական դերերով[2]։

Դերեր խմբագրել

  • Սոնա՝ Շիրվանզադեի «Չար ոգի»
  • Աշխեն՝ ըստ Րաֆֆու «Սամվել» վեպի
  • Մարթա՝ Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում»
  • Սալոմե՝ Սունդուկյանի «էլի մեկ զոհ»
  • Ֆիլումենա՝ Դը Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»
  • Խանում՝ «Իրարանցում Հավլաբարում», ըստ Ցագարելու «Խանումի»
  • Նուարդ՝ Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»
  • Նատաշա՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին»
  • Էփեմիա՝ Գաբրել Սունդուկյանի «Պեպո»
  • Դեզդեմոնա՝ Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո»
  • Նինա՝ Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»

Մրցանակներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1962 թ.
  • ՎԽՍՀ ժողովրդական արտիստ, 1983 թ.
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 1997
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2011 թ.[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վախճանվել է հայ թատրոնի դերասանուհի Սերիկ Շեկոյանը
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Սերիկ Շեկոյանի կենսագրությունը avproduction կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.