Ընդհատված մանկություն
«Ընդհատված մանկություն» (անգլ.՝ Broken Childhood), 2013 թվականին ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նկարահանած ֆիլմը Ղարաբաղյան ազատամարտի մասին[1][2]։
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | Պատերազմական դրամա |
Թվական | 2013 |
Լեզու | հայերեն և ադրբեջաներեն |
Ռեժիսոր | Ջիվան Ավետիսյան |
Սցենարի հեղինակ | Կարինե Խոդիկյան |
Դերակատարներ | Գրետա Մեջլումյան և Վրույր Հարությունյան |
Կինոընկերություն | MARTIK FOUNDATION |
Տևողություն | 46 րոպե |
2013 թվականին ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում[3][4] և Կաննի 66-րդ միջազգային փառատոնի կինոշուկայում[5]:
Ֆիլմի մասինԽմբագրել
Ընդհատված մանկություն ֆիլմը պատմում է ղարաբաղյան պատերազմի ընթացքում Մարաղայում ադրբեջանցիների իրականացրած ջարդերի և փոքրիկ Լենայի մասին, ով 129 օր ապրելով ադրբեջանցի մի կնոջ տանը, վերադարձվում է հայկական կողմին:
6-ամյա Լենային բանտից տանում են Ֆաթիմա Խալայի տուն, որպեսզի նա Լենային փոխանակի ռազմաճակատում կորած իր որդու հետ: Ժամանակի ընթացքում վախն ու թշնամանքը վերածվում են փոխադարձ կարեկցանքի. չորս ամիս անց Ֆաթիման աղջկան վերադարձնում է ընտանիքին` փոխանակելով իրեն անծանոթ ադրբեջանցի զինվորի դիակի հետ:
Լենայի հուշերում Ֆաթիման մինչ օրս սպասում է իր որդուն[6]:
ԴերերԽմբագրել
- Գրետա Մեջլումյան
- Ալլա Սահակյան
- Վրույր Հարությունյան
- Հովհաննես Թեքգյոզյան
- Բաբկեն Չոբանյան
ՄրցանակներԽմբագրել
- Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ՝ լավագույն սցենարի համար
Նկարահանող խումբԽմբագրել
- Պրոդյուսեր՝ Արթուր Աղաբեկյան
- Ռեժիսոր՝ Ջիվան Ավետիսյան
- Սցենարի հեղինակ՝ Կարինե Խոդիկյան
- Օպերատոր՝ Նարեկ Մարտիրոսյան
- Երաժշտությունը՝ Արթուր Զաքիյան
- Հնչյունը՝ Հայկ Իսրայելյան
- Մոնտաժը՝ Արմեն Վարդանյան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Արցախյան պատերազմում գերեվարված աղջկա մասին «Ընդհատված մանկություն» ֆիլմը հոկտեմբերին կհայտնվի մեծ էկրանին»։ armenpress.am։ Վերցված է 2016-12-18
- ↑ ««Ընդհատված մանկություն». ֆիլմ ադրբեջանցի կնոջ և հայ աղջնակի մասին - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ»։ Վերցված է 2016-12-18
- ↑ «Ընդհատված մանկություն»։ www.gaiff.am։ Վերցված է 2016-12-18
- ↑ «Հայկական համայնապատկեր»։ www.gaiff.am։ Վերցված է 2016-12-18
- ↑ «Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն» ֆիլմի ցուցադրությունը` ՆԱՄ-ում»։ HARTAK.am։ Վերցված է 2016-12-18
- ↑ One Studio։ «Ընդհատված մանկություն. Ջիվան Ավետիսյանի ֆիլմը»։ www.yerkir.am։ Վերցված է 2016-12-18