Գուրգեն Թոնունց
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոնունց ազգանունով այլ մարդկանց մասին:
Գուրգեն Հովհաննեսի Թոնունց (սեպտեմբերի 2, 1922[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ[1][2] - սեպտեմբերի 22, 1997[2], Մոսկվա, Ռուսաստան[2]), հայ խորհրդային դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
![]() | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1922[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ[1][2] |
Մահացել է | սեպտեմբերի 22, 1997[2] (75 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[2] |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Ընտրանի | Անձամբ ճանաչում եմ, Արտակարգ հանձնարարություն և Կամոյի վերջին սխրանքը |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Գուրգեն Թոնունցը ծնվել է 1922 թվականին Թիֆլիսում։ Ապրել է Կամոյի անվան փողոցում։ Ծովագնացությանը և արվեստին սիրահարված Թոնունցը պատերազմի ժամանակ Մուրմանսկում էր։ Պատերազմի ավարտից հետո սովորել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում՝ Լ. Կուլեշովի արվեստանոցում։ Աշխատել է թատրոնում։ 1947 թվականին Գուրգեն Թոնունցը նկարահանվել է Կամոյի դերում «Անձամբ ճանաչում եմ» կինոնկարում։ Լավագույն դերերից են Կամո («Անձամբ ճանաչում եմ» 1958 թվական, «Արտակարգ հանձնարարություն» 1965 թվական, «Կամոյի վերջին սխրանքը», 1973 թվական, Արամյան «Ծնվել են ապրելու համար», 1961 թվական, Լևոն Քոչարյանի «Հազարից մեկ շանս» (1968), որը պատմում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խիզախ հետախույզների մասին, Աթարբեկով «Պայթյուն կեսգիշերից հետո», 1969 թվական, բոլոր ֆիլմերն էլ նկարահանված «Հայֆիլմ»-ում)։ Թոնունցը նկարահանվել է նաև Համո Բեկնազարյանի «Նասրեդինը Խոջենթում» (1959), Ագարզա Կուլիևի «Առավոտը» (1960), Տիկոֆեյ Լևչուկի «Անտարկտիդայի օրենքը» (1962), Վալերիու Գաժիուի «Վերջին հայդուկը (1972), Ալեքսեյ Սալտիկովի «Իվանովների ընտանիքը» (1975), Ալեքսանդր Սվետլովի «Մարդկային հաշիվ» (1977), Վլադիմիր Շամշուրինի «Վտանգավոր ընկերներ» (1979) և այլն։
Գուրգեն Թոնունցը մահացել է 1997 թվականին Մոսկվայում։
Ֆիլմագրություն խմբագրել
- 1957 - Անձամբ ճանաչում եմ - Կամո
- 1958 - Ձնակույտ լեռներից
- 1959 - Նասրեդինը Խոջենտում, կամ Կախարդված արքայազնը
- 1959 - Երկինքը կանչում է - Էրվին Բերստ
- 1960 - Կոչված են ապրելու - Գուրգեն Արամյան
- 1960 - Առավոտ
- 1961 - Տասներկու ուղեկիցներ - Բագրատունի
- 1961 - Դարի սկզբին
- 1962 - Շղթայական ռեակցիա
- 1962 - Սագա սիրո մասին
- 1963 - Անտարկտիդայի օրենքը
- 1964 - Ցտեսություն, տղաներ - Ջոն Դանկեր
- 1964 - «Խաղտտնիկներ» բանակը - յեսաուլ
- 1965 - Թերթ նոթատետրից
- 1965 - Արտակարգ հանձնարարություն - Կամո
- 1966 - Երկու տարի անդունդի վրա
- 1966 - Վայրի մեղր
- 1967 - Խղճին ընդառաջ
- 1967 - Քարե հյուրը
- 1968 - Ապրում էր մի մարդ
- 1968 - Մոխրի տակ կրակ կա
- 1968 - Հազարից մի հնարավորություն
- 1968 - Եռակի ստուգում - Աթարբեկով
- 1969 - Պատմություն չեկիստի մասին
- 1969 - Փոստային սիրավեպ
- 1970 - Խնամակալը - Օմար Լևանովիչ
- 1971 - Աշխարհի երիտասարդը
- 1972 - Վերջին հայդուկը
- 1973 - Կամոյի վերջին սխրանքը - Կամո
- 1973 - Լուսաբացից մեկ ժամ առաջ - Ջիգիթ
- 1975 - Կրկնակի հարսանիք - մթերային խանութի տնօրեն
- 1979 - Վտանգավոր ընկերներ - Պյոտր Մոխով «Լորդ»
- 1983 - «Գրետա» վիլլայի գաղտնիքը - Նիկոլո Զաֆեսի
- 1989 - Քրեական քառյակը - Լևոն Սամվելովիչ
- 1990 - Իվան Եֆրեմովի բացահայտումը
- 1991 - Մահվան ծովախորշ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 4. — էջ 200.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: 2005. — հատոր 1. — էջ 435.
Արտաքին հղումներ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 200)։ |