Գուստավ Թեոդոր Ֆեխներ (գերմ.՝ Gustav Theodor Fechner [ˈfɛçnɐ], ապրիլի 19, 1801(1801-04-19)[1][2][3][…], Żarki Wielkie, Gmina Trzebiel, Żary County, Lubusz Voivodeship, Լեհաստան[4][5] - նոյեմբերի 18, 1887(1887-11-18)[1][2][6], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[7][8][9]), գերմանացի հոգեբան, առաջին փորձարարական հոգեբաններից մեկը, հոգեֆիզիոլոգիայի և հոգեֆիզիկայի հիմնադիր։ Նրա հայացքներն ազդեցություն են ունեցել 20-րդ դարի շատ գիտնականների և փիլիսոփաների վրա, այդ թվում` Գերարդուս Հեյմանսի, Էռնստ Մախի, Վիլհելմ Վունդտի, Զիգմունդ Ֆրոյդի և Սթենլի Հոլլի վրա։ Ֆեխներին համարում են S=KlogI բանաձևի ստեղծողը, որն ապացուցում է մարմնի և հոգեկան կառուցվածքի միջև առկա գիտականորեն հիմնավորված կապը։ «Հոգեֆիզիկայի տարրեր» գրքում նա առաջարկել է հետևել ֆիզիկական խթանի մեծության և հոգեկան գործընթացների մեծությունների միջև եղած հարաբերություններին՝ դա համարելով հոգեֆիզիկական խնդրի՝ դուալիզմի լուծում։

Գուստավ Ֆեխներ
գերմ.՝ Gustav Theodor Fechner
Gustav Fechner.jpg
Ծնվել էապրիլի 19, 1801(1801-04-19)[1][2][3][…]
Żarki Wielkie, Gmina Trzebiel, Żary County, Lubusz Voivodeship, Լեհաստան[4][5]
Մահացել էնոյեմբերի 18, 1887(1887-11-18)[1][2][6] (86 տարեկան)
Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[7][8][9]
ՔաղաքացիությունFlag of Germany (1867–1919).svg Գերմանիա[10]
Մասնագիտությունֆիզիկոս, հոգեբան, վիճակագրագետ, համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփա և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Լայպցիգի համալսարան
ԱնդամակցությունՍաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Թուրինի Գիտությունների Ակադեմիա
Ալմա մատերԼայպցիգի համալսարան և Kreuzschule?
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Հայտնի աշակերտներԳերման Լոտցե
Ազդվել էԻմանուիլ Կանտ
Gustav Theodor Fechner Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Գուստավ Ֆեխները ծնվել է Ստորին Լիժացկայում (ներկայիս Տշեբել շրջանում գտնվող լեհական Ժարկի Վելկե քաղաքը) գտնվող Բադ Մուսկաու քաղաքի մոտակա Գրոսս-Զերխեն թաղամասում` քահանայի ընտանիքում։ Կրթություն է ստացել Զորաուում, Դրեզդենում և Լայպցիգի համալսարանում, որտեղ ներկա է գտնվել ֆիզիոլոգ Էռնստ Վեբերի և մաթեմատիկոս Կարլ Մոլվեյդեի դասախոսություններին։ Ֆեխներն իր կյանքի մնացած ժամանակահատվածն անցկացրել է Լայպցիգում։

1834 թվականին նա հաստատվել է ֆիզիկայի պրոֆեսորի պաշտոնում, բայց 1839 թվականին ուսումնասիրելով գունային և տեսողական երևույթները` վնասել է աչքը (նայելով Արևին) և ծանր չարչարանքների պատճառով հրաժարական տվել։

Որոշ ժամանակ անց ապաքինվելով` նա վերադարձել է հոգեկան կառուցվածքի և դրա հետ մարմնի կապի ուսումնասիրության ու այդ թեմայով հանրային դասախոսություններ կարդացել, որոնց անդրադարձել է նաև իր գրքերում։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

Ֆեխները հաստատուն իդեալիստ էր (Շելինգի հետևորդ)։ Նա նույնիսկ երկնային մարմիններն է իրական համարել[11]։

ՀիշատակԽմբագրել

1970 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Ֆեխների անվամբ կոչել է Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարաններից մեկը։

ԱշխատանքներԽմբագրել

  • Praemissae ad theoriam organismi generalem, Leipzig, 1823 (Fechners Habilitationsschrift)
  • Maaßbestimmungen über die galvanische Kette, Leipzig, 1831
  • Das Hauslexicon. Vollständiges Handbuch praktischer Lebenskenntnisse für alle Stände, hrsg. von G. Th. Fechner. 8 Bände, Leipzig 1834-38
  • Das Büchlein vom Leben nach dem Tode, Dresden, 1836
  • Ueber das höchste Gut, Leipzig, 1846
  • Nanna oder über das Seelenleben der Pflanzen, Leipzig, 1848
  • Zend-Avesta oder über die Dinge des Himmels und des Jenseits. Vom Standpunkt der Naturbetrachtung, 3 Bände, Leipzig, 1851
  • Ueber die physikalische und philosophische Atomenlehre, Leipzig, 1855. 2. Aufl. Leipzig, 1864
  • Elemente der Psychophysik, 2 Bände, Leipzig, 1860
  • Ueber die Seelenfrage. Ein Gang durch die sichtbare Welt um die unsichtbare zu finden, Leipzig, 1861
  • Einige Ideen zur Schöpfungs- und Entwickelungsgeschichte der Organismen, Leipzig, 1873
  • Kleine Schriften, Leipzig, 1875 (erschien unter dem Pseudonym Dr. Mises)
  • Vorschule der Aesthetik, 2 Bände, Leipzig, 1876
  • In Sachen der Psychophysik, Leipzig, 1877
  • Die Tagesansicht gegenüber der Nachtansicht, Leipzig, 1879
  • Revision der Hauptpuncte der Psychophysik, Leipzig, 1882
  • Kollektivmasslehre, posthum, hrsg. von Gottlob Friedrich Lipps. Leipzig, 1897
  • Tagebücher 1828 bis 1879, Hrsg. von Anneros Meischner-Metge. Bearb. von Irene Altmann. Sächsische Akademie der Wissenschaften zu Leipzig. 2 Teilbände. Stuttgart, 2004. ISBN 3-515-08619-6

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Аскольдов С. Философия и религия Фехнера. // Вопросы философии и психологии։ Кн. 141-142. С. 130-180.