Բադ Մուսկաու (լեհ.՝ Mużaków), առողջարանային քաղաք Գերմանիայի Lուժիցկա շրջանում։ Վերջինս սահմանակից է Լեհաստանին։ Այն Սաքսոնիա մարզի Գերլից շրջանի մի մասն է։ Տեղակայված է Լենկնիցա քաղաքի դիմաց, Նիսա Լուժիցկա գետի մոտ, որը 1945 թվականից ի վեր ձևավորվել է որպես գերմանա-լեհական սահման։ Մունիցիպալիտետի արևմտյան հատվածում Մուսկաու պարկն է, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Բնակավայր
Բադ Մուսկաու
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես15,38 կմ²
ԲԾՄ110±1 մետր
Բնակչություն3759 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1[2] և UTC+2
Հեռախոսային կոդ035771
Փոստային դասիչ02953
Ավտոմոբիլային կոդGR, LÖB, NOL, NY, WSW, ZI
Պաշտոնական կայքbadmuskau.de
Բադ Մուսկաու (Գերմանիա)##
Բադ Մուսկաու (Գերմանիա)

Պատմություն խմբագրել

Մուսկաուն հիմնադրվել է 13-րդ դարում և առաջին անգամ հիշատակվել է 1249 թվականին։ Standesherrschaft Մուսկաուի ամենամեծ տարածքն էր Սրբազան Հռոմեական կայսրությունում։ Այն պատկանում էր Վերին Լուժիցային, որը Բոհեմյան արքայական տարածք էր։ 1635 թվականին ըստ «Պրահայի խաղաղություն» պայմանագրի դա անցել է Սաքսոնիայի կուրֆյուրստներին։ Վերին Լուժիցայի մի մասը նվաճվեց Պրուսիայի թագավորության կողմից, և այն դարձավ Սիլեզիա նահանգի մասը։

Մինչև 19-րդ դարի սկիզբը Մուսակուի ղեկավարները եղել են Կալենբերգի կոմսություններից, որոնք իրար հաջորդել են մինչև 1845 թվականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մուսկաուն բաժանվել է Նիսեի գետի երկայնքով Արևելյան Գերմանիայի ու Լեհաստանի Հանրապետության միջև։ Այգու շուրջ երկու երրորդը լեհական վարչակազմի հսկողության տակ է։ 1962 թվականին Մուսկաու անունը փոխարինվում է Բադ Մուսկաու անվամբ, այն բանից հետո, երբ այնտեղ կառուցվում է առողջարան։

Կառավարում խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

  • Լենկնիցա, Լեհաստան
  • Բոլկուվ, Լեհաստան

Նշանավոր մարդիկ խմբագրել

Ի հավելում Բադ Մուսակուում եղել են մի շարք պրոֆեսիոնալ հոկեյիստներ, ինչպիսիք են`

  • Ռոննի Արենդտ (ծնվել է 1980 թվականին)
  • Ֆրենկ Հորդլեր (ծնվել է 1985 թվականին)
  • Իվոն Շրեդեր (ծնվել է 1988 թվականին)
  • Էլյա Օստվալդ (ծնվել է 1988 թվականին)
  • Թոնի Ռիտտեր (ծնվել է 1990 թվականին)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադ Մուսկաու» հոդվածին։