Էռնստ Հենրիխ Վեբեր

Էռնստ Հենրիխ Վեբեր (գերմ.՝ Ernst Heinrich Weber, հունիսի 24, 1795(1795-06-24)[1][2][3][…], Վիտենբերգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6][…] - հունվարի 26, 1878(1878-01-26)[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][7][8][…]), գերմանացի հոգեֆիզիոլոգ և անատոմիստ, ֆիզիկոս Վիլհելմ Վեբերի եղբայրը։

Էռնստ Հենրիխ Վեբեր
գերմ.՝ Ernst Heinrich Weber
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1795(1795-06-24)[1][2][3][…]
ԾննդավայրՎիտենբերգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6][…]
Մահացել էհունվարի 26, 1878(1878-01-26)[1][2][3][…] (82 տարեկան)
Մահվան վայրԼայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][7][8][…]
ՔաղաքացիությունAlleged flag of the Rhine Confederation 1806-13.svg Ռեյնի միություն, Flag of Germany (3-2 aspect ratio).svg Գերմանական միություն և Flag of Germany (1867–1919).svg Գերմանիա[9][7][10]
ԿրթությունԼայպցիգի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան
Մասնագիտությունհոգեբան, բժիշկ, ֆիզիոլոգ, անատոմ, ֆիզիկոս, վիճակագրագետ և աստղագետ
ԱշխատավայրԼայպցիգի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան և Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի Գիտությունների Ակադեմիա
Ernst Heinrich Weber Վիքիպահեստում

Գերմանական «Լեոպոլդինա» բնագետների ակադեմիայի անդամ (1858)[11], Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1862)[12], Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից-անդամ (1869)։

ԿենսագրությունԽմբագրել

Կրթությունը ստացել է Լայպցիգի համալսարանում, որտեղ 1818 թվականին եղել է անատոմիայի ամբիոնի, անատոմիայի և ֆիզիոլոգիայի ֆակուլտետի բաժնի պրոֆեսոր։

Վեբերին են պատկանում շատ գիատական աշխատոություններ՝ անատոմիայի ինչպես նաև կենդանիների ֆիզիոլոգիայի զարգացման մասին (մարդու շարժման մեխանիզմ, ճնշման տեղայնացում, ջերմաստիճանի և տեղի ազդեցությունը մարդու մաշկի վրա), այսինքն զգայունությունների խնդիրների մասին (հիմնականում մաշկային և մկանային)։

Զգայական օրգանների փորձարարական ուսումնասիրությունների համար Վեբերը մշակել է մի շարք մեթոդներ և գործիքներ (դրանցից մի քանիսը օգտագործվել են XXI դարում, օրինակ՝ «Վեբերի կարկին» գործիքը մարդու մաշկի զգայունության շեմը որոշելու համար)։ Վեբերը առաջ է քաշել արտաքին ֆիզիկական ազդակի ազդեցության ուժի և նրա կողմից առաջացրած զգացողությունների միջև օրինաչափ հարաբերակցության առկայություն մասին գաղափարը (ինչը արտացոլվում է Վեբեր-Ֆեխների օրենքում)։

 
Էռնստ Վեբեր (1839), փորագրություն, Գուստավ Շլիկ

Մշակված գործիքի՝ էստեզիոմետրի (Վեբերի կարկին) օգնությամբ անց է կացրել մաշկի զգայունության վերաբերյալ փորձեր։ Մաշկի հետ սարքի շփման երկու կետերի միջև հեռավորությունը մեծացնելով որոշել է, թե որ հեռավորության վրա խթանումը կորոշվի որպես երկու առանձին կետ: Վեբերը որոշել է, որ մաշկի տարբեր կետեր ունեն տարբեր զգայություններ։

Նրա անունով է կոչվում որոշ ձկների զգայական օրգանը՝«Վեբերի ապարատ», որի միջոցով հասկանում են իրենց լողափամփուշտի գազով լցվելու աստիճանը։

Նրա աշխատությունները սկիզբ են դրել հոգեֆիզիկային և փորձարարական հոգեբանությանը։

1845 թվականին, եղբոր՝ Էդուրդ Վեբերի հետ, բացահայտեց թափառող նյարդի արգելակող ազդեցությունը սրտի աշխատանքի վրա, որը սկիզբ հանդիասացավ «արգելակումը որպես ֆիզիոլոգիական երևույթ» հասկացությանը։

Հանդիսանալով հոգեբանական ազդեցությունների բնագիտական բացատրության կողմանկից, Վեբերը քննադատում էր [[Զգայարանների սպեցիֆիկ էներգիայի օրենք|«զգայարանների առանձնահատուկ էներգիայի» սկզբունքը՝ հերքելով հոգեբանական գործողությունների կախվածությունը արտաքին խթաններից:

ԱշխատություններԽմբագրել

  • «Anatomia comparata nervi sympatici» (1817),
  • «De aure et auditu hominis et animalium» (1820),
  • «Tractatus de motuiridis» (1822):

Համագործակցելով եղբայրների՝ Վիլհելմ Էդուարդ Վեբերի և Եդուարդ Ֆրիդրիխ Վեբերի հետ (1806—1871).

  • «Die Wellenlehre» (1825),
  • «Zusätze zur Lehre v. Bau und v. d. Verrichtung der Geschlechtsorgane» (1846),
  • «Die Lehre v. Tastsinn und Gemeingefühl» (1851):

ԾանոթագրություններԽմբագրել