Գուլրիփշ
Գուլրիփշ (աբխազ.` Гәылрыҧшь, վրացերեն՝ გულრიფში), քաղաքատիպ ավան Աբխազիայի Գուլրիփշի շրջանում: Հանդիսանում է նշված շրջանի վարչական կենտրոնը: Հեռավորությունը Սուխումից` 12 կմ դեպի հարավ-արևելք: Գտնվում է Սև ծովի Սուխումի ծովախորշի ափին, ծովի մակարդակից 20 մ բարձրության վրա:
Քաղաքատիպ ավան | ||
---|---|---|
Գուլրիփշ | ||
աբխ.՝ Гәылрыҧшь, վրացերեն՝ გულრიფში | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Գուլրիփշի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 20 մ | |
Կլիմայի տեսակ | խոնավ մերձարևադարձային | |
Բնակչություն | 3910 մարդ (2011) | |
Ազգային կազմ | աբխազներ, հայեր, ռուսներ, վրացիներ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 7000[1] | |
Ավտոմոբիլային կոդ | ABH | |
| ||
Ընդհանուր տեղեկությունԽմբագրել
Մինչև 1975 թվականը կոչվել է Ներքին Գուլրիփշ և նույն թվականին ստացել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ: Այն վարչական, կրթական, մշակութային և առողջապահական (առողջարաններ, հանգստյան տներ) կարևորագույն կենտրոն է: Զարգացած է զբոսաշրջությունը:
ԿլիմանԽմբագրել
Գուլրիփշն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա, ձմռանը տաք է, ամռանը` շոգ: Տարեկան միջին ջերմաստիճանը` 14,5 °C, հունվարին միջին ջերմաստիճանը` 6,2 °C, հուլիսին` 22,9°C: Առավելագույն ցածր ջերմաստիճանը` –12 °C, առավելագույն բարձրը` 41 °C: Տարեկան տեղումների քանակը` 1410 մմ, օդի հարաբերական խոնավությունը` 72%: Տարեկան արևային օրերի տևողությունը` 2100 ժամ: Կլիման ունի բուժիչ նշանակություն` հատկապես թոքերի տուբերկուլոզի դեպքում:
ԲնակչությունըԽմբագրել
1989 թվականի տվյալներով, Գուլրիփշում բնակվում էր 10697 մարդ[2], որից 38,4% վրացիներ, 36,4% ռուսներ, 9,6% հայեր, 4,1% աբխազներ: 1990-ական թվականների ռազմական գործողություններից հետո, բնակչությունը խիստ կրճատվել է: Ըստ 2011 թվականի հաշվառումների, Գուլրիփշի բնակչության թիվը կազմել է 3910 մարդ, որոնցից 1735 (44,4%) - աբխազներ, 1058 (27,1%) - ռուսներ, 638 (16,3%) - հայեր, 202 (5,2%) - վրացիներ, 96 (2,5%) - ուկրաինացիներ, 36 (0,9%) - հույներ և այլն[3]: