Գորչանսկի (ազգային պարկ)
Գորչանսկի[1] (լեհ.՝ Gorczański Park Narodowy), ազգային պարկ Լեհաստանի հարավում։ Գտնվում է Փոքր Լեհաստանի վոյեվոդությունում՝ Լիմանովսկի և Նովոտարգսկի պովյատների տարածքում։
Տեսակ | national parks of Poland? |
---|---|
Մասն է | Gorce Mountains? |
Երկիր | Լեհաստան |
Վարչատարածք | Lesser Poland Voivodeship? |
Հիմնվել է | 1981 |
Մակերես | 70,2985 կմ² |
Աշխարհագրություն
խմբագրելԶբաղեցնում է Արևմտյան Բեսկիդներ լեռնազանգվածի մաս կազմող Գորչանսկի լեռների կենտրոնական և հյուսիսարևելյան մասը։ Այգին ստեղծվել է 1981 թվականին՝ 23,9 կմ² մակերեսով, իսկ ժամանակակից մակերեսը կազմում է 70,3 կմ², որից 65,91 կմ²-ը զբաղեցնում են անտառները, 0,19 կմ²-ը՝ ներքին ջրերը, 4,18 կմ²-ը՝ այլ հողեր։ Այգում բացակայում են խոշոր գետերն ու լճերը, կան միայն փոքր գետեր։ Գորչանսկի այգու ամենաբարձր կետը Տուրբաչ լեռն է (ծովի մակարդակից 1310 մ բարձրության վրա)։ Այգում կան մի քանի քարանձավներ։
Բուսական և կենդանական աշխարհ
խմբագրելԱյգու տարածքում աճում են մոտ 900 տեսակի անոթային բույսեր, 25 տեսակի մամուռներ և 450 տեսակի քարաքոսեր։ Անտառները հիմնականում կազմված են եղևնիներից, կեչիներից ու եղևիններից։
Այգում բնակվում է ողնաշարավորների 185 տեսակ, որոնցից 21-ն ընդգրկված են Լեհաստանի կենդանիների Կարմիր գրքում։ Դրանցից են կարպատյան տրիտոնը, տետերև շեղաչքը, սպիտակամեջք փայտփորիկը, եռամատ փայտփորիկը, խլահավը, փոքր շահնարծիվը, քարարծիվը, բվեճը, երկարապոչ անտառաբուն, ճնճղուկանման բվեճը թավշաոտ բվիկը, անտառային քնամոլը, երկգույն մաշկեղ չղջիկը, հյուսիսային չղջիկը, գորշ արջը, փոքր պայտաքիթը, քնամուկը, լուսանը, գորշ գայլը և անտառային կատուն։ Ազգային պարկի տարածքում բնակվում են ավելի քան 9 տեսակի չղջիկներ, 130 տեսակի թռչուններ (նրանցից շուրջ 100 տեսակը բնադրում է այգում) և 7 տեսակի երկկենցաղներ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Бескиды // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 412. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
- ↑ «Gorczanski National Park». Polish National Parks. University of Adam Mickiewicz, Poland (Uniwersytet im. Adama Mickiewicza w Poznaniu). 2008. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (Լեհերեն)