Երկգույն մաշկեղ չղջիկ
Երկգույն մաշկեղ չղջիկ
Երկգույն մաշկեղ չղջիկ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Ձեռնաթևավորներ (Chiroptera)
Ենթակարգ Չղջիկներ (Microchiroptera)
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ (Vespertilionidae)
Ենթաընտանիք Vespertilioninae
Ցեղ Vespertilio
Տեսակ Երկգույն մաշկեղ չղջիկ (V. murinus)
Միջազգային անվանում
Vespertilio murinus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Երկգույն մաշկեղ չղջիկ (լատին․՝ Vespertilio murinus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում հանդիպում է ողջ արևելյան հատվածում՝ հարավից հյուսիս։ Որպես թաքստոց ընտրում է տարբեր շինությունների տանիքները, պատերի ճեղքերը կամ ծառերի փչակները։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 54-64 մմ է, պոչինը՝ 36-47 մմ, նախաբազկինը՝ 4148 մմ։ Մեջքի մազերի ծայրերն արծաթափայլ են, հիմքի մոտ՝ սևագորշ (այստեղից՝ անվանումը)։ Որովայնի հատվածը սպիտակ է կամ մոխրագույն։ Ականջները, թևերը և դեմքը սև են կամ մուգ շագանակագույն։ Թևերը նեղ են, ականջները՝ կարճ, լայն և կլորավուն։ Առավելագույնը ապրում են 12 տարի[1]։

Սննդառություն խմբագրել

Սնվում է մանր ու միջին չափերի միջատներով։ Թաքստոցից դուրս է գալիս և սկսում է թռչել օրվա դեռևս լուսավոր ժամերին։ Որսի է դուրս գալիս բաց լանշաֆտում լճերի, գետերի վրա, անտառներում[2]։ Ցուրտ եղանակին կարող է մնալ հանգստի վայրում։ Հունիսի վերջին ծնում է 2 (հազվադեպ՝ 1) ձագ։ Վերջինս թռիչքի ժամանակ ատամներով կառչում է մոր կրծքից։

Հոկտեմբերից մինչև մարտ չղջիկները քնում են։ Նրանք քնում են միայնակ և կարող են դիմակայել մինչև -5 °C ջերմաստիճանին[3]։

Տարածվածություն խմբագրել

Չղջիկի այս տեսակը հանդիպում է Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում և Ասիայում։ Բնակվում են լեռներում, տափաստաններում և անտառային զանգվածներում, բայց Արևմտյան Եվրոպայում կարելի է հանդիպել նաև քաղաքներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Редкости и бродяги" ( PDF ) . Фонд сохранения летучих мышей . Проверен 16 декабря 2014 .
  2. СМ Свифт. "Виды летучих мышей в Шотландии" ( PDF ) . Шотландское природное наследие . Проверен 16 декабря 2014 .
  3. Anne-Jifke Haarsma & Henk Siepel (2013). «Макроэволюционные компромиссы как основа для распределения европейских летучих мышей» ( PDF ) . Биология животных . С. 451–471.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկգույն մաշկեղ չղջիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկգույն մաշկեղ չղջիկ» հոդվածին։