Խլահավ
Խլահավ (արու)
Խլահավ (արու)
Խլահավ (էգ)
Խլահավ (էգ)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Ինֆրատիպ Gnathostomata
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Հավազգիներ (Galliformes)
Ընտանիք Փասիաններ (Phasianidae)
Ցեղ Tetrao
Տեսակ Խլահավ (T. urogallus)
Միջազգային անվանում
Tetrao urogallus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Խլահավ[1][2] (լատին․՝ Tetrao urogallus), հավազգիների կարգի մայրահավերի ընտանիքի թռչուն։

Արտաքին տեսք խմբագրել

Արուները խոշոր են, մարմնի երկարությունը՝ 80-110 սմ, քաշը՝ 3, 5 կգ։ Արուների գլխի վերին մասը, պարանոցը և մեջքը մոխրագույն են, թևերը՝ դարչնագույն։ Նստակյաց թռչուն է, երբեմն չվում է։ Բնադրում է գետնին, դնում է 5-16 ձու։ Թխսում է էգը։ Սնվում է ընձյուղներով, ծաղիկներով, բողբոջներով, հատապտուղներով։

Խլահավը ձայներ է հանում իր կեռ ու սուր կտուցով։ Նա միակ թռչունն է, որ լեզու չունի (այստեղից էլ գալիս է անունը), բայց դրա փոխարեն բերանի մեծ խոռոչը հիանալի և անկրկնելի ռեզոնատոր է։ Երգելիս խլահավը վերին կտուցը հարվածում է ներքևինին։ Նրա երգը տևում է մոտ չորս վայրկյան և այդ վայրկյաններին ոչինչ չի տեսնում և լսում, որովհետև ամուր փակում է աչքերը, իսկ ականջները հերմետիկ փակվում են ծնոտոսկրի ելուններով։ Փորձառու որսորդներն օգտագործում են այդ պահը։

Պոչը սև է՝ սպիտակ պուտիկներով։ Աչքի շրջանի մերկ մաշկը վառ կարմիր է, կտուցը՝ սպիտակ-վարդագույն։ Էգը ավելի փոքր է և ունի ժանգադեղնավուն, ժանգակարմրավուն և սպիտակ գունավորում։ Կոկորդը, թևերի ծալքն ու կրծքի վերին հատվածը ժանգակարմրավուն է։ Նման գունավորումը էգին հարկավոր է թխսելու ժամանակ քողարկման համար։

Կենսակերպ խմբագրել

Խլահավը ապրում է հիմնականում համատարած բարձրաբուն փշատերևներում և խառը անտառներում, հազվադեպ՝ սաղարթավոր անտառներում։ Շատ է սիրում անտառային մամռոտ ճահիճները՝ հատապտուղներով հարուստ։ Հիմնականում վարում է նստակյաց կյանք, սակայն երբեմն քոչում է սարերից դեպի հովիտներ և հետ, երբեմն սեզոնային քոչ է անում։ Թռչում է ծանր, մեծ աղմուկով՝ հաճախ թևերը թափահարելով։ Օրը սովորաբար անցկացնում է գետնին, գիշերում է ծառերի վրա։ Շատ զգուշավոր է, ունի հիանալի լսողություն և տեսողություն, այդ պատճառով նրան շատ դժվար է որսալ։

Գարնանը և ամռանը սնունդը կազմված է ընձյուղներից, ծաղիկներից, տերևներից, խոտաբույսերից, անտառային հատապտուղներից, սերմերից և միջատներից։ Աշնանը սնվում են խեժափիճի փշատերևներով, ձմռանը՝ սոճու և եղևնու փշատերևներով։ Ձագերը ուտում են միջատներ և սարդեր։

Բազմացում խմբագրել

Պոլիգամիա է։ Զուգավորման շրջանում (մարտ-մայիս) կտղուցականչում են՝ տեղավորվելով գետնին կամ ծառերին։ Երբեմն կտղուցականչում են ամռանը, աշնանը և անգամ ձմռանը։ Վաղ գարնանը մինչ այդ մենակյաց կյանք վարող խլահավերը հավաքվում են անտառի հայտնի մասերում․ ընդ որում ամեն տարի նույն վայրում։ Այստեղ վաղ առավոտյան արուները սկսում են կտղուցականչել, այսինքն՝ ինքնատիպ՝ շառաչի նմանվող ձայներ հանել, որոնք ուղեկցվում են մարմնի հատուկ շարժումներով։

Մարդու ականջի համար լսելի ամուսնական երգի մի մասը տարածվում է 500 մետրի, իսկ ինֆրաձայնայինը՝ մեկ կիլոմետրի վրա[3]։

Այսպես շարունակվում է մինչև արևածագը։ Ապա արուն իջնում է գետինին էգերի մոտ և նրանց հետ զուգավորվում։ Էգերին տիրելու համար արուների միջև կռիվներ են լինում, որն երբեմն ավարտվում է կռվողներից մեկի մահով։ Այս ամենի ավարտից հետո (տևում է 3-4 շաբաթ), արուները տեղ են ընտրում բնի համար, որն իրենից ներկայացնում է հողում փոսիկ՝ երբեմն ճյուղերով պատված։ Կախված արուի տարիքից կարող է դնել 6-8, հազվադեպ՝ 12-16 ձու։ Թխսմամբ, որը տևում է 25-28 օր, զբաղվում է միայն էգը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 55. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.}
  2. Другие русские названия вида — обыкновенный глухарь, глухой тетерев, мо́шник, мохови́к.
  3. Тонкий слух // 1000 чудес природы. — Ридерз Дайджест, 2007. — С. 175. — ISBN 5-89355-027-7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 54  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խլահավ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խլահավ» հոդվածին։