Բացել գլխավոր ցանկը
Թավշաոտ բվիկ
Թավշաոտ բվիկ
Թավշաոտ բվիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Strigiformes
Ընտանիք Բու (Strigidae)
Ցեղ Aegolius
Տեսակ Թավշաոտ բվիկ (A. funereus)
Միջազգային անվանում
Aegolius funereus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Թավշաոտ բվիկ (լատ.՝ Aegolius funereus), բվերի ընտանիքին պատկանող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Սովորական սարյակից քիչ մեծ թռչուն է, մատերը փետրավորված են մինչև մագիլների հիմքը։ Չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը՝ դեպի ետ։ Ականջանման փետուրները բացակայում են, դիմային սկավառակը կլոր է։ Մեջքի մասը գորշագույն է։ Գլխի և մեջքի վրա ունի սպիտակ պտեր։ Որովայնը բաց գույնի է՝ գորշագույն բծիկներով։ Աչքերը և կտուցը դեղին են։ Էգերի քաշը 177-197 գ է, իսկ թևերի բացվածքը՝ 59-62 սմ։ Արուների քաշը 116 գ է, իսկ թևերի բացվածքը՝ 55 սմ։

ԿենսակերպԽմբագրել

Հայաստանում համարվում է հազվագյուտ նստակյաց թռչուն, հանդիպում է խառը և փշատերև անտառներում։ Թռիչքը արագ է՝ ալիքաթև գծով։ Զոհին որսում է թաքստոցից կամ թռիչքի ընթացքում։

ԲնադրումԽմբագրել

Բնադրում է փչակներում, ինչպես անտառի խուլ անկյուններում, այնպես էլ բացատների եզրային ծառերին։ Սովորաբար քողարկված թռչուն է և աչքի է ընկնում դժվարությամբ։ Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, դնում է 3-6 սպիտակ ձու։ Սնվում է մկնակերպ կրծողներով և մանր թռչուններով։

Չափազանց օգտակար թռչուն է միջավայրի համար[1]:

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Հյուսիսային և Միջին Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Կովկասում, Թուրքիայում և Հայաստանում։

Հայաստանում մի քանի մեկուսացված ապրելավայրեր հայտնի են «Խոսրովի անտառ» արգելոցում[2]։

ՊահպանությունԽմբագրել

Խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ, ռելիկտային տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Չբացահայտված տարածմամբ խիստ հազվագյուտ տեսակ է, որին սպառնում է փոքր թվաքանակը։

Տեսակը պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ»։ էջ էջ 196 
  2. 2,0 2,1 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6