Քնամուկ (լատին․՝ Myoxus glis)[1], քնամոլների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է մինչև 2000 մ բարձրություններում, հանրապետության հյուսիսարևելյան, մասամբ՝ նաև Սյունիքի մարզի Տաթև գյուղի շրջակա անտառներում։ Մարմնի երկարությունը մինչև 185 մմ է, պոչինը՝ 160 մմ՝ տակի մասում ծածկված խիտ ու երկար 2 կողմի սանրված մազերով։ Մորթին միագույն մոխրագույն է, երբեմն՝ գորշ երանգով։ Բնակվում է ծառերի փչակներում, արմատների մեջ փորած ստորգետնյա հասարակ բներում, երբեմն՝ սարյակաբներում, անձավներում, ժայռաճեղքերում և այլն։ Սնվում է ընկույզներով, մրգերով, սերմերով, հատապտուղներով, տերևներով, երբեմն՝ միջատներով, թռչունների ձվերով ու ձագերով։ Գործունյա է մթնշաղին և գիշերը։ Ձմեռային քուն է մտնում մեծ մասամբ խորը փչակներում կամ ստորգետնյա բներում՝ սեպտեմբերից ապրիլ։ Բազմանում է տարին 1 անգամ, ունենում մինչև 8 ձագ։ Երբեմն վնասում է այգեգործությանը։

Քնամուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավոր
Դաս Կաթնասուններ
Ընտանիք Քնամոլներ
Լատիներեն անվանում
Myoxus glis
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Haberl, Werner. "Dormouse Hunting in Slovenian Tradition." Dormouse Culture, Tradition & Myths. 2007. 3 October 2007

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քնամուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քնամուկ» հոդվածին։