Գոռ Հակոբյան (երգիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գոռ Հակոբյան (հունվարի 14, 1988, Ղափան, Հայկական ՍՍՀ, ՍՍՀՄ), հայ երգիչ, դերասան և հաղորդավար։ Հայտնի է «Ֆուլ հաուս» սիթքոմից ՝ Ֆելոյի դերակատարմամբ։
Գոռ Հակոբյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Գոռ Արտավազդի Հակոբյան |
Նաև հայտնի է որպես | Gor Nt |
Ծնվել է | հունվարի 14, 1988 (37 տարեկան) Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռեփ,փոփ |
Մասնագիտություն | երգիչ, դերասան և հաղորդավար |
Գործունեություն | 2009-ից մինչ այսօր |
Լեյբլ | Gor Hakobyan Music Production |
Կրթություն | ԵԹԿՊԻ |
Ամուսին | Հրանուշ Մնոյան |
Կայք | instagram.com/gorhakobyanofficial |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԳոռ Հակոբյանը ծնվել է 1988 թվականի հունվարի 14-ին՝ ՀԽՍՀ Ղափան քաղաքում, 3 տարեկան հասակում ՝ 1991թ., ընտանիքի հետ տեղափոխվել է Գյումրի։ Ամուսնացած է, ունի երեք որդի։
2004 թվականին ավարտել է Գյումրու թիվ 37 միջնակարգ դպրոցը, իսկ 2010 թվականին ՝ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դերասանական բաժինը։
2006-2010 թվականներին մասնակցել է «Նոր Ծոեր» երաժշտական նախագծում, և հայտնի եղել «Գոռ ՆՏ» մականվամբ։
2012-2014 թվականներին հեղինակել և նկարահանել է ԱնտիՎիրուս նախագիծը, որտեղ հանդիսացել է որպես հաղորդավար, սցենարիստ և պրոդյուսեր։
2014–2019 թվականներին նկարահանվել է «Ֆուլ հաուս» սիթքոմում, և մարմնավորել Ֆելիքսի (Ֆելո) դերը։
2018 թվականին հիմնադրել է սեփական ձայնագրման ստուդիան։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2015 | Արամմա | Արամ[1] | Գլխավոր դեր |
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2014-2019 | «Ֆուլ հաուս» | Ֆելիքս «Ֆելո» | Գլխավոր դեր |
2019 | «Ֆուլ Երե1» | Ֆելիքս «Ֆելո» | Գլխավոր դեր |
2020-2021 | «Հարս չկա» | Գոռ | Գլխավոր դեր |
2021 | «Դեպի ճամբար» | Հրաչ | |
2022 | «Սիրո հասակ» | Ալիկ | Գլխավոր դեր |
2024 | «Բոլոլա» | Պերճ |
Տարի | Անվանում | Արտիստ(ներ) | ՅուԹյուբյան դիտում |
---|---|---|---|
2010 | 120 կմ | Գոռ Հակոբյան | 75,696 հազար դիտում |
2016 | Նա է | Գոռ Հակոբյան | 7,3 միլիոն դիտում |
2017 | Սիրտն իմ | Գոռ Հակոբյան | 1,7 միլիոն դիտում |
2017 | Սիրտս սրտիս | Գոռ Հակոբյան | 19 միլիոն դիտում |
2018 | Ուշ լինի, նուշ լինի | Գոռ Հակոբյան | 8.4 միլիոն դիտում |
2018 | Ամառ ա | Գոռ Հակոբյան
Քրիստինա Եղոյան |
20 միլիոն դիտում |
2019 | Չեմուչում | Գոռ Հակոբյան | 664 հազար դիտում |
2020 | Կներես | Գոռ Հակոբյան | 2 միլիոն դիտում |
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրելՍինգլեր ու Երգեր
խմբագրել- 2010 – «120 կմ» (ՀՏ Հայկո–ի հետ դուետ)
- 2010 – «Հիշողություն»
- 2013 Մարտ – Պետրոս Պետրոսյան
- 2013 Սեպտեմբեր – «Լոքշ» (ցուցադրում Արմենի հետ)
- 2013 Փետրվար – «Հիպ հոպ» (ցուցադրում Սենչոյի հետ)
- 2014 Դեկտեմբեր – «Տոնածառ ջան, Տոնածառ» (My Christmas Tree Christmas Tree)
- 2014 Ապրիլ – «Վերջերս»
- 2014 Դեկտեմբեր – «Նոր տարի» (ցուցադրում «Ֆուլ հաուս» բենդի հետ` Արփի Գաբրիելյան, Միհրան Ծառուկյան, Անի Երանյան, Գրիգոր Դանիելյան)
- 2014 Հունիս – «Սելֆի» (Selfie)
- 2015 Դեկտեմբեր – «Նոր տարի» (ցուցադրում «Ֆուլ հաուս» բենդի հետ` Միհրան Ծառուկյան, Գրիգոր Դանիելյան, Մարջան Ավետիսյան, Անի Երանյան, Արփի Գաբրիելյան)
- 2016 Օգոստոս -Նա է
- 2016 Դեկտեմբեր - Իմ աղջիկ
- 2017 Ապրիլ - Սիրտն իմ
- 2017 Հուլիս - Սիրելու համար ա
- 2017 Նոյեմբեր - Սիրտդ սրտիս
- 2018 Ապրիլ - Ուշ լինի, նուշ լինի
- 2018 Հուլիս - Ամառ ա
- 2018 Դեկտեմբեր - Միլիոնից 1 նես
- 2019 Հուլիս - Չեմուչում
- 2019 Սեպտեմբեր - Գիշեր է
- 2020 Մարտ - Փնջերով
- 2020 Ապրիլ - Կներես
- 2020 Օգոստոս - Ինադու
- 2020 Օգոստոս - Իմանամ
- 2021 Փետրվար - Զացեպիլա
- 2021 Մարտ - Համոյա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Movies & TV. Pirate Camp (2015)». IMD. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Gor Hakobyan Internet Movie Database կայքում
- Պաշտոնական էջը
- Պաշտոնական էջը Ինստագրամ
- Անձնական էջը Ֆեյսբուք
- Պաշտոնական էջը Ֆեյսբուք
- Գոռ Հակոբյանի ալբոմը Apple Music-ում
- Գոռ Հակոբյան – Նա է (2016) (Ռուսերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոռ Հակոբյան (երգիչ)» հոդվածին։ |