Ֆուլ հաուս (սիթքոմ)

կատակերգական դրամատիկ հեռուստասերիալ

«Ֆուլ հաուս» հայկական սիթքոմ։ Հեռարձակվել է «Արմենիա ՀԸ» եթերում։ Պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 4-ին և ավարտվել է 2019 թվականի հունիսի 5-ին։

Ֆուլ հաուս
Изображение логотипа
Ժանրհումոր
Երկիր Հայաստան
Լեզուհայերեն
ՌեժիսորԿարեն Ամյան
Գլխավոր
դերերում
Գրիգոր Դանիելյան
Գոռ Հակոբյան
Միհրան Ծառուկյան
Արփի Գաբրիելյան
Անի Երանյան
ՊրոդյուսերԱրմեն Պետրոսյան
ՍցենարիստԳրիգոր Դանիելյան
Գարիկ Սեփխանյան
Վահան Մովսեսյան
Արտուշ Գևորգյան
Խորեն Թևանյան
Եթերաշրջանների քանակ9
Սերիաների քանակ231
Սերիայի տևողությունամենաշատը 36 րոպե
Էկրաններին էհոկտեմբերի 4, 2014-ից հունիսի 5, 2019
ՀեռուստաալիքԱրմենիա TV և Արմենիա Պրեմիում
ԸնկերությունԱրմենիա TV
Պատկերի ձևաչափ1080p
Կարգավիճակավարտված
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

1-ին եթերաշրջան (2014) խմբագրել

Երկու ուսանող աղջիկ, որոշում են բնակարան վարձել։ Գտնելով էժան վարձավճարով բնակարան և անշարժ գույքի գործակալի հետ համաձայնության գալով՝ վճարում են 1 տարվա վարձավճարը։ Տեղափոխվելով բնակարան՝ աղջիկներն անակնկալի են գալիս. այդ տանը բնակվում են ևս երեք տղա։ Պարզվում է, որ նույն գործակալը, միևնույն պայմաններով, բնակարանը վարձով տվել է նաև այդ երեք տղաներին։ Հասկանալով, որ գործակալն իրենց խաբել է, և ոչ ոք բնակարանը լքել չի պատրաստվում, նրանք որոշում են մնալ և անտանելի դարձնել հակառակորդ կողմում հայտնվածների կյանքը։

2-րդ եթերաշրջան (2015) խմբագրել

Ֆուլ Հաուսում շարունակվում է պայքարը բնակարանի համար։ Յուրաքանչյուր կողմը ձգտում է այնպես անել, որ հակառակ կողմը լքի բնակարանը։ Ֆելիքսը շարունակում է պայքարել Տաթևի սիրո համար, բայց հայտնվում է մեկը, ով նրա պայքարը ավելի է դժվարացնում։Տամարան շարունակում է հետապնդել Մուշեղին։ Հայաստան է գալիս Տամարայի եղբորորդին՝ Տիգրանը, ում, ամուսնանալու նպատակով, Հայաստան է ուղարկել հայրը։ Արսենը որոշում է մի կողմ դնել անձնական կյանքը և զբաղվել սեփական կարիերայով։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ նրա կյանքում հայտնվում է Եվա։

3-րդ եթերաշրջան (2015) խմբագրել

Տան վարձակալության ժամկետը մեկ օրից լրանում է։ Տղաները ամբողջ ամառվա ընթացքում կուտակել են մեծ քանակությամբ գումար, նույնը արել են նաև աղջիկները։ Նրանք պատրաստվում են բնակարանը լքել մեծ ուրախությամբ, քանի որ վերջապես նրանք կազատվեն միմյանցից։ Սակայն, Տամարան հասկանում է, որ եթե տղաները լքեն բնակարանը, ապա նա կկորցնի իր սիրուն՝ Մուշեղին։ Այդ իսկ պատճառով նա դիմում է ծայրահեղ քայլի. նա գողանում է նրանց հավաքած գումարը, ինչի պատճառով ո՛չ աղջիկները, ո՛չ էլ տղաները չեն կարողանում լքել բնակարանը։

4-րդ եթերաշրջան (2016) խմբագրել

Ֆուլհաուսցիներն ապրում են մեկ տանիքի տակ և թվում է, թե ամեն ինչ կարգին է։ Բայց դա երկար չի կարող տևել, քանի որ հայտնվել է բնակարանի տերը, ով ցանկանում է վաճառել այն։ Օգնության է հասնում տիկին Տամարան, ով գնում է բնակարանը և այլ պայմաններով վարձակալության է հանձնում ֆուլհաուսցիներին։ Բայց միայն այդքանը չէ. Ղարաբաղից Երևան է գալիս Տաթևի փոքր քույրը՝ Մանեն, ով ժամանակավոր բնակություն է հաստատելու Ֆուլ Հաուսում։ Ոչ ոք չի էլ պատերացնում, թե որքան գլխացավանք կարող է առաջացնել Մանեն բոլորի համար։

5-րդ եթերաշրջան (2016) խմբագրել

Այնպես ստացվում է, որ պատահական կերպով ֆուլհաուսցիները միաժամանակ հետ են վերադառնում և անակնկալ կերպով իմանում, որ բնակարանը գնել են սփյուռքահայեր։ Լուծելով այդ խնդիրը` Տամարան բնակարանը կրկին հանձնում է Ֆուլհաուսցիներին, այս անգամ այնպիսի պայմաններով, որ ֆուլհաուսցիները համաձայնում են կրկին բնակվել նույն հարկի տակ, բացառությամբ Մուշեղի, ով ամեն գնով ցանկանում է լքել բնակարանը։ Սակայն անակնկալ կերպով հայտնվում է Մուշեղի որդին։ 14 տարի անց հանդիպելով իր միակ ժառանգին` Մուշեղի համար գերխնդիր է դառնում ապացուցել որդուն, որ ինքը կարող է լինել հոգատար հայր[1]։

6-րդ եթերաշրջան (2017) խմբագրել

Ամուսնությունից հետո ամիսներ շարունակ ապրելով Սերգեյի հետ և համբերատար տանելով նրա անտանելի քմահաճությունները, Տամարան որոշում է բաժանվել Սերգեյից՝ կիսելով նրա հետ իր ունեցվածքը, որը կազմում է 1 միլիոն դոլար[2]։

7-րդ եթերաշրջան (2017) խմբագրել

Տարիներ շարունակ ստիպված միասին ապրելուց հետո այս անգամ ֆուլհաուսցիներին հնարավորություն է ընձեռվել դասավորել իրենց կյանքն այնպես, ինչպես իրենք են պատկերացրել։ Մուշեղը և Տամարան հարազատներից թաքուն ամուսնացել են և անհոգ ապրում են Տամարայի տանը։ Ի տարբերություն Մուշեղի և Տամարայի՝ Ֆելիքսն ու Տաթևը մեծ շուքով հարսանիք անելուց հետո մեկնել են ամուսնական շրջագայության։ Շրջագայությունից վերադառնալով, Ֆելիքսն ու Տաթևն անակնկալի են գալիս՝ իմանալով, որ Լիկան դեռ շարունակելու է բնակվել իրենց տանը։ Սակայն սա միակ անակնկալը չէ. Իրականում ամեն ինչ շրջվում է գլխիվայր, երբ հայտնվում է Մուշեղի հայր` Իշխանը և փոխում է մեր բոլոր հերոսների կյանքը[3][4]։

8-րդ եթերաշրջան (2018) խմբագրել

Տամարայի հետ ամուսնանալուց հետո Մուշեղի կյանքում իրավիճակ է փոխվել և նրանք սպասում են իրենց առաջնեկի ծնունդին։ Ֆելիքսը բաժանվելով Տաթևից ընկել է խորը դեպրեսիայի մեջ և իր վիշտը խեղդում է ալկոհոլ օգտագործելով։ Ռուբենի և Զառայի կյանքում նույնպես իրավիճակ է փոխվել։ Ամուսնանալուց հետո Զառայի հայրը գնել է հյուրանոց և նվիրել նրանց։ Իսկ Արսենը և Լիկան Միացյալ Նահանգներից վերադարնում են Հայաստան բոլորին ասելով, որ իրենց վերադարձը ժամանակավոր է։

9-րդ եթերաշրջան (2019) խմբագրել

Պարզվում է, որ Մուշեղը պետությանը խոշոր չափի գումարներ է պարտք և դրանք չվճարելու դեպքում նա կենթարկվի քրեական պատասխանատվության։ Տամառայի եղբայրն օգնում է Մուշեղին, բայց վերջինիս ագահությունը տեղի է տալիս և նա այդ գումարը ամբողջությամբ տանուլ է տալիս խաղատանը։ Անհաջողությունները հաջորդում են իրար և այն օրը, երբ բոլորը պետք է լքեն բնակարանը, անակնկալ կերպով հայտնվում է Գոհարիկը՝ Սարգսի աղջիկը, ով երկար ժամանակով եկել է բնակվելու Մուշեղի և Տամարայի տանը։ Խնդիր է առաջանում Գոհարիկից թաքցնել բնակարանը վաճառելու փաստը։

Դերերում խմբագրել

Դերակատար Կերպար Եթերաշրջան Նկարագրություն
Գրիգոր Դանիելյան Մուշեղ Դանիելյան 1-9 Տաքսու վարորդ, Ֆելիքսի հորեղբոր տղան, առհասարակ ատում է կանանց, որովհետև հենց կանանց է մեղադրում իր դժբախտությունների մեջ։
Գոռ Հակոբյան Ֆելիքս Հակոբյան 1-9 Նկարիչ, Մուշեղի հորեղբոր տղան, Արսենի ընկերը, սիրահարված է Տաթևին։ Ըստ Տամարայի համար խաբեության՝ Լիկայի ամուսինը։
Միհրան Ծառուկյան Արսեն Գրիգորյան 1-9 Երգիչ, Ֆելիքսի ընկերը։ Ըստ Տամարայի համար խաբեության՝ Տաթևիկի մորաքրոջ տղան։
Արփի Գաբրիելյան Լիկա Գաբրիելյան 1-9 Բժշկուհի, Տաթևիկի ընկերուհին։ Ըստ Տամարայի համար խաբեության՝ Ֆելիքսի կինը։
Անի Երանյան Տաթևիկ Երանյան 1-7 Մասնագիտությամբ դերասանուհի է, սակայն աշխատում է «Ֆուլ հաուս» սրճարանում, որպես մատուցողուհի, մենեջեր (2-րդ եթերաշրջանից), տնօրեն (4-րդ եթերաշրջանից), Լիկայի ընկերուհին։ Ըստ Տամարայի համար խաբեության՝ Արսենի մորաքրոջ աղջիկը։
Մարջան Ավետիսյան Տամարա Ավետիսյան 1-9 «Ֆուլ հաուս»-ի տանտիրոջ կողմից լիազորված անձ։ Տիգրանի և Գոհարիկի հորաքույրը, սիրահարված է Մուշեղին։
Գարիկ Սեփխանյան Ռուբեն Սեփխանյան 1-9 «Ֆուլ հաուս» սրճարանի բարմենը, մատուցողը (2-րդ եթերաշրջանից)։
Մոսո Կարապետյան Հրաչ Գաբրիելյան 1-9 Բռնցքամարտիկ, Լիկայի հորեղբոր տղան։
Մարիամ Մելիքյան Յանա 1 Արսենի ընկերուհին, մոդել։
Անատի Սաքանյան Ռուզաննա 1 «Ֆուլ հաուս» սրճարանի մենեջերը։
Լեռնիկ Հարությունյան Գագաս 1-2,5-8 Յանայի և Եվայի եղբայրը, Հրաչի ընկերը։
Դավիթ Աղաջանյան Տիգրան Ավետիսյան 2 Տամարայի եղբորորդին, «Ֆուլ հաուս» սրճարանի տնօրենը (2-րդ եթերաշրջանում), սիրահարված է Տաթևին։
Լիլիթ Հարոյան Եվա 2 Լիկայի ընկերուհին, ում աղջիկները «օգտագործում են» Արսենին կառավարելու համար։
Էվա Խաչատրյան Նոռա Խաչատրյան 3 «Ֆուլ հաուս»-ի նոր վարձակալ, սակայն նա Էլլայի հետ ինչ-որ պայմաններում հայտնվում է՝ Տամարայի տանը։ Ըստ ֆուլհաուսցիների համար խաբեության՝ Էլլայի մայրը, Էլլայի ընկերուհին։
Ադրիանա Գալստյան Էլլա Գալստյան 3 «Ֆուլ հաուս»-ի նոր վարձակալ, սակայն նա Նոռայի հետ ինչ-որ պայմաններում հայտնվում է՝ Տամարայի տանը։ Ըստ ֆուլհաուսցիների համար խաբեության՝ Նոռայի դուստրը, Նոռայի ընկերուհին։
Արմեն Պետրոսյան Սերգեյ Պետրոսյան 1,3-9 Այն բրոքերը, ով խաբել է «Ֆուլ հաուս»-ի հիմնական բնակիչներին։
Էլլա Տարունց Էլլա 1,3 Արսենի մայրը։
Մարինկա Խաչատրյան Մանե Երանյան 4 Տաթևի քույրը, սիրահարված է Դավիթին։
Գևորգ Մարտիրոսյան Դավիթ 4 Մանեի համակուրսեցին, սիրահարված է Տաթևին հետագայում Մանեին։
Արման Հովհաննիսյան Իշխանիկ Դանիելյան 5 Մուշեղի և իր նախկին կնոջ տղան։
Քրիստինա Եղոյան Զառա Եղոյան 5-9 «Ֆուլ հաուս» սրճարանի նոր մատուցողուհին։
Լիլի Կարապետյան Լիլիթ 5 Ֆելոյի համակուրսեցին, դիզայներ։
Աիդա Կարապետյան Մարգո 5-6 Մուշեղի զոքանչը, Իշխանիկի տատը։
Հայկ Պետրոսյան Սևակ 6 Պատգամավորի տղա, ով ընկերություն է անում Լիկայի հետ։
Թամարա Պետրոսյան  Նառա Իսահակովնա 6 Օգնում է Սերգեյին, որպեսզի Տամարան ապահարզան պահանջի, հոգեբան-հոգեթերապևտ։
Մկրտիչ Արզումանյան Իշխան Դանիելյան 6-8 Մուշեղի հայրը, Ֆելիքսի հորեղբայրը։
Էլեն Ասատրյան Քնարիկ Ասատրյան 7 Լրագրող։
Գոշ Հակոբյան Գոշ 7 Դերասան, Տաթևի հետ սերիալում նկարահանվող տղան։
Աղաս Մանուկյան Կամո 8-9 Մուշեղի վարորդը։
Լևոն Սարգսյան Աբուլիկ Եղոյան 8 Զառայի եղբայրը, «Ֆուլ հաուս» հյուրանոցի մի մասի բաժնետերը։
Շողեր Թովմասյան Լիզա 8 Վարսավիր, Նանայի ընկերուհին։
Մագա Հարությունյան Նանա 8 Վարսավիր, Լիզայի ընկերուհին։
Արուս Տիգրանյան Գոհարիկ Ավետիսյան 9 Տամարայի եղբոր աղջիկը։
Ժորա Հովհաննիսյան Արին 9 Պարսկահայ, որը Հայաստան է եկել և տուն գնելու մտադրություն ունի։
Անի Քոչարյան Ռուզաննա 9 Զառայի և Աբուլիկի մայրը, Ռուբենի զոքանչը, «Ֆուլ հաուս» հյուրանոցի տնօրենը։

Սերիայի ակնարկ խմբագրել

Եթերաշրջան Սերիաների քանակ Սկզբնապես հեռարձակվել և ավարտվել է
Առաջին եթեր Վերջին եթեր
1 27 Հոկտեմբերի 4, 2014 Դեկտեմբերի 31, 2014
2 24 Մարտի 9, 2015 Մայիսի 27, 2015
3 33 Սեպտեմբերի 14, 2015 Դեկտեմբերի 31, 2015
4 24 Մարտի 14, 2016 Հունիսի 15, 2016
5 25 Հոկտեմբերի 10, 2016 Դեկտեմբերի 31, 2016
6 24 Մարտի 13, 2017 Մայիսի 31, 2017
7 25 Հոկտեմբերի 9, 2017 Դեկտեմբերի 31, 2017
8 25 Հոկտեմբերի 8, 2018 Դեկտեմբերի 31, 2018
9 24 Մարտի 18, 2019 Հունիսի 5, 2019

Կապված նախագծեր խմբագրել

«Ֆուլ հաուս» հեռուստատեսային սիթքոմից բացի գոյություն ունի «Ֆուլ հաուս և Միհրան Ծառուկյան» համերգ-ներկայացումը, որում ներկայանում են նույն սիթքոմի դերասանները և կերպարները տարբեր հումորային իրավիճակներում, ինչպես նաև համերգ-ներկայացման ընթացքում երգում է Միհրան Ծառուկյանը։ Այս համերգով դերասանները շրջագայել են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում, Երևանում և Հայաստանի մարզերում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Նույն վերնագրով, բայց այլ սյուժեով գոյություն ունեն նաև կորեական, թաիլանդական դրամաներ և ամերիկյան սիթքոմ։

«Ֆուլ հաուս» սիթքոմը ի սկզբանե նախատեսված էր 4 եթերաշրջանների համար, սակայն այն ունեցավ 9 եթերաշրջան։

Սկզբում պլանավորվում էր, որ տիկին Տամարայի կերպարը պետք է լիներ ընդամենը առաջին եթերաշրջանում, բայց նրան այնպես սիրեց հեռուստադիտողը, որ նա դարձավ գլխավոր կերպարներից մեկը։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Քաղաք Արդյունք
2016 Pan Armenian Entertainment Awards Լավագույն կատակերգություն Լոս Անջելես Հաղթել է

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"Ֆուլ հաուսի" 5-րդ եթերաշրջանը կլինի հոկտեմբերին. ի՞նչ զարգացումներ են սպասվում». blognews.am/. 2016 թ․ հունիսի 17. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  2. http://life.mediamall.am/?id=159155
  3. http://asekose.am/hy_AM/news/6/253817-armen-petrosyane-foul-haous-i-verjin-eterasrjani-e-nor-kerparneri-masin.html
  4. «Հետաքրքիր տեղեկություններ Ֆուլ Հաուսի 7-րդ եթերաշրջանի մասին/Full House 7» (Armenian). YouTube. 2017 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել