Արփի Գաբրիելյան
Արփի Գաբրիելյան (Իրական անունը՝ Գաբրիելյան Արփինե Սուրիկի, նոյեմբերի 18, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, դերասանուհի և հաղորդավարուհի:
Արփի Գաբրիելյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1989 (31 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Միհրան Ծառուկյան |
Երեխա(ներ) | Ռոբերտ Ծառուկյան |
ԿենսագրությունԽմբագրել
Արփի Գաբրիելյանը ծնվել է Քաջարան քաղաքում` 1988 թվականին[1]: Սովորել է Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Որպես հաղորդավարուհի հանդես է եկել 2008 թվականից` վարելով «ՓՈՓ Հանրագիտարան» հաղորդաշարը Ա-ԹԻ-ՎԻ-ի հեռուստաընկերությունում։Նկարահանվել է Արմենիա հեռուստաընկերությունում` Ֆուլ հաուս (սիթքոմ) հումորային նախագծում, որի շրջանակներում շոու-ներկայացումներով եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Եվրոպական մի շարք երկրներում և Հայաստանում։ Նկարահանվել է նաև «Սուպեր մամա», «Սկոտչ և վիսկի», «Ես եմ» «Որոգայթ», «Ավելորդը» ֆիլմերում։ Երգել սկսել է մանկուց: 2015 թվականին զուգերգով հանդես է եկել Միհրան Ծառուկյանի հետ։ Նկարահանվել է նաև Միհրանի «Հիմա կիմանա» տեսահոլովակում։ Հանդես է եկել նաև Միհրան Ծառուկյանի «Գնա գնա» և «Սիրահարվել եմ» տեսահոլովակներում: [2]
Անձնական կյանքԽմբագրել
2019թ. նոյեմբերի 17-ին Միհրան Ծառուկյանից նշանադրության առաջարկ է ստացել Միհրանի համերգի ժամանակ:Ամուսնացել է 2019թ. դեկտեմբերի 12-ին երգիչ Միհրան Ծառուկյանի հետ[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արփին այսօր նշում է ծննդյան տարեդարձը(չաշխատող հղում)
- ↑ Միհրան Ծառուկյանի «Գնա Գնա» տեսահոլովակը
- ↑ «Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին. տեսանյութ»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2019-11-23