AntiVirus (հայերեն՝ Անտիվիռուս), հայերեն առցանց շոու YouTube-ում։ Առաջին եթերը եղել է 2012 թվականի հունիսի 8-ին։ Այն առաջին վիդեո բլոգն է Հայաստանում։ Այն քննադատում է բացասական երևույթները և վարքագիծը հայ հասարակության որոշակի խմբի մեջ։ Նրանց նպատակն է ցույց տալ հասարակությանը, թե ինչ խնդիր կա, և ինչպես կարող է այն լուծվել։

ԱնտիՎիրուս
Տեսակհեռուստահաղորդում և YouTube series?
ԺանրՀումորային
ՁևաչափՔննադատություն
ՍտեղծողԳոռ Հակոբյան
ՍցենարիստԳոռ Հակոբյան
ՌեժիսորՀայկ Բարսեղյան
ՆերկայացնողԳոռ Հակոբյան
Գլխավոր դերերումԳոռ Հակոբյան
Սկզբի երաժշտությունGor Hakobyan 'ANTIVIRUS' soundtrack
Վերջի երաժշտությունGor Hakobyan 'ANTIVIRUS' soundtrack
Երգահան(ներ)Գոռ Հակոբյան
Արտադրող երկիր Հայաստան
Լեզու(ներ)հայերեն
Սեզոնների քանակ2
Սերիաների քանակ148
Ստեղծում
Տեսախցիկի տեղադրումNikon D800
Հեռարձակում
ԱլիքԿենտրոն ՀԸ
Սկզբնական եթերհունիսի 8, 2012[1]2014 թվ. սեպտեմբերի 21

Որոշ ժամանակ անց շոուի ցուցադրումը կանգնեցվեց։ Սակայն մի քանի ամիս անց ԱնտիՎիրուսը վերադարձավ և ստեղծվեց 2-րդ եթերաշրջանը։ Բայց սա էլ երկար ճակատագիր չունեցավ։ 9 սերիա ցուցադրվելուց հետո՝ փակվեց նաև 2-րդ եթերաշրջանը։ Վերջին ցուցադրումը եղել է 2014 թվականի սեպտեմբերի 21-ին։

Շոուն վարում է Գոռ Հակոբյանը (դերասան, ռեժիսոր), ռեժիսորն է Հայկ Բարսեղյանը և նախագծին նպաստել է Վահագն Թադևոսյանը։

Ծանոթագրություններ խմբագրել