Մարջան Ավետիսյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարջան Ավետիսյան (հուլիսի 9, 1982(1982-07-09)[1][2], Մեծամոր, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Մարջան Ավետիսյան
Ծնվել էհուլիսի 9, 1982(1982-07-09)[1][2] (41 տարեկան)
ԾննդավայրՄեծամոր, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2005)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
ԸնտրանիԵվա

Կենսագրություն խմբագրել

Մարջան Ավետիսյանը ծնվել է Հոկտեմբերյանի շրջանի Մեծամոր քաղաքում։ 1999 թվականին նա ավարտել է Մեծամորի թիվ 3 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանը։ 2001-2005 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։

Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, 2005 թվականին Ավետիսյանն ընդունվել է աշխատելու Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

2007 թվականից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում։ Նույն թվականին մասնակցել է «Երկու աստղ» երաժշտական նախագծին։

Մարջան Ավետիսյանը նկարահանվել է տարբեր ֆիլմերում և խաղացել տարբեր թատերական ներկայացումներ։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում
2008 «Որբերը»
2008 «Երեք ընկեր»
2009 «Սպանված աղավնի»
2010-2011 «Եզրագծից այն կողմ»
2010 «Պահանջվում է միլիոնատեր»
2011 «Ուր է իմ տղամարդը»
2011 «Դինաստիա»
2011 «Ոստիկաններ»
2013 «Երեք կյանք»
2013 «Hony mony»
2013 «Սպասում»
2014 «Երեք քիլլերները»
2014 «Փրկագին»
2014-2019 «Ֆուլ հաուս»
2015 «Հյուսիս Հարավ»
2015 «Որոգայթ»
2016 «Երկրաշարժ»
2017 «Եղնիկների կածանը»
2017 «Եվա»
2018 «Unforgiven»
2018 «Hotel Gagarin»
2018 «Я вернусь»
2018 «Танец с саблями»
2018 «SSSR»
2019 «Անհայտ բաժանորդ»
2021 «Իշխանություն»
2021 «Recidive»
2021 «Գարուն ա»
2023 «Տաղ. հոգու ճանապարհ»
2023 «Վարձով ընտանիք»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարջան Ավետիսյան» հոդվածին։