Գողթանիկ (Քաշաթաղի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գողթանիկ (այլ կիրառումներ)
Գողթանիկ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 80 կմ հեռավորության վրա։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Գողթանիկ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Լաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) | |
Մակերես | 1927,5 կմ² | |
Բնակչություն | 103 մարդ | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Փիրջահան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[1]։
Աշխարհագրություն
խմբագրելՀամայնքը բարձրլեռնային է, ունի 1927,5 հա տարածք, որից 428,3 հա գյուղատնտեսական նշանակություն, 1403,5 հա անտառային հողեր։ Գողթանիկ համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետի վտակը։
Համայնքի տարածքում առկա են խմելու ջրի բնական փոքրիկ աղբյուր-առվակներ։
Պատմություն
խմբագրելԳողթանիկը Արցախի հնագույն բնակավայրերից մեկն է[2]։
Փիրիջանում պատմամշակութային հուշարձաններ չեն պահպանվել, դրանք ավերածությունների են ենթարկվել նախկինում գյուղում հաստատված թրքալեզու քրդերի կողմից։
19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին հայկական այս գյուղում հաստատված քրդերը խաչքարերն ու սրբատաշ քարերը իրենց տների համար որպես շինանյութ են օգտագործել։ Գյուղամեջում տներից մեկի առաջին հարկի մուտքի շուրջ ագուցված են կոտրատված խաչքարեր։ Դրանք արձանագիր են և ունեն 9-11-րդ դարերին բնորոշ խաչքարերին հատուկ զարդաձևեր[2]։
Փոստատան ավերակի բակում են գտնվում հայկական գերեզմանքարերի բեկորներ, այդ թվում մեկը 1751 թվականի տապանագրով։ Կարելի է ենթադրություն անել, որ գյուղի եկեղեցու հիմքերը մնացել են հենց փոստատան տակ։
Փիրջահան գյուղից 2,5 կմ հարավ-արևելք` Շալուա գետի վրա, պահպանվում են 17-րդ դարի կիսավեր սրբատաշ միաթռիչք կամրջի մնացորդները։ Այս եզակի մնացորդներն էլ միջնադարում տվյալ տարածքում հայության ներկայությունը փաստող լուռ վկայություններ են[2]։
Խորհրդային առաջին տարիներին Փիրջահանը գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Լաչինի շրջանի կազմի մեջ[2]։
Ազատագրվել է 1993 թվականի մարտի վերջին, բնակեցվել է 1994 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
խմբագրել2015 թվականին Գողթանիկ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 103 մարդ, կա 21 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 81 | 65 | 79 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելՀամայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ խաչքար (12-13-րդ դարեր), խաչքար (13-րդ դար), խաչքար (17-18-րդ դարեր), խաչքար (18-րդ դար), կամուրջ «Կոտրած»։
Հասարարակական կառույցներ
խմբագրել2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 26 աշակերտներ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 265
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 364–365.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 344.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |