Գողթանիկ (Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գողթանիկ (այլ կիրառումներ)

Գողթանիկ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 80 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Գողթանիկ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Մակերես1927,5 կմ²
Բնակչություն103 մարդ
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Գողթանիկ (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Գողթանիկ (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Փիրջահան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը բարձրլեռնային է, ունի 1927,5 հա տարածք, որից 428,3 հա գյուղատնտեսական նշանակություն, 1403,5 հա անտառային հողեր։ Գողթանիկ համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետի վտակը։

Համայնքի տարածքում առկա են խմելու ջրի բնական փոքրիկ աղբյուր-առվակներ։

Պատմություն խմբագրել

Գողթանիկը Արցախի հնագույն բնակավայրերից մեկն է[2]։

Փիրիջանում պատմամշակութային հուշարձաններ չեն պահպանվել, դրանք ավիրածությունների են ենթարկվել նախկինում գյուղում հաստատված թրքալեզու քրդերի կողմից։

19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին հայկական այս գյուղում հաստատված քրդերը խաչքարերն ու սրբատաշ քարերը իրենց տների համար որպես շինանյութ են օգտագործել։ Գյուղամեջում տներից մեկի առաջին հարկի մուտքի շուրջ ագուցված են կոտրատված խաչքարեր։ Դրանք արձանագիր են և ունեն 9-11-րդ դարերին բնորոշ խաչքարերին հատուկ զարդաձևեր[2]։

Փոստատան ավերակի բակում են գտնվում հայկական գերեզմանքարերի բեկորներ, այդ թվում մեկը 1751 թվականի տապանագրով։ Կարելի է ենթադրություն անել, որ գյուղի եկեղեցու հիմքերը մնացել են հենց փոստատան տակ։

Փիրջահան գյուղից 2,5 կմ հարավ–արևելք` Շալուա գետի վրա, պահպանվում են 17—րդ դարի կիսավեր սրբատաշ միաթռիչք կամրջի մնացորդները։ Այս եզակի մնացորդներն էլ միջնադարում տվյալ տարածքում հայության ներկայությունը փաստող լուռ վկայություններ են[2]։

Խորհրդային առաջին տարիներին Փիրջահանը գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Լաչինի շրջանի կազմի մեջ[2]։

Ազատագրվել է 1993 թվականի մարտի վերջին, բնակեցվել է 1994 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Գողթանիկ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 103 մարդ, կա 21 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 81 65 79

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ խաչքար (12-13-րդ դարեր), խաչքար (13-րդ դար), խաչքար (17-18-րդ դարեր), խաչքար (18-րդ դար), կամուրջ «Կոտրած»։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 26 աշակերտներ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 265
  2. 2,0 2,1 2,2 2,3 Բալայան Վահրամ (2020)։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ։ Երևան: Զանգակ։ էջեր 364–365 
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  5. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 344 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։