Գյուլ Փանագ

դերասանուհի

Գյուլ Փանագ (Gulkirat Kaur Panag․ հունվարի 3, 1979(1979-01-03), Chandigarh, Հնդկաստան[1]), հնդիկ դերասանուհի, հնչյունավորող, մոդել և նախկին գեղեցկության թագուհի, որ մասնակցել է «Միսս Տիեզերք» մրցույթին։ Իր կինոկարիերան սկսել է Բոլիվուդում՝ դերակատարումով հանդես գալով 2003 թվականին նկարահանված «Dhoop» ֆիլմում։ Նրա հիշարժան աշխատանքներից են նաև դերակատարումները Ջուրմը և «Քաշմիր» հեռուստասերիալներում[3], Dor, Dhoop, Manorama Six Feet Under, Hello, Straight և Ab Tak Chhappan 2 ֆիլմերում։

Գյուլ Փանագ
Ծնվել էհունվարի 3, 1979(1979-01-03) (45 տարեկան)
ԾննդավայրChandigarh, Հնդկաստան[1]
ԿրթությունPunjabi University?, Փենջաբի համալսարան, Kendriya Vidyalaya? և Lawrence School, Lovedale?
Քաղաքացիություն Հնդկաստան[2]
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, գեղեցկության մրցույթի մասնակից և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Harcharanjit Singh Panag?
Ամուսին(ներ)Rishi Attari?
gulpanag.net

2008 թվականի սեպտեմբերին Գյուլ Փանագի լուսանկարը հայտնվել է Maxim- ի շապիկին, մի ամսագրի, որն այնուհետև նրան նվիրված ֆոտոշարք է տպագրել[4] '[5]։ Փենջաբերեն ֆիլմերում նա իր դեբյուտը կատարել է Սարսա կինոնկարում[6]։

Հնդկաստանի խորհրդարանի՝ Լոկ սաբհայի 2014 թվականի ընտրություններում Գյուլ Փանագը Աամ Աադմի կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու է առաջադրվել[7]։

Կենսագրություն

խմբագրել

Երիտասարդություն

խմբագրել

Փանագն իր ուսումնառությունն սկսել է Փենջաբի Սանգուր քաղաքում[8] ։ Քանի որ նրա հայրը հնդկական բանակի գեներալ էր և հաճախակի փոխել է ծառայության վայրը, ընտանիքն էլ տեղից տեղ է փոխվել Հնդկաստանում և արտերկրում։ Արդյունքում աղջիկը սովորել է 14 տարբեր դպրոցներում, այդ թվում՝ Քենդրիա Վիդիալայասում ( Չանդիգարում, Մհոուում, Լեում, Վելինգտոնում), Լոուրենսի դպրոցում և Զամբիայի մայրաքաղաք Լուսակայի միջազգային դպրոցում[8], : Փենջաբի Պատիալայի համալսարանն ավարտել է մաթեմատիկայի ոլորտում բակալավրի աստիճանով, Չանդիգարհի Փանջաբի համալսարանը՝ քաղաքագիտության ոլորտում մագիստրոսի աստիճանով[8] : Ուսման ընթացքում Գյուլ Փանագը հետաքրքրվել է սպորտով և հրապարակախոսությամբ։ Նա տեղական ու համազգային բազմաթիվ բանավեճեր, մրցույթներ է շահել, երկու անգամ ոսկե մեդալի արժանացել ամենամյա համազգային միջբուհական բանավեճ- մրցույթում հաղթող ճանաչվելու համար[9][10] :

 
Գյուլ Փանագը Lakme Fashion Week-ում 2009 թ.

Գյուլ Փանագը 1999 թվականին նվաճել է «Միսս Հնդկաստան » տիտղոսը[11] '[12] և մասնակցել է «Միսս Տիեզերք 1999» մրցույթին։

Գովազդ

խմբագրել

Նա հայտնվում է բազմաթիվ հեռուստատեսային և տպագիր գովազդներում և համարվում է Tata Sky- ի ապրանքանիշի դեսպանը՝ Ամիր Խանի հետ միասին։

Հասարակական գործունեություն

խմբագրել

Գյուլ Փանագը ղեկավարում է Գնդապետ Շամշեր Սինգհ հիմնադրամը[13], ոչ կառավարական մի կազմակերպության, որն աշխատանքներ է տանում գենդերային հավասարության, կրթության և աղետների կառավարման ուղղությամբ։ Բացի այդ, նա ծառայում է Վոկհարդտի հիմնադրամի խորհրդատվական խորհրդում[14] ։ Մասնակցում է նաև «Հնդկաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժմանը[15] ։ 2010 թվականի նոյեմբերին Գյուլ Փանագը մասնակցեց Դելիի կիսամարաթոնին, բայց այդ միջոցառման ժամանակ սեքսուալ ոտնձգության ենթարկվեց տղամարդ վազորդների կողմից։ Հետագայում նա հայտարարեց, որ Դելիում տղամարդկանց վերաբերմունքը պետք է փոխվի, և որ քաղաքը անվտանգ չէ կանանց համար[16] :

Քաղաքական կարիերա

խմբագրել

Հնդկաստանի 2014 թվականի խորհրդարանական ընտրություններում Գյուլ Փանագը Աամ Աադմի կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու է առաջադրվել Չանդիգարից[7] ։ Նա զբաղեցրել է երրորդ տեղը՝ ստանալով 108 679 ձայն, իսկ առաջատարը՝ Կիրոն Խերը, ստացել է 191 362 քվե[17] ։

Անձնական կյանք

խմբագրել

2011 թվականի մարտի 14-ին Գյուլ Փանագն ամուսնացել է իր վաղեմի ընկեր օդաչուի հետ։ Ամուսնության ավանդական փենջաբական սիկհական ծեսը կատարվել է Գուրդվարայում[18][19] ' Զույգն ունի Նիհալ անունով մի որդի, որը ծնվել է 2018 թվականին[20]

Մրցանակներ

խմբագրել
  • 2007 – Zee Cine Critics մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Dor ֆիլմում տպավորիչ դերակատարման համար։ Մրցանակը կիսել է դերասանուհի Այեշա Տակիայի հետ։
  • 2020 - Առաջադրվել է Filmfare OTT Awards մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում (դրամատիկական սերիալում) - Պաատալ Լոկ սերիալում իր դերակատարման համար։

Ֆիլմագրություն

խմբագրել
 
Գյուլ Փանագը 2012 թ․.

Ֆիլմեր

խմբագրել
Տարին Վերնագիրը Դերը
2003 Dhoop Փիհու Ա․ Վերմա
2005 Jurm Սոնյա
2006 Dor Զինաթ Ֆաթիմա/Զինաթ Ա․ Խան
2007 Manorama Six Feet Under / Մանոռամա՝ վեց ոտնաչափ ցած Նիմմի
2008 Summer 2007 / Ամառ 2007 Վիշակհա
2008 Hello / Ողջո՛ւյն Պրիյանկա
2009 Anubhav Միրա Վալեչա / Միրա Ա․ Մալոտրա
2009 Straight Ռենու
2010 Rann Նադիտա Շարմա
2010 Hello Darling / Բարև, թանկագի՛նս Մանսի Ջոշի
2011 Turning 30 / Շրջադարձ 30 Նաինա Սինգհ
2011 Phir Zindagi
2012 Fatso! Նանդինի
2013 Sikander Բինաթ Կաուր
2015 Ab Tak Chhappan 2 Շալու
2016 Ambarsariya Բոս
2019 Student of the Year 2 / Տարվա ուսանող 2 Քուլջիթ
2019 Bypass Road / Շրջանցիկ ճանապարհ Ռոմիլա
2021 420 IPC Փուջա[21]
2022 The Ghost / Ուրվականը

Հեռուստատեսություն

խմբագրել
Տարին Վերնագիրը Դերը Հեռուստաընկերությունը
2002 թ․ Քիսմեյ Քիթնաա Հայ Դամ / Kismey Kitnaa Hai Dam Ներկայացնող Star Plus
2003 թ․ Քաշմիր Զոյա Star Plus
2013 թ․ Խուբսուրաթ / Khoobsurat Ներկայացնող Zee TV
2017 թ․ Մուսաֆիր Հուն Յարոն / Musafir Hoon Yaaron Ներկայացնող Star Plus
2018 թ․ Վիջայ Ջյոթի / Vijay Jyoti Ջյոթի Zee TV

Վեբ շարք

խմբագրել
Տարին Վերնագիրը Դերը Հարթակը
2019թ Ընտանիքի մարդը / The Family Man Սալոնի Amazon վեբ շարք[22]
2019 թ․ Rangbaaz Phirse Անուպրիա ZEE5 Original
2020 թ․ Պաատալ Լոք / Paatal Lok Ռենու Չոդարի Amazon վեբ շարք
2020 թ․ Պավան և Փուջա / Pawan and Pooja Փուջա Մեհրա MX Player
2022 թ․ Լավ վատ աղջիկ / Good Bad Girl

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #142918679 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://eci.gov.in/files/category/97-general-election-2014/
  3. «'Kashmeer' - Guns and Roses». Indiantelevision. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 30 novembre 2010-ին.
  4. «Gul Panag's sexy makeover!». Rediff. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 4 novembre 2008-ին.
  5. «Gul Panag amazing Maxim photoshoot». Maxim India. 2008 թ․ սեպտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 25-ին. Վերցված է 4 novembre 2008-ին.
  6. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 27 août 2012-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  7. 7,0 7,1 PANDHER, SARABJIT (2014 թ․ մարտի 14). «Gul Panag declared AAP candidate from Chandigarh». The HINDU. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 15-ին. Վերցված է 14 mars 2014-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Gul Panag Biography». Yahoo! Movies. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 30 novembre 2010-ին.
  9. «About Gul». Gul Panag – Official website. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 23 août 2012-ին.
  10. Ronjita Kulkarni. «Why Gul Panag doesn't want to be a star overnight». Rediff. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 30 novembre 2010-ին.
  11. «50 Years of Miss India: Miss Indias who made it to Bollywood». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 14 mars 2018-ին.
  12. «#ThrowbackThursday: When Gul Panag won Miss India 1999 - BeautyPageants». Femina Miss India. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 14 mars 2018-ին.
  13. «Interview With Gul Panag | Meet The Original Livewire». Women's Web: For Women Who Do (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 20 septembre 2018-ին.
  14. «Gul on advisory board of Wockhardt Foundation». The Indian Express. 2010 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 16 mars 2014-ին.
  15. «Actress Gul Panag joins AAP, to contest polls from Chandigarh». Firstpost. 2014 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 16 mars 2014-ին.
  16. Sharma, Kalpana (27 November 2010). Unsafe for women? . The Hindu. Retrieved 2010-11-27.
  17. «Election results: BJP's Kirron Kher wins from Chandigarh, Naveen Jindal finishes third». The Times of India. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 16 mai 2014-ին.
  18. «Gul Panag opts for Band, Baaja, Bullet». The Indian Express. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 14 mars 2011-ին.
  19. Mid-Day.com (2011 թ․ մարտի 11). «Gul Panag To Marry Her Boyfriend». NDTV Movies. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 15-ին. Վերցված է 12 mars 2011-ին.
  20. «Gul Panag's adorable picture with son Nihal and husband Rishi Attari is unmissable - Times of India». The Times of India. 3 août 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 20 septembre 2018-ին.
  21. Kotwani, Hiren (2021 թ․ դեկտեմբերի 17). «420 IPC Review: 420 IPC makes an engaging watch». The Times of India. Վերցված է 29 août 2022-ին.
  22. «New mommy Gul Panag makes acting comeback with Manoj Bajpayee's The Family Man». India Today. 2019 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 13 juillet 2020-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուլ Փանագ» հոդվածին։