Գյուլաղասի Աղահյուսեյն օղլի Միրզաև (ադրբ.՝ Gülağası Ağahüseyn oğlu Mirzəyev, ապրիլի 18, 1978(1978-04-18), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի բալետի մենակատար, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ[1];

Գյուլաղասի Միրզաև
ադրբ.՝ Gülağası Mirzəyev
բալետի մենակատար, բալետմայստեր
Ի ծնեԳյուլաղասի Աղահյուսեյն օկլի Միրզաև
Ծնվել էապրիլի 18, 1978(1978-04-18) (46 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբալետի պարող և բալետի ուսուցիչ
ՔաղաքացիությունԱդրբեջան Ադրբեջան
ԹատրոնԱդրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն
Պարգևներ
Ադրբեջանի ժողովրդական արտիստ և Ադրբեջանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Գյուլաղասի Միրզաևը ծնվել է 1978 թվականի ապրիլի 18-ին Բաքվում։ 1984-1987 թվականներին սովորել է Բաքվի թիվ 6 միջնակարգ դպրոցում։ 1987 թվականին ընդունվել է Բաքվի Խորեոգրաֆիա դպրոցի դասական բաժինը։ 1995-ին ավարտել է նույն դպրոցը `բալետի արտիստի մասնագիտությամբ։ Աշխատանքային գործունեությունը սկսվել է 1994 թվականին, որպես բալետի արտիստ ՛Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։ 1999 թվականից աշխատում է օպերայի և բալետի թատրոնում։

2000 թվականին նա արժանացել է դիպլոմի, Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության կողմից։ 2002 թվականին պարգևատրվել է «Ադրբեջանի Հանրապետության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչումը[2]։ 2013 թվականին արժանացել է «Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ»ի պատվավոր կոչմանը[3]։

2006-2012 թվականներին աշխատել է Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանում։ 2015 թվականին ավարտել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիան։ 2015 թվականի նոյեմբերից մինչև փետրվարի 2016-ը եղել է Բաքվի Խորեոգրաֆիա ակադեմիայի գեղարվեստական ղեկավարը։

Բալետային ներկայացումներ խմբագրել

Հեղինակ Ստեղծագործություն Դեր
Ադոլֆ Ադան «Ժիզել» Կոմս Ալբերտ
Ժորժ Բիզե, Ռ. Շչեդրին «Կարմեն» Թորրերո
Կարա Կարաև «Յոթ գեղեցկուհիներ» Բախրամ շախ
Կարա Կարաև «Դոն Քիխոթ» Դոն Քիխոթ
Պյոտր Չայկովսկի «Ռոմեո և Ջուլիետ» Ռոմեո
Պյոտր Չայկովսկի «Մարդուկ-Ջարդուկը» Արքայազն
Պյոտր Չայկովսկի «Քնած գեղեցկուհի» Արքայազն Դեզիրի
Կարա Կարաև «Լեյլի և Մաջնուն» Մաջնուն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. Указ Президента Азербайджанской Республики
  3. Распоряжение Президента Азербайджанской Республики o присвоении почетных званий театральным деятелям Азербайджанской Республики