Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարություն

Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Gənclər və İdman Nazirliyi), գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է երիտասարդության և սպորտի հարցերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։

Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարություն
Изображение логотипа
Տեսակնախարարություն
Երկիր Ադրբեջան
Հիմնադրվածհունվարի 30, 2006
Իրավ. կարգավիճակնախարարություն
Գլխադասային գրասենյակԱդրբեջան, Բաքու, Օլիմպիա փողոց,
AZ-1072
ՏարածաշրջանԱդրբեջան
նախարարԱզադ Ռեհիմով
նախարարի տեղակալԻնթիկամ Բաբաև
նախարարի տեղակալԻսմայիլ Իսմայիլով
նախարարի տեղակալՖարհադ Հաջիև
Վերադաս կազմակերպությունԱդրբեջանի Հանրապետություն
Կայքmys.gov.az

Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարությունը մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։ Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով։ Նախարարությունը գործում է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա[1]։

2018 թվականից Ադրբեջանիի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարն Ազադ Ռեհիմովն է[2]։

Նախարարության մասին խմբագրել

Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարությունը ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի 1994 թվականի հուլիսի 26-ի N 179-Ն հրամանագրով[3]։

Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հրամանագրով։ Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, ինչպեu նաև Ադրբեջանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

Նախարարության հիմնական գործառույթները խմբագրել

  • մշակում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումն ու ներկայացնում առաջարկություններ երիտասարդության և սպորտի հարցերի բնագավառներում Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
  • մշակում և իրականացնում է հայեցակարգեր ու պետական նպատակային ծրագրեր երիտասարդության և սպորտի հարցերի բնագավառներում.
  • բնագավառի վաuտակաշատ անձանց ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների.
  • շնորհում է մարզական կոչումներ և կարգեր, հանրապետական առաջնությունների մրցանակակիրներին, բնագավառի նվիրյալներին և կազմակերպություններին պարգևատրում է մեդալներով, մրցանակներով ու դիպլոմներով.
  • ապահովում է պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ երիտասարդական և սպորտային տարածքային քաղաքականության իրականացումը.
  • մշակում և իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային միջգերատեսչական պայմանագրեր, օրենքով սահմանված կարգով մասնակցում է Ադրբեջանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակմանը, ապահովում Ադրբեջանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում.

Ընդհանուր տեղեկատվություն խմբագրել

Նախարար

  • Ազադ Ռեհիմով

Տեղակալներ

  • Ինթիկամ Բաբաև
  • Իսմայիլ Իսմայիլով
  • Ֆարհադ Հաջիև

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նախարարության պաշտոնական կայքէջը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. «Ազադ Ռեհիմով». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. «e-qanun». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.