Գիդեոն Ալջերնոն Մանթել, (անգլ.՝ Gideon Algernon Mantell, փետրվարի 3, 1790(1790-02-03)[1][2], Lewes, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - նոյեմբերի 10, 1852(1852-11-10)[1][2], Լոնդոն, Անգլիա), անգլիացի մանկաբարձ, երկրաբան, հնէաբան։

Գիդեոն Մանթել
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 3, 1790(1790-02-03)[1][2]
ԾննդավայրLewes, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էնոյեմբերի 10, 1852(1852-11-10)[1][2] (62 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Անգլիա
ԳերեզմանWest Norwood Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունRoyal College of Surgeons of England?
Մասնագիտություներկրաբան, հնէաբան, բնագետ և մանկաբարձ
ԱմուսինMary Ann Mantell?
Ծնողներհայր՝ Thomas Mantell?[3]
Պարգևներ և
մրցանակներ
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ Թագավորական մեդալ և Ուոլասթոնի մեդալ[4]
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Royal College of Surgeons?
ԵրեխաներWalter Baldock Durrant Mantell?[5]
Gideon Mantell Վիքիպահեստում

Կենսագրություն և բժշկական գործունեությունԽմբագրել

 
Գիդեոն Մանթելը երիտասարդ տարիքում

Գիդեոն Ալջերնոն Մանթելը ծնվել է 1790 թվականի փետրվարի 3-ին Լյուիսում։

Իգուանոդոն դինոզավրի արտաքին տեսքն ու կենսակերպը վերականգնելու նրա փորձերը համարվում են դինոզավրերի գիտական ​​ուսումնասիրության սկիզբ։ 1822 թվականին նա հայտնաբերել է իգուանոդոնի բրածո ատամները, այնուհետև՝ կմախքի մեծ մասը։ Գիտության համար կարևոր նշանակություն է ունեցել Մանթելի կողմից Անգլիայի հարավում գտնվող Յուրայի ժամանակաշրջանի նստվածքային շերտի ուսումնասիրությունը։

Մանթելը կոշկակար Թոմաս Մանթելի և Սառա Օսթենի հինգերորդ երեխան էր[6][7]։ Նա ուներ երկու քույր և չորս եղբայր։ Պատանեկության տարիներին նա առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերել երկրաբանության նկատմամբ։ Նա հետազոտել է շրջակա տարածքներում գտնվող փոսերն ու քարհանքերը՝ հայտնաբերելով ամոնիտներ, ծովոզնիներ, ձկան ոսկորներ, կորալներ և մեռած կենդանիների մնացորդներ[8]։ Թոմաս Մանթելի երեխաները չէին կարող սովորել տեղական քերականական դպրոցներում, քանի որ երեց Մանթելը բողոքական ​​եկեղեցու հետևորդ էր և 12 անվճար դպրոցները նախատեսված էին անգլիկան եկեղեցու հետևորդների երեխաների համար։ Արդյունքում՝ Գիդեոնը գրել ու կարդալ սովորել է մի ծեր կնոջից։ Իր ուսուցչի մահից հետո, Մանթելը կրթությունը շարունակել է Վիգեր կուսակցության ներկայացուցիչ Ջոն Բութոնի մոտ, ով հանդիսանում էր Մանթելի հոր քաղաքական համախոհը[9]։ Մանթելը երկու տարի է ուսանել Բութոնի մոտ, ապա մասնավոր ուսումնառության համար տեղափոխվել է Սուինդոն։

Մանթելը 15 տարեկանում վերադարձել է Լյուիս։ Տեղական Վիգեր կուսակցության առաջնորդի օգնությամբ, Մանթելը հինգ տարի շարունակ աշակերտել է վիրաբույժ Ջեյմս Մուրի մոտ[10]։ Այդ ընթացքում Մուրը հոգ է տարել Մանթելի սննդի, կացարանի և առողջության մասին։ Սկզբնական շրջանում Մանթելի պարտականությունների մեջ է մտել սրվակների մաքրումը և դեղանյութերի առանձնացումն ու խմբավորումը։ Շուտով նա սովորել է, թե ինչպես պատրաստել դեղահաբեր և դեղագործական այլ արտադրանքներ։ Նա առաքել է Մուրի դեղերը, կատարել ֆինանսական հաշվարկները և հեռացրել իր հիվանդների ատամները[11]։ Թոմաս Մանթելը մահացել է 1807 թվականի հուլիսի 11-ին 57 տարեկան հասակում՝ թողնելով որոշակի գումար որդու հետագա ուսման համար[12]։ Քանի որ իր աշակերտելու ժամանակը սպառվում էր, Մանթելը սկսել է ուսումնասիրել մարդու անատոմիա և իր գիտելիքները մանրամասն նկարագրել է «Ոսկորների անատոմիա և արյան շրջանառություն» խորագրով հատորում, որը պարունակել է պտղի և չափահաս մարդու կմախքի առանձնահատկությունների տասնյակ մանրամասն նկարներ[11]։ Շուտով Մանթելը սկսել է իր պաշտոնական բժշկական կրթությունը Լոնդոնում։ Նա 1811 թվականին ստացել է իր դիպլոմը՝ որպես Անգլիայի վիրաբույժների թագավորական քոլեջի անդամ[13]։ Որոշ ժամանակ անց ստացել է հավաստագիր, որը նրան թույլ է տվել մատուցել մանկաբարձական ծառայություններ։

Նա վերադարձել է Լյուիս և անմիջապես գործընկերային հարաբերություններ է ստեղծել իր նախկին վարպետ Ջեյմս Մուրի հետ։ Խոլերայի, տիֆի և ջրծաղիկի համաճարակի հետևանքով Մանթելը բավականին ծանրաբեռնվել է՝ օրական սպասարկելով ավելի քան 50 հիվանդ և ընդունելով տարեկան 200-ից 300 երեխայի ծնունդ[14]։ Ինչպես նա հետագայում հիշում էր, բժշկի ծանր պարտականությունների պատճառով ստիպված է եղել աշխատել շաբաթական վեց կամ յոթ գիշեր անընդմեջ։ Մանթելը կարողացել է բարձրացնել իր տարեկան շահույթը 250-ից մինչև 750 ֆունտ[15]։ Բժշկական պրակտիկայով զբաղվելով հիմնականում գյուղական բնակավայրում, նա իր ազատ ժամանակը (սովորաբար վաղ առավոտյան) տրամադրել է իր կրքի՝ երկրաբանության ուսումնասիրությանը, նույնականացնելով Հեմսիում գտած բրածո նմուշները[16]։ 1813 թվականին Մանթելը սկսել է նամակագրական կապ Ջեյմս Սովերբիի (James Sowerby) հետ։ Սովերբին՝ բնագետ և ծաղկող (պատկերազարդող) է, ով Մանթելից ստացած բրածո խեցիների քարացած նմուշները ընդգրկել է քարտագրացուցակի (կատալոգ) մեջ։ Որպես շնորհակալություն՝ Սովբերին նմուշներից մեկն անվանել է ի պատիվ Մանթելի՝ Ammonites mantelli[17]: Դեկտեմբերի 7-ին Մանթելը ընտրվել է որպես Լոնդոնի Լիննեյան ընկերության անդամ։ Երկու տարի անց նա հրապարակել է իր առաջին աշխատությունը՝ Լյուիսի տարածքում հայտնաբերված բրածոների վերաբերյալ[18]։

1816 թվականին նա ամուսնացել է Մերի Էն Վուդհաուսի՝ նախկին հիվանդներից մեկի 20-ամյա դստեր հետ։ Քանի որ Մերիի 21 տարեկանը չէր լրացել և անգլիական օրենսդրությամբ փաստացի անչափահաս էր, նա ստիպված էր մորից թույլտվություն և ամուսնանալու հատուկ արտոնագիր ստանալ։ Համաձայնություն և արտոնագիր ստանալուց հետո, նա ամուսնացել է Մանթելի հետ մայիսի 4-ին Սբ. Մերիլեբոն եկեղեցում[18]։ 1816 թվականին Մանթելը ձեռք է բերել Ռինգմեր քաղաքի Արքայական հիվանդանոցում բժշկական գործունեություն ծավալելու թույլտվություն։

Երկրաբանական հետազոտություններԽմբագրել

 
Իգուանոդոնի բրածո ատամները և իգուանայի ատամնաշարը, 1825 թվական

Լայմ-Ռիջիսում Մարի Աննինգը հայտնաբերել է հսկայական կոկորդիլոսի նմանվող քարացած կենդանի (որը հետագայում անվանվել է իխթիոզավր)։ Ոգեշնչվելով Աննինգի սենսացիոն հայտնագործությամբ Մանթելը մեծ խադավառությամբ է հետաքրքրվել իր տարածաշրջանում հայտնաբերված բրածո կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ։ Նա Վիլդի մոտ՝ Սասեքսում հավաքել է ծավային ծագման Կավճի ժամանակաշրջանի բրածո մնացորդներ:1819 թվականից Մանթելը բրածոներ հայտնաբերել է Քուքֆիլդի մոտակայքում գտնվող քարհանքից։ Դրանք ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի մնացորդներ են, մինչ այդ Անգլիայում հայտնաբերված Կավճի ժամանակաշրջանի բրածո մնացորդները ծովային ծագում ունեին։ Նա նոր շերտերը անվանել է Թիլգեյթի անտառի շերտ, հետագայում պարզվել է, որ դրանք պատկանում է Ստորին Կավճի ժամանակաշրջանին։

1820 թվականին նա Քուքֆիլդում շատ մեծ ոսկորներ է գտնել, ավելի մեծ, քան Վիլյամ Բուքլենդն է հայտնաբերել Սթոնիսֆիլդում։ Այնուհետև, 1822 թվականին, մինչ կավարտեր իր առաջին գիրքը («Սաութ-Դաունսի բրածոները՝ The Fossils of South Downs»), նրա կինը գտել է մի քանի մեծ ատամներ (չնայած որոշ պատմաբաններ պնդում են, որ դրանք իրականում հայտնաբերվել է հենց ինքը), որոնց ծագումը Մանթելը չի կարողացել որոշել։ 1821 թվականին Մանթելը պլանավորեց իր հաջորդ գիրքը `Սասեքսի երկրաբանության վերաբերյալ։ Դեռ չտպագրված գիրքը ունեցավ մեծ հաջողություն՝ ունենալով երկու հարյուր բաժանորդ, այդ թվում ՝ Գեորգ IV թագավորը։ Մանթելը նամակ է ստացել Գեորգ IV թագավորից, որում գրված էր. «Ձերդ գերազանցությունը ուրախ է տեղեկացնել, որ իր անունը պետք է գլխավորի բաժանորդների ցուցակը՝ չորս օրինակով»։

Թե ինչպես է թագավորը լսել Մանթելի մասին, անհայտ է։ Գնահատված և քաջալերված՝ Մանթելը կենդանու ատամները ցույց է տվել մյուս գիտնականներին, ովքեր հակված են եղել համարել, որ ատամները պատկանել են ձկան կամ կաթնասունի, որոնք ապրել են ավելի ուշ ժամանակաշրջանում, քան Թիլգեյթի անտառի շերտի մյուս բրածոները։ Ֆրանսիացի ականավոր անատոմիստ Ժորժ Կյուվիեն դրանք որակել է որպես ռնգեղջյուրի ատամներ։

Ըստ Չարլզ Լայելի, Ժորժ Կյուվիեն այդ հայտարարությունն արել է երեկույթից հետո, բայց առավոտյան արդեն որոշ կասկածներ է ունեցել, որ ատամները ռնգեղջյուրի չեն և պատկանում են այլ կենդանու։ Տարօրինակ է, որ այս կարծիքի փոփոխությունը չի հասել Անգլիա, որտեղ Մանթելին ծաղրել են իր սխալի համար։ Մանթելը դեռ համոզված էր, որ ատամները պատկանում են Մեզոզոյան դարաշրջանին, ի վերջո հասկացել է, որ դրանք նման են իգուանայի ատամներին, բայց քսան անգամ ավելի մեծ։ Նա ենթադրել է, որ մնացորդների տերը պետք է ունենար առնվազն 18 մետր երկարություն։

ՃանաչումԽմբագրել

Նրա փորձերը՝ համոզելու իր ժամանակակիցներին, որ այդ բրածո ատամները պատկանել են Մեզոզոյան դարաշրջանին, ապարդյուն են անցել։ Վիլյամ Բուքլենդը հերքել է Մանթելի տեսակետը և պնդել, որ այդ ատամները պատկանում են ձկներին։

1825 թվականին ապացուցվել է, որ Մանթելը ճիշտ էր՝ բրածո ոսկորները պատկանում են սողունի, մնացել էր մի հարց՝ ինչպես անվանել այդ նոր սողունին։ Նրա սկզբնական անունն էր «Իգուանա-սաուրուս»։ Նամակ ստանալով Վիլյամ Դանիել Քոնիբերից, ով գրել է՝ «Իգուանայի և բրածո սողունի ատամների միջև նմանության հայտնաբերումը շատ հետաքրքիր է, բայց Ձեր առաջարկած անունը դժվար թե համապատասխանի, քանի որ այն հավասարապես կիրառելի է նաև ժամանակակից իգուանայի համար։ Իգուանոիդսը կամ Իգուանոդոնը ավելի հարմար կլինի»։ Մանթելը ընդունել է այս խորհուրդը և իր սողունին անվանել է Իգուանոդոն։

Տարիներ անց Մանթելը ձեռք է բերել բրածո բավականաչափ ապացույցներ, որպեսզի ցույց տա, որ դինոզավրերի վերին վերջույթները շատ ավելի կարճ են, քան նրանց ստորին վարջույթները։ Նա ապացուցել է, որ դրանք կաթնասունի վերջույթների կառուցվածքին նման չեն, ինչպես պնդել է Ռիչարդ Օուենը։ Մանթելը շարունակել է ցույց տալ, որ բրածո ողերը, որոնք Օուենը վերագրել է տարբեր տեսակների, բոլորը պատկանում էին իգուանոդոնին։ Նա դինոզավրերի նոր ցեղն անվանել է Հիլեոզավր՝ Hylaeosaurus (անտառային մողես)։

1849 թվականին գիտնականին շնորհվել է Լոնդոնի թագավորական ընկերության թագավորական մեդալ։

Հետագա տարիներԽմբագրել

 
Գիդեոն Մանթելի ողնաշարը

1833 թվականին Մանթելը տեղափոխվել է Բրայթոն։ Քաղաքի ավագանին Մանթելի տունը անմիջապես վերածել է թանգարանի։ Այստեղ նա կարդացել է մի շարք դասախոսություններ[19]։ Բրայթոնի թանգարանն, ի վերջո, ձախողվել է, քանի որ Մանթելը հրաժարվել է մուտքի վճարից։ 1838 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով Մանթելը Բրիտանական թանգարանին առաջարկել է վաճառել իր հավաքածուն 5000 ֆունտ ստեռլինգով, ապա վաճառել՝ 4000-ով։ Նա տեղափոխվել է Հարավային Լոնդոն, որտեղ շարունակել է աշխատել որպես բժիշկ։

1839 թվականին Մերի Մանթելը հեռացել է ամուսնուց։ Նույն թվականին Գիդեոնի որդին` Վոլտերը, գաղթել է Նոր Զելանդիա։ Ավելի ուշ Վոլտերը Նոր Զելանդիայից որոշ կարևոր բրածոներ է ուղարկել հորը։ 1840 թվականին մահացել է Գիդեոնի դուստրը՝ Հաննան։

1841 թվականին Մանթելը սարսափելի պատահարի զոհ է դարձել։ Նա վնասել է ողնաշարը։ Ուշադրություն չդարձնելով վնասվածքին և անընդհատ ցավին՝ շարունակել է աշխատել բրածո սողունների հետ և մինչև իր մահը հրատարակել մի շարք ​​գրքեր և գիտական աշխատություններ։ 1844 թվականին տեղափոխվել է Փիմլիկո և 1845 թվականից որպես ցավազրկող ափիոն օգտագործել։

Մահ և ժառանգությունԽմբագրել

 
Մանթելի գերեզմանակոթողը Վեստ Նորվուդ գերեզմանատանը[20]

1852 թվականի նոյեմբերի 10-ին Մանթելը ընդունել է ափիոնի չափից մեծ չափաբաժին, ընկել կոմայի մեջ և մահացել։ Նրա դիահերձումը ցույց է տվել, որ նա տառապել է սկոլիոզով։ Ռիչարդ Օուենը՝ նրա վաղեմի թշնամին, հանել է Մանթելի ողնաշարի մի մասը և պահել Անգլիայի վիրաբույժների թագավորական քոլեջում, որը 1969 թվականին տարածքի բացակայության պատճառով ոչնչացվել է[21]։

Նրա մահվան պահին Մանթելին է վերագրվել այդ ժամանակ հայտնի դինոզավրերի 5 ցեղերից 4-ի հայտնաբերումը[22]։

2000 թվականին Վիթմենի Գրինում բացվել է Մանթելի հուշարձանը ի հիշատակ նրա հայտնագործությունների և հնէաբանության մեջ ունեցած ներդրման։ Հուշարձանը կառուցվել է այն վայրում, որտեղ 1822 թվականին Մանթելը առաջին անգամ հայտնաբերել էր իգուանոդոնի բրածո մնացորդները։

Նա թաղվել է Վեստ Նորվուդ գերեզմանատանը (West Norwood Cemetery): Նրա գերեզմանակոթողի նախագծումը վերագրվում է Ամոն Հենրի Վայլդին։

ԱշխատություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 TiakiAlexander Turnbull Library.
  4. https://www.geolsoc.org.uk/About/Awards-Grants-and-Bursaries/Society-Awards/Wollaston-Medal
  5. http://www.friendswbg.org.nz/newmantell.html
  6. Cadbury, p. 38.
  7. Dean, p. 7.
  8. Cadbury, p. 34.
  9. Cadbury, p. 36.
  10. Cadbury, pp. 36–37.
  11. 11,0 11,1 Dean, p. 14.
  12. Dean, p. 13.
  13. Dean, pp. 16–17.
  14. Cadbury, p. 41.
  15. Dean, p. 17.
  16. Cadbury, p. 42.
  17. Dean, p. 28.
  18. 18,0 18,1 Dean, p. 31.
  19. The wonders of geology, or, A familiar exposition of geological phenomena: being the substance of a course of lectures delivered at Brighton, Volume II, on Google books
  20. Historic England, "West Norwood Memorial Park: tomb of Doctor Gideon Mantell (1106387)", National Heritage List for England, retrieved 3 April 2017
  21. Fairbank
  22. Lee, Sidney, ed. (1893). "Mantell, Gideon Algernon" . Dictionary of National Biography. 36. London: Smith, Elder & Co.
  23. Price details from trade adverts in other volumes.