Դեղահատերը պինդ դեղաձևեր են, որոնք ստացվում են մեկ կամ մի քանի դեղաձևերի մամլմամբ։ Դեղահատերն ունեն տափակ կամ երկկողմ ուռուցիկ տեսք։ Որոշ դեպքերում կարող են ունենալ գլանաձև տեսք։ Նրանց տրամագիծը կարող է հասնել 3-25 մմ։ Մեծ չափի դեղահատերը կոչվում են բրիկետներ։ Բարձրությունը պետք է լինի տրամագծի 30-40%-ը։ Մեկ դեղահատը սովորաբար նախատեսվում է միանգամայն ընդունման համար։ 9 մմ-ից մեծ հաբերը իրենց վրա ունեն գիծ, որը թողնում է մամլիչ մեքենան։ Ըստ նշանակման դեղահատերը դասակարգվում են հետևյալ խմբերի՝

1․Oriblettae(լատ․)- դեղահատերի խումբ են, որոնք ընդունվում են պերորալ ձևով՝ բերանի խոռոչով։ Դեղանյութը ներծծվում է ստամոքսով և աղիքների լորձաթաղանթով։ Դեղահատը խմում են ջրի միջոցով, որոշ դեպքերում լուծելով ջրում։
2․Resoriblettae(լատ․)- դեղահատերն են, որոնք ընդունվում են սուբլինգվալ։
3․Implantablettae(լատ․)- դեղահատերը կիրառվում են տրանսպլանացիայի համար։ Նախատեսված է դեղանյութի դանդաղ ներծծման վրա՝ բուժիչ ազդեցության երկարացման նպատակով։
4․Injectablettae (լատ․)- դեղահատեր են, որոնք պատրաստվում են դեղանյութի ինյեկցիոն լուծույթների ստացման համար։
5․Solublettae (լատ․)- դեղահատեր, որոնք կիրառվում են տարբեր ֆարմակոլոգիական նշանակության լուծույթներ պատրաստելու համար՝ մամլված նյութերից։

Դեղահատերի արտադրության դրական կողմեր խմբագրել

1․ Դեղահատերի մեջ մտնող դեղանյութերի ճշգրիտ դոզավորումը
2․ Արտադրության լրիվ մեքենայացումը, որն ապահովում է բարձր արտադրողականություն, հիգիենիկ պայմաններ և մաքրություն
3․ Դեղահատերի դյուրակրությունը, որն ապահովում է բաց թողնման, պահպանման և տեղափոխման հարմարավետությունը
4․ Դեղանյութերի պահպանումը մամլված վիճակում
5․ Տհաճ օրգանոլեպտիկ հատկությունների (համ, հոտ,ներկման հատլություններ) սքողումը
6․ Ֆիզիկո-քիմիական հատկություններով անհամատեղելի դեղանյութերի համակցման, համատեղման հնարավորությունը, որը հնարավոր չէ այլ դեղաձևերում
7․ Դեղանյութերի ազդեցության լոկալիզացիան
8․ Դեղանյութերի ազդեցության երկարաձգումը, պրոնգոլացումը
9․ Դեղահատերի կողմից մի քանի դեղանյութերի հաջորդաբար ներծծման կարգավորման հնարավորությունը որոշակի ժամանակահատվածում, բազմաշերտ դեղահատերի ստեղծում
10․ Բաց թողնման և ընդունման ժամանակ սխալների արագ և հեշտ հայտնաբերումը և կանխումը, որոնք բաց են թողնված հատերի վրա մամլման ժամանակ գրառումներ կատարելիս

Դեղահատերի թերությունները խմբագրել

1․ Նրանք պահպանման ժամանակ կորցնում են իրենց տեսքը, ցեմենտվում են և քայքայվում
2․ Դեղահատերի հետ օրգանիզմ են ներթափանցում նյութեր, որոնք չունեն թերապեվտիկ արժեք, որոշ դեպքերում առաջացնելով կողմնակի երևույթներ
3․ Որոշ դեղային պրեպարատներ լուծման զոնայում առաջացնում են բարձր կոնցենտրիկ լուծույթներ, որոնք կարող են առաջացնել լորձաթաղանտի ուժեղ գրգռում
4․ Ոչ բոլոր հիվանդները, առանձնապես երեխաները կարող են ազատ կուլ տալ դեղատերը

Դեղահատավորման տեսական հիմունքները խմբագրել

Փոշիներից դեղահատավորման ժամանամ առաջադրվում է երեք հիմնական պահանձներ՝

1. Դոզավորման ճշգրտություն- վերաբերվում է ինչպես դեղահատի կշռի ճշգրտությանը, այնպես էլ նրա մեջ մտնող դեղանյութերինշ
2. Մեխանիկական ամրությունը- դեղահատը չպետք է փշրվի, այն պետք է ունենա բավարար ամրություն
3. Քայքայումը- ժամանակին քայքայվելու և լուծվելու ընդունակությունը, որը նախատեսված է տվյալ տիպի դեղահատերի համար, ինչպես նաև դեղահատերի արտաքին տեսքը, զանգվածը և նրա թույլատրելի տատանումները

Դեղահատավորումը իրականացվում է հատուկ մամլիչների օգնությամբ, որոնք կոչվում են դեղահատավորման մեքենաներ։ Ներկայումս օգտագործվում են երկու հակառակ սկզբունքով աշխատող մեքենաներ՝

1. անշարժ մատրիցայով և շարժական բեռնման ձագարով
2. շարժական մատրիցայով և անշարժ բեռնման ձագարով

Գրականություն խմբագրել

  • Ս․ Ա․ Դադայան։ Պինդ դեղաձևերի արտադրության սկզբունքներն ու փորձարկման լաբորատոր եղանակները։ ԵՊՀ հրատարակչություն, Երևան 2012։