Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարդու ատամ

Ատամ, ոսկրային կազմություն, որը ողնաշարավորների մեծամասնության մոտ հիմնականում գտնվում են բերանի խոռոչում (որոշ ձկների մոտ ատամներ կան նաև ըմպանում)։ Ատամները նախատեսված են սննդի բռնման, պահելու և ծամելու համար, բացի այդ, որոշ գիշատիչների մոտ դրանք օգտագործվում են նաև այն պատռելու համար, ինչպես նաև կան կենդանիներ (փղեր, ծովափղեր և այլն), որոնք ունենք հատուկ ատամներ՝ ժանիքներ, որոնք կատարում են պաշտպանողական և հարձակման ֆունկցիաներ։ Ատամներն առաջացել են ձկների ժամանակավոր թեփուկներից։ Դրանք սաղմի մոտ տեղադրված են էպիթելային ծալվածքի՝ «ատամի թիթեղ»-ի տեսքով։ Ատամի պարզագույն ձևը կոնուսաձևն է, որը բնորոշ է ձկների, երկկենցաղների և սողունների մեծ մասի մոտ։ Կաթնասունների մոտ ատամները կատարում են ծամելու ֆունկցիա, դրա համար նրանց կառուցվածքն ավելի բարդ է և տարբերակված են ըստ ձևի (հետերոդոնտիզմ)՝ կտրիչներ, ժանիքներ և աղորիքներ (արմատային ատամներ)։

Շան ատամները՝ 1, 2, 3՝ կտրիչներ, 4՝ ժանիքներ, 5՝ առաջին աղորիքներ, 6՝ երկրորդ աղորիքներ

Ատամի կառուցվածք

խմբագրել

Ատամն ունի անատոմիական երեք մաս՝ գագաթ (այլ անվանում՝ պսակ), վզիկ և արմատ (կամ արմատներ)։ Ատամը հիմնականում կազմված է դենտինից, որը պսակի շրջանում պատված է էմալով, իսկ վզիկի մասում (կաթնասունների մոտ) ցեմենտով։ Ատամի ներսում կա խոռոչ՝ արմատային ուղիներ, որոնք լցված են ատամի նյարդաանոթային խրձով կամ պուլպայով (միջուկ)։

Տարբեր կենդանիների ատամների ապարատներ

խմբագրել

Ձկների ատամները տեղակայված են փափուկ հյուսվածքներում և բերանի խոռոչի ոսկորների վրա, ինչպես նաև աղեղային խռիկներում (կուլ տալու ատամներ)։

Երկկենցաղներ

խմբագրել

Երկկենցաղների մոտ ատամներն առկա են միայն բերանի խոռոչի ոսկորների վրա։

Սողուններ

խմբագրել

Սողունների ատամները հաճախ աճում են դեպի ծնոտերը։ Կոկորդիլոսների ատամները գտնվում են ծնոտների ատամնախոռոչներում, իսկ թունավոր օձերի մոտ վերևի ծնոտում առկա են թունավոր ատամեր (դրանք մատակարարաված են կանալներով, որոնք կապված են թունավոր երկաթի հետ)։ Ժամանակակից կրիաների մոտ ատամները բացակայում են, իսկ դրանց փոխարեն նույն ֆունկցիան կատարում են եղջյուրյա կտրող ծայրերը։

Թռչուններ

խմբագրել

Ժամանակակից թռչունները նույնպես զրկված են ատամներից, սակայն դրանք ունեին նրանց նախնիները՝ հեսպերորնիսոնմանները։ 2006 թվականին կատարվեց հաջողված գիտափորձ, որով ընտանի հավերի մոտ ակտիվացվեցին այն գեները, որոնք պատասխանատու են ատամների ձևավորման հարցում։ Արդյունքում ստացվեցին ատամներով ճտեր[1]։

Կաթնասուններ

խմբագրել

Կաթնասունների ատամները տեղակայված են ատամնախորշերում։ Որոշների մոտ դրանք հիմնական են (մոնոֆիոդոնտիզմ), որոշները դրանք փոխում են մի քանի անգամ (պոլիֆիոդոնտիզմ), իսկ մեծամասնության մոտ (ներառյալ մարդը) կաթնատամները փոխարինվում են հիմնականներով (դիֆիոդոնտիզմ)։ Երբեմն որոշ ատամներ զարգանում են, իսկ ատամային համակարգի մասնակի ռեդուկցիան բերում է դիահամակարագի առաջացմանը։ Կապված ֆունկցիոնալ առանձնահատկությունների հետ, որոշ ատամներ ընդունակ են նկատելի կամ մշտական աճի։ Այդպիսին են, օրինակ կրծողների վերին կտրիչները և կնճիթավորների ժանիքները։

Տարբեր կենդանատեսակների մոտ ատամների ձևն ու քանակը տարբեր է։ Կաթնասուն ընկերքավորների ատամները 44-ն են։ Շատերի մոտ կրճատված են կտրիչների և արմատայինների քանակը, այդ պատճառով ատամներն ավելի քիչ են, ինչպես լեմուրների և կապուցին կապիկների մոտ՝ 36, իսկ մարդոււ՝ 32 ատամ։

Ատամների նշանակությունը դասակարգման համար

խմբագրել

Ատամնաշարը ողնաշարավորների դասակարգման ամենակարևոր պայմաններից է, ինչպես նաև նախնի հոմինիդների։ Հնածո ատամները, որոնք ավելի լավ են պահպանվում, քան այլ հնածո մնացորդները, մեծ դեր են կատարել մարդու առաջացման խնդրի լուծման հարցում։ Ատամների տարբերությունը օգտագործվում է մարդկային ռասաների և այլ էթնիկ խմբերի առաջացման որոշման գործում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Биологи вырастили зубастых цыплят-мутантов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատամ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 653