Գետավան (Արցախ)

(Վերահղված է Գետավանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետավան (այլ կիրառումներ)

Գետավան, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` Թարթառ գետի ափին՝ 800 մետր բարձրության վրա, տարածքը՝ 60 հեկտար, բնակչությունը՝ 408 (1989 թ.)։ Գտնվում է հանրապետության հարավային հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից՝ 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 74 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Գետավան
Գետավան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն409 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգետավանցի
Ժամային գոտիUTC+4
Գետավան (Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Գետավան (Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Արցախի լեռնաշղթայի Հակառակաբերդի լեռնաճյուղերի հարավային անտառապատ լանջերի հարթավայրային մասում, Թարթառ, Պղտորագետ գետերի աջ գետահովտում։

Գետավան գյուղի հողային տարածությունը կազմում է 863,6 հա։

Գտնվում է ծովի մակերևույթից 800 մ բարձրության վրա։

Համայնքի տարածքում առկա է թվով 1 աղբյուր՝ «Թթու ջուր»։

Գետավանը Արցախյան պատերազմում խմբագրել

1989 թ.-ին Գետավանում կազմավորվել է կամավորական 2 ջոկատ (հրամանատարներ՝ Ա. Սարգսյան, Հ. Թամրազյան), որոնք առանձին, իսկ 1992 թ.-ից Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել են ԼՂՀ Մարտակերտի (Իմերեթ Քերավենդ, Աղդաբան, Սրխավենդ, Լենինավան, Մարաղա) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992 թ.-ի հուլիսին գյուղը գրավվել և ավերվել է, ազատագրվել 1993 թ.-ի փետրվարի 15-ին։ 1996 թ.-ից վերականգնվել է։

Բնակչություն խմբագրել

Գյուղի բնակչության թիվը 2005 թվականի մարդահամարի տվյակներով կազմել է 274 մարդ, իսկ 2010 թվականի տվյալներով կազմում է 303 մարդ։

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 312 317 303

Կլիմա խմբագրել

Կլիման չոր մերձարևադարձային է, օդի տարեկան միջին ջերմաստիճանը +10 աստիճան է։ Ամռանը տաք է, հուլիսի միջին ջերմաստիճանը հասնում է +22, առավելագույն ջերմաստիճանը հասնում է +40 աստիճանի։ Ձմռանը մեղմ ցուրտ է, հունվարի միջին ջերմաստիճանը -6 աստիճանից հասնում է -20 աստիճանի։

Տնտեսություն խմբագրել

Գյուղում զբաղվել և զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշկությամ, առևտրով։

Հասարարակական կառույցներ խմբագրել

Գյուղում գործել և գործում են դպրոց, բուժկետ, առևտրի կետեր, փայտամշակման արտադրամաս, «Առաքել »Սպը շինարար կազմակերպությունը։

Ծանոթագրություններ[1] խմբագրել

  1. Մմանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության Շրջանները, Քաղաքները,Գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 244–245.