Լենինավան, ավան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Մարտակերտ շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արևելք, Թարթառ գետի աջ ափին, հարթավայրում։

Ավան
Լենինավան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Այլ անվանումներՄարգուշավան, Մարգուշեվան
Պաշտոնական լեզուհայերեն
Տեղաբնականունլենինավանցի
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Բնակչություն խմբագրել

Ավանն իր մեջ միավորում էր 5 գյուղեր և ուներ 5000 բացառապես հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր խաղողի մշակությամբ։ Ավանն ուներ ավելի քան 2000 հա խաղողի այգիներ։ Կար խաղողի նախնական մշակման ու գինու կոմբինատ, բույսերի սելեկտիկայի ու գենետիկայի Արցախի գիտահետազոտական կայան։

Պատմություն խմբագրել

Բնակավայրը հիմնադրվել է Յուզբաշով բեկի կողմից և վերջինիս անունով կոչվել է Մարգուշավան։ 1954 թվականի հունիսի 30-ին վերանվանվել է Լենինավան։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։

Հասարարակական կառույցներ խմբագրել

Ավանն ուներ 2 միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, 3 գրադարան, 4 մանկապարտեզ, 3 ճաշարան, փուռ, բաղնիք, խանութներ, հիվանդանոց[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  4. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 573
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 556