Գարդաբադ
Գարդաբադ (պարս.՝ گرداباد, լատինատառ տարբերակը` Gardābād, հայտնի է նաև Գարուաբադ կամ Garūābād անունով), հայկական գյուղ Նազլույ-յե Ջոնուբի (Nazluy-ye Jonubi) գյուղական շրջանում, որն իր հերթին գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիայի գավառի Կենտրոնական գավառակում («բախշ»)[1]։
Բնակավայր | ||
---|---|---|
Գարդաբադ | ||
Երկիր | Իրան | |
Համայնք | Nazluy-ye Jonubi Rural District? | |
Բնակչություն | 537 մարդ | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
|
Բնակչություն
խմբագրել2006 թ. մարդահամարի համաձայն, Գարդաբադի բնակչությունը կազմում էր 127 ընտանիք կամ 537 մարդ, գերակշիռ մեծամասնությամբ` հայեր[2]։
Պատմություն
խմբագրելԳարդաբադը (Գուարդապատ) կամ Վարդապատը Մեծ Հայքի թագավորության (մ.թ.ա. 331 թ. - մ.թ. 428 թ.) Նոր Շիրական կամ Նուշիրական բդեշխության կազմի մեջ մտնող Պարսկահայք նահանգի բնակավայրերից է։ Գուարդաբադ-Վարդապատի անունը ցույց է տալիս, որ այն Մեծ Հայքի թագավորության սահմանապահ ռազմական կայազորային ամրացված բնակավայրերից մեկն է եղել։
Ներկայիս վիճակը
խմբագրելԳրեթե ամբողջապես հայաբնակ այս գյուղը համարյա հայազրկվել է 2006 թվականից հետո երբ բնակչության մեծագույն մասը, գրեթե միայն հայերը, արտագաղթել են Արևմուտքի երկրներ, հիմնականում` ԱՄՆ։ Ոմանք բնակվում և ուսանում են Բուլղարիայում[3]։ Ըստ գյուղի նախկին բնակիչների բանավոր տեղեկությունների, գյուղում կան հայկական եկեղեցի[3] և Թեհրանի «Արարատ» մարզավանի մասնաճյուղը հանդիսացող տեղական մարզավանը։ Ըստ նույն տեղեկությունների` գյուղում մնացել են հատուկենտ ընտանիքներ` հիմնականում` ծերեր։ Արտագաղթած հայերի բնակարանները գնում և գյուղը բնակեցնում են պարսիկները։
Գարդաբադ–Վարդապատ գյուղից է ծագում նշանաւոր հայ երգի Հովհաննես Բադալյանի ընտանիքը, որի ծնողները Գարդաբադից գաղթել են Շավարին գյուղ Համադան քաղաքի մերձակայք[4]։
Լեզուն և բարբառը
խմբագրելԳարդաբադի բնակչությունը խոսում է հայերենի` Արևելյան Հայաստանում խոսվող ճյուղի` արևելահայերենի բարբառներից մեկով [3]:
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղը գտնվում է Ուրմիո լճի արևմտյան ափի մոտ` Րաֆֆու հայրենի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղից ոչ հեռու[5][6] Աշխարհագրական կոորդինատներն են` 37°38'19"N 45°3'5"E[5]:
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Կաղապար:GEOnet3
- ↑ "Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2016) թ.։ Իրանի Իսլամական Հանրապետություն։ Արխիվացված է բնագրից 2011 թ. նոյեմբերի 11-ին։
- ↑ 3,0 3,1 3,2 https://hy-am.facebook.com/gardbad.gardabad
- ↑ Վարուժ Մաւլեան․Hovhannes Badalian was born in December 15, 1924 in the village of Shavarin near the city of Hamadan, Iran. His parents were from the ancient Armenian village of Gardabad near the city of Urmia. They came to Shavarin as refugees when the Turkish army invaded northwestern Iran. The Armenians of the region, well aware of the genocide of their kin in eastern Anatolia, fled further south, hoping to find safety with the British army which occupied Baghdad, Iraq, and was poised to move north. Despite hardships and uncertainties, young Hovhannes was able to attend an Armenian school in Baghdad until he was a teenager. In 1936 he returned to Iran where he started singing first in social gatherings and then in choirs. In Tehran, he studied and performed with maestro Hambarsoom Grigorian but was not satisfied with his prospects in Iran. He wanted to achieve more, hence, when the opportunity was offered to him at age 22, Badalian left for the Armenian SSR with a group of students to study music and train his voice. In Yerevan he attended the Romanos Melikian Music College and joined the Folk Music Instruments Ensemble of the Armenian Radio. His voice began to echo throughout the diaspora and soon he was among the favorite performers on the Armenian Radio. In 1949 pressures from the Soviet regime forced him to leave the Radio Ensemble and join the Tatoul Altunian Folk Dance and Song Ensemble but five years later he returned to the Radio program where he worked until the end of his life. In 1980 he also began to teach at Yerevan State Musical Conservatory. In 1957 Badalian received the title of Honored Artist of Armenia and in 1961 he earned the title of the People's Artist of Armenia. Catholicos Aram the First presented him with the Saint Mesrop Mashtots Medal and the title of Singer of All Armenians in 2000. A year later his achievements were recognized with the Movses Khorenatsi Medal from the President of the Republic of Armenia. Hovhannes Badalian passed away on August 19, 2001 in Yerevan after a short illness. Throughout his life Hovannes performed on many world stages from the Middle Eastern countries to Europe, Australia, Canada, US and countless tours within the Soviet Union and Armenia. He displayed an unparalleled enthusiasm whenever and wherever he walked on the stage. He left behind his distinctive school of singing a delightful collection of Armenian folk and patriotic songs and a living legacy in the minds of his contemporaries.[1]
- ↑ 5,0 5,1 http://wikimapia.org/10928858/Gardabad
- ↑ http://www.tageo.com/index-e-ir-v-01-d-m5051849.htm
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 111)։ |