Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Ուրմիա)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիա քաղաքում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին: Քաղաքի հիմնական եկեղեցին է:
Սուրբ Ստեփանոս եկեղեցի | |
---|---|
![]() Եկեղեցու արտաքին տեսքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Արևելյան Ադրբեջան |
Թեմ | Ատրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Կառուցման ավարտ | 18-րդ դար |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)
ՊատմությունԽմբագրել
Հայերն Ուրմիայում և նրա շրջակայքում բնակվել են դեռ վաղ միջնադարից՝ ասորիների հետ միասին: Շրջակա գավառների հայությունը 20-րդ դարի սկզբին կազմել է մինչև 6000 բնակիչ, այդ թվում գավառի կենտրոն Ուրմիա քաղաքում՝ 350 հոգի (1905)։ Հայկական և հայաբնակ գյուղերի թիվը հասնում էր երեք տասնյակի, որոնցից մինչև այժմ իր ինքնությունը մասամբ պահել է Գարդաբադը։ Թեև հայկական գյուղերից որոշներն ունեցել են փոքր եկեղեցիներ կամ մատուռներ, հիմնական եկեղեցին եղել է սուրբ Ստեփանոսը՝ կառուցված 18-րդ դարում[1]:
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքական բանակը մտնում է Ուրմիա, կոտորածի ենթարկում հայ և ասորի բնակչությանը: Հայերի մոտ կեսը տեղափոխվում է Հայաստան: 1948 թվականին Ուրմիայի 29 գյուղերում ապրել է շուրջ 3 հազար հայ (մեծ մասը 1946 թվականին ներգաղթել է հայրենիք)։ 21-րդ դարի սկզբին Ուրմիայում շարունակում են ապրել սակավաթիվ հայկական ընտանիքներ: Տեղացի Էդիկ Մեջլումյանի միջոցներով 2002 թվականին վերաբացվում է հարյուրամյա հայկական եկեղեցին, նոր շունչ առան տեղի հայկական դպրոցն ու մանկապարտեզը[2]: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կարգադրությամբ բարերարը պարգևատրվել է կաթողիկոսության Ասպետի շքանշանով[3]: Դրանից հետո եկեղեցի են այցելում ոչ միայն հայ ուխտավորներ, այլև բարձրաստիճան պաշտոնյաներ[4][5]:
ՃարտարապետությունԽմբագրել
Սուրբ Ստեփանոսը բազիլիկ կառույց է, երեսպատված ծիրանագույն քարով: Ունի մեկ զանգակատուն, որը հիմնական շենքի ձախ կողմում է: Եկեղեցու կենտրոնական հատվածում բարձրանում է ութանիստ թմբուկով գմբեթը: Ներսից եկեղեցին ամբողջությամբ գիպսապատ է, ունի եռակամար խորան: Կենտրոնական հատվածում է Մարիամ Աստվածածնի պատկերը՝ մանուկ Հիսուսը ձեռքին[6]:
Եկեղեցուն կից կառուցված է մարզադահլիճ, մշակութային հանդիսությունների սրահ[7], որտեղ պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ[8], ինչպես նաև՝ հարգանքի հիշատակի տուրքեր[9]:
Տես նաևԽմբագրել
- Սուրբ Ստեփանոս վանք, Դարաշամբ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ատրպատականի հայոց թեմ, «Արտազ» ամսագիր, Հայերն Ուրմիայում
- ↑ Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզը ընտրեց իր ծնողական խորհուրդը
- ↑ Ուրմիայում օծվել է Ս.Ստեփանոս վերակառուցված եկեղեցին
- ↑ ԻԻՀ Մշակոյթի փոխնախարարի այցը՝ Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցի
- ↑ Քաղդէացիների պատրիարքը այցելեց Ուրմիայի հայոց Ս. Ստեփանոս եկեղեցի
- ↑ «Տասն կուսանաց»-ի խորհրդալից արարողութիւն Ատրպատականի հայոց թեմում
- ↑ Միջինքի հաւաքոյթ Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի կազմակերպութեամբ
- ↑ Հայ Մշակոյթի տօնի առթիւ կազմակերպւած շքեղ միջոցառում՝ Ուրմիայում
- ↑ Ապրիլեան նահատակաց տօնը հանդիսաւոր սբ. պատարագով նշւեց Ուրմիայում