Պարսկահայք

Մեծ Հայքի նահանգ
(Վերահղված է Նոր Շիրականից)

Պարսկահայք, այլ անունը՝ Նոր Շիրական, նահանգ (երբեմն բդեշխության կարգավիճակով) Մեծ Հայքի կազմում։ Ընդգրկել է Կապուտան լճի հյուսիսային և արևմտյան առափնյա շրջանները։ Սահմանակից էր Կորճայք և Վասպուրական նահանգներին։ Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության օրով կազմել է Նոր Շիրական բդեշխության հիմնական մասը։ Մեծ Հայքի՝ 387 թվականի բաժանումից և Նոր Շիրականի մեծ մասը Սասանյան Պարսկաստանին միացվելուց հետո, այդ տարածքը կոչվել է Պարսկահայք։

Պարսկահայք, Նոր Շիրական
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է9 գավառ
Գլխավոր քաղաքԶարեհավան
Այլ քաղաքներՍալմաստ, Հեր
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Տարածք11 010 քառ. կմ կմԱ
Ներկայիս երկրներԻրան Իրան
Ազգային կազմ
ՊատմականՀայեր
Ներկաազարիներ, քրդեր, պարսիկներ, հայեր, ասորիներ
Կրոնական կազմ
ՊատմականՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՆերկաՇիա իսլամ, Սուննի իսլամ, Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պարսկահայք, Նոր Շիրականը Մեծ Հայքի քարտեզի վրա

Պատմություն խմբագրել

Պարսկահայք անունը մեր մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվում է «Աշխարհացոյց»-ում, իսկ նրա Հեր և Զարեվանդ գավառները հիշատակվում են հին ժամանակներից և շատ հաճախ։ Պարսկահայքը գրավել է Ուրմիա լճի արևմտյան և հյուսիսային առափնյա շրջանները[1]։ Նա շրջապատված էր Ուրմիա լճով և Կորճեք ու Վասպուրական «աշխարհ»-ներով։ Պարսկահայքում շատ էին տարածված ցիռը և այծյամը։ Պարսկահայքի Հեր և Զարեվանդ քաղաքների բնակչության ճնշող մասը կազմում էին հայերը, իսկ հարավային մնացած գավառներում բավական թիվ էին կազմում նաև ատրպատականցիները[2]։ Պարսկահայքը թե՛ Արտաշեսյանների և թե՛ Արշակունիների թագավորության շրջանում միացված էր Հայկական պետությանը։ Հայաստանի առաջին բաժանման ժամանակ (387 թվական) այն միացվեց Ատրպատականին և նրա կազմում էլ մնաց մինչև վերջ, բացառությամբ Հեր, [[Զարեհավան (գավառ)|Զարեհավան]] և Զարեվանդ գավառների ու մի քանի այլ շրջանների, որոնք 9-11-րդ դարերում մտնում էին Վասպուրականի իշխանության մեջ։

Վարչական բաժանում խմբագրել

Ըստ «Աշխարհացոյց»-ի, Պարսկահայքը կազմված էր 9 գավառներից.

  • Այլի կոչվում էր նաև Կուռիճան- կենտրոնը՝ Այլի
  • Մարի գավառ (Մարի գաւառ)- կենտրոնը՝ Մարի
  • Թրաբի- կենտրոնը՝ Նախճավան (Նախճաւան)
  • Արասխ կոչվում էր նաև Ովեա- կենտրոնը՝ Շնավհ (Շնաւհ)
  • Առնա կոչվում էր նաև Ըռնա- կենտրոնը՝ Առնա
  • Տամբեր- կենտրոնը՝ Տամբեր
  • Զարեհավան (Զարեհաւան)- կենտրոնը՝ Զարեհավան (Զարեհաւան)
  • Զարավանդ (Զարաւանդ)- կենտրոնը՝ Զարավանդ (Զարաւանդ)
  • Հեր- կենտրոնը՝ Հեր

Գավառների թվարկումը կատարված է հարավից հյուսիս ուղղությամբ։ Նրանց անունների մեծագույն մասը հնագույն ծագում ունի։ Պարսկահայքի գավառներից շատերի դիրքը վերջնականապես չի ճշտված։ Նրանցից մեզ լավ ծանոթ են միայն Հերը և Զարեվանդը։

Հեր խմբագրել

Հեր գավառը գրավում էր այժմյան Խոյի շրջանը՝ Ուրմիա լճից հյուսիս։ Գավառի պատմաաշխարհագրական նշանավոր վայրերն են Հեր քաղաքը և Նվարսակ գյուղը։ Հերը համապատասխանում է այժմյան Խոյ քաղաքին, գտնվում էր Կոտուր գետի ափին՝տաշտաձև, փոքրիկ դաշտի կենտրոնում։ Այս դաշտը հենց քաղաքի անվամբ էլ կոչվել է Հերական կամ Խերական դաշտ։ Հեր քաղաքն ունեցել է պարսպապատ ամուր բերդ՝ երկաթե դռներով։ Նվարսակ անշուք գյուղը, որը գտնվում էր Հեր քաղաքի մոտ և 5-7-րդ դարերում եղել է Արևելյան Հայաստանի ու Ատրպատականի միջև սահմանային կետ, 5-րդ դարում նշանավորվեց որպես հաշտության պայմանագրի կնքման վայր։ Նվարսակի հաշտության պայմանագիրը կնքնել է 484 թվականին՝ Վահան Մամիկոնյանի և պարսկական արքունիքի ներկայացուցիչ Նիխոր զորավարի միջև։ Նվարսակի հաշտությունն արդյունք էր հայերի 481-484 թվականների հաղթական ապստամբության։ Այդ պայմանագրով Հայաստանը ներքին կյանքում ձեռք բերեց ինքնուրույնություն[3]։

Զարեվանդ խմբագրել

Այս գավառը հիշատակվում է նաև Զարուանդ և Զարավանդ ձևով։ Զարևանդը տարածքով համապատասխանում է այժմյան Սալմաստի և Դիլմանի շրջաններին, որոնք տարածվում են Ուրմիա լճից հյուսիս-արևմուտք։ Գավառի պատմական վայրերից է Սալմաստը, որը հիշատակված է դեռևս Փավստոս Բուզանդի մոտ։ Թովմա Արծրունու վկայությամբ Սալմաստը 9-րդ դարում արդեն քաղաք էր Հայաստանի ու Ատրպատականի սահմանագլխին[4]։

Գրականություն խմբագրել

  • Թադևոս (Թադիկ) Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 2007։
  • Հայաստանի Ազգային Ատլաս, հատոր Բ, Երևան, 2008։
  • Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 1-5, Երևան, 1986-2001։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հայաստանի Ազգային Ատլաս, հատոր Բ, Երևան, 2008։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի ազգային ատլաս Հատոր Բ
  2. Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան 2007, 518 էջ https://issuu.com/90201/docs/__._________________________________bf89a06fad3ba6
  3. Թ․Հակոբյան «Հայաստանի պատմական աշխարհագրություն»
  4. Թ․Հակոբյան