Գավրիլ Իլիև Կացարով (բուլղար․՝ Гаврил Илиев Кацаров, հոկտեմբերի 4, 1874(1874-10-04)[1], Կոպրիվշիտիցա, Սոֆիայի մարզ, Բուլղարիա - հունիսի 1, 1958(1958-06-01)[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղար պատմաբան, բանասեր և հնագետ[2]։ Սոֆիայի համալսարանի ռեկտոր[3]։ Բուլղարիայի հնագիտական ինստիտուտի և Հնագիտական ազգային թանգարանի տնօրեն։

Գավրիլ Կացարով
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 4, 1874(1874-10-04)[1]
ԾննդավայրԿոպրիվշիտիցա, Սոֆիայի մարզ, Բուլղարիա
Մահացել էհունիսի 1, 1958(1958-06-01)[1] (83 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԼայպցիգի համալսարան
Մասնագիտությունարվեստագետ, հնագետ, համալսարանի դասախոս, պատմաբան, բանասեր, դասական բանասեր, թանգարանագետ և դպրոցի դասատու
ԱշխատավայրՍոֆիայի համալսարան
Զբաղեցրած պաշտոններՍոֆիայի համալսարանի ռեկտոր
ԱնդամությունԱվստրիայի գիտությունների ակադեմիա, Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա և Ռումինական ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Gavril Katsarov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գավրիլ Կացարովը ծնվել է 1874 թվականի հոկտեմբերի 4-ին Կոպրիվշտիցայում, Սոֆիայի մարզ։ 1899 թվականին դոկտորի աստիճանով ավարտել է Լայպցիգի համալսարանը։ Հետո աշխատել է Բեռլինում, Մյունխենում (1901-1902) և Իտալիայում (1906)։

Բուլղարիա վերադառնալուց հետո սկսել է աշխատել Սոֆիայի տղամարդկանց առաջին գիմնազիայում, իսկ հետո՝ Բարձրագույն ուսումնարանում։ 1900 թվականից եղել է դոցենտ, 1904 թվականից՝ արտահաստիքային պրոֆեսոր, իսկ 1910 թվականից՝ պրոֆեսոր[4]։ 1915-1918 թվականներին եղել է Սոֆիայի համալսարանի պատմական-բանասիրական ֆակուլտետի դեկան, իսկ 1927-1928 թվականներին՝ համալսարանի ռեկտոր։

Հաջորդող երկու տարիների ընթացքում եղել է Սոֆիայի Ազգային հնագիտական թանգարանի տնօրեն։ Բուլղարիայի հնագիտական ինստիտուտի (1920) գիտական խորհրդի հիմնադիր և անդամ։

1909 թվականից Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի, ինչպես նաև Ռումինիայի գիտությունների ակադեմիայի (1936) և Ավստրիայի գիտությունների ակադեմիայի (1939) ակադեմիկոս։ Արտասահմանյան կազմակերպությունների և ինստիտուտների անդամ։

Գավրիլ Կացարովի եղբայրն է եղել գեներալ-մայոր Դիմիտր Կացարովը։

Կացարովը մահացել է 1958 թվականի հունիսի 1-ին Սոֆիայում՝ 83 տարեկան հասակում։

Մատենագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Алманах на Софийския университет 1888 – 1928, Кратка история на университета с животописни и книгописни сведения за преподавателите и асистентите от основаването на висшето училище насам. София: Университетска библиотека № 91. 1929. էջեր 92–99.
  3. Кратка българска енциклопедия, издателство на БАН, София, 1964, том 2, стр. 650.
  4. Николова, В., Куманов, М., България. Кратък исторически справочник, том 3, стр. 262

Գրականություն խմբագրել

  • Алманах на Софийския университет 1888-1939, С., 1940, с. 277-279
  • Алексиева А., Велков В., Гавраил Илиев Кацаров. Библиография, С., 1953
  • Велков В., Гаврил Кацаров, С., 1991

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գավրիլ Կացարով» հոդվածին։