Ռումինիայի գիտությունների ակադեմիա

Ռումինիայի գիտությունների ակադեմիա, հիմնադրել է ռումինացի 26 գիտնականներից կազմված խումբ, որոնք դժգոհ էին ռումինական Ակադեմիայի գիտական մասից, որը ետին պլան էր մղվել և բոլոր գիտակարգերից ուներ միայն 12 ներկայացուցիչ[1]։

Ռումինիայի գիտությունների ակադեմիա
Տեսակգիտությունների ակադեմիա
Հիմնադրվել էմարտի 11, 1935
Լուծարված է1948
Երկիր Ռումինիա
ՏեղագրությունԲուխարեստ

Պատմություն խմբագրել

1935 թվականի մարտի 29-ին ինստիտուտը, որը փաստացի հիմնվել է 1935 թվականի մարտի 11-ին, ստացավ իրական կարգավիճակ[2]։

Ըստ կանոնադրության ռումինական գիտությունների ակադեմիայի նպատակներն էին[1] .

  • տարբեր հիմնարար և կիրառական գիտական մասնագիտացումների կապերի հաստատման դյուրացում և աջակցություն ու հետազոտությունների արդյունքների տարածում հաղորդագրությունների, զեկուցումների, հրապարակումների, ցուցադրությունների և այլնի միջոցով։
  • գիտական հետազոտությունների խթանումը մրցանակներով, ֆինանսավորմամբ և այլնով արժեքավոր աշխատանքների համար։
  • գիտական հաստատությունների կազմի գիտական աշխատանքների ընդունում, որոնք կապ ունեն Գիտությունների ակադեմիայի հետ։

Այս նպատակով Ռումինիայի գիտությունների ակադեմիային մասնակցություն ունեն 120 գործող անդամներ՝ 10 գիտական բաժիններից յուրաքանչյուրից 12 անդամ.

  1. Մաթեմատիկայի և աստղագիտության բաժին,
  2. Ֆիզիկայի բաժին,
  3. Քիմիայի բաժին,
  4. Կենսաբանության բաժին (կենդանաբանություն, բուսաբանություն, բնախոսություն),
  5. Կիրառական կենսաբանության բաժին,
  6. Երկրաբանության, հանքաբանության և աշխարհագրության բաժին,
  7. Ռազմագիտության բաժին,
  8. Պատմության և գիտության փիլիսոփայության բաժին, կազմակերպում, կրթություն և իրազեկում,
  9. Տեխնիկական բաժին,
  10. Սոցիալական և տնտեսական գիտությունների բաժին։

Ռումինական ակադեմիայի դատական միջամտությունից հետո հ. 2418 / 1938 հուլիսի 7 Օրենքի հրամանով Ռումինիայի գիտությունների ակադեմիային արգելվեց կրել Ակադեմիա կոչումը, քանի որ դրանով խախտում է մեկ այլ հաստատության մենաշնորհը։ Դրա արդյունքում 1938 թվականի սեպտեմբերի 24-ին Ռումինիայի գիտությունների ակադեմիայի Գլխավոր ժողովի որոշմամբ անվանումը փոխվեց և դարձավ «Գիտությունների ռումինական ինստիտուտ»

1940 թվականի նոյեմբերի 6-ի № 3714 հրամանով, որը հրապարակվեց 1940 թվականի նոյեմբերի 7-ին պաշտոնական տեղեկագրի 261-րդ համարի առաջին մասում, հայտարարվեց, որ «Բուխարեստում հիմնված իրավաբանական «Գիտությունների ռումինական ինստիտուտ» կազմակերպությունը իրավունք ունի կոչվել «Գիտությունների ռումինական ակադեմիա»[2] ։

Գիտությունների ռումինական ակադեմիան կազմացրվել է 1948 թվականին։ Ազգային մեծ համաժողովի նախագահական 76-րդ հրամանագրի արդյունքում, որը հրապարակվեց 1948 թվականի հունիսի 9-ի պաշտոնական տեղեկագրի 132-րդ համարում Ռումինական ակադեմիան վերանվանվեց Ռումինական ժողովրդական հանրապետության ակադեմիայի և Գիտությունների ռումինական ակադեմիան ներառվեց Ռումինական ժողովրդական հանրապետության ակադեմիայի կազմում իր շարժական և անշարժ սեփականությամբ[3] ։

Այժմ Ռումինիայի գիտությունների ակադեմիան, որը հիմնվել է 2007 թվականին, իրավականորեն համարվում է Գիտությունների ռումինական ակադեմիայի (1935-1948 թթ.) և Ռումինացի գիտնականների միության (1956 թ.) միակ փոխարինողն ու ժառանգը[4]։

Գրականություն խմբագրել

  • *** Academia de Științe din România. Buletin, 1(1936) - 14(1945-1946).
  • Botez, Elvira, Scurt istoric al Asociațiunii Române pentru înaintarea și răspândirea științelor, în NOEMA, IV, 2005, l,pp. 159–167.
  • *** Comptes Rendus des seances de l'Academie des Sciences de Roumanie, I (1936-1937) - VIII (1946-1947).
  • Negulescu P. P., Reforma învățământului. Ed. 2-a. București 1927, Ed. Casei Școalelor, pp. CLXXIX-CLXXX.
  • Rusu, Dorina N., Istoria Academiei Române. Repere cronologice, București, Ed. Academiei Române, 1992, p. 227.
  • Rusu, Dorina N., Membrii Academiei Române 1866-2003 Dicționar, București, Ed. Academiei Române, 2003.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Romanian Academy of Sciences - Its history» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  2. 2,0 2,1 «Romanian Academy of Sciences (1935-1948)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  3. «AOS About us - History - Integration into the Romanian People's Republic Academy (1948-1956)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  4. «AOS About us - History - Academy of Romanian Scientists». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել