Գաուր
Գաուր (արու)
Գաուր (արու)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Վերնակարգ Paraxonia
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Սնամեջ եղջերավորներ (Bovidae)
Ենթաընտանիք Bovinae
Ցեղ Bos
Տեսակ Գաուր (B. gaurus)
Միջազգային անվանում
Bos gaurus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Գաուր[1] (լատին․՝ Bos gaurus[2][3]), իսկական ցուլերի ցեղի ամենախոշոր ներկայացուցիչը[4]։ Ընտելացվել է մարդու կողմից, ընտանի տեսակը կոչվում է գայալ (Bos gaurus frontalis):

Արտաքին տեսք խմբագրել

 

Գաուրի մարմնի երկարությունը հասնում է ավելի քան 3 մետրի։ Բարձրությունը ուսերի հատվածում կազմում է 2,3 մետր, իսկ քաշը կարող է հասնել մինչև 1500 կիլոգրամի, առանձին դեպքերում՝ մինչև 2000 կիլոգրամի։ Սովորական չափահաս արուն կշռում է մոտ 1300 կիլոգրամ։ Բուրդը շագանակագույն է, կարմրավուն և սև երանգներով։ Պոզերի երկարությունը միջինը 90 սանտիմետր է և կիսալուսնի նման դեպի վեր է կորացած։

Տարածում խմբագրել

Գաուրի արեալն ընդգրկում է ամբողջ Պակիստանը (Սինդհ և Փենջաբ), Հնդկաստանը, Բանգլադեշը, Մյանմուն, Թայլանդը, Կամբոջան, Հարավային Վիետնամը և Մալազիան, Նեպալը, որտեղ գաուրն ապրում է խիտ անտառներում։ Երբեմն սնունդ որոնելու նպատակով գնում է անտառեզրեր կամ բացատներ, բայց շատ հաճախ խուսափում է բաց տեղանքներից։

Գաուրներն ակտիվ են ցերեկային ժամերին, բայց մարդկանց բնակավայրերի մոտ հաճախ վարում են գիշերային կենսակերպ։ Նրանք սնվում են խոտաբույսերով, սակայն կարող են նաև սաղարթ ուտել։ Գաուրների հոտերը բաղկացած են 10-12 առանձնյակներից, որոշ դեպքերում, նույնիսկ կարող են հասնել քառասուն առանձնյակի։ Այդ հոտերում հիմնականում էգերն են՝ երիտասարդ հորթերով, որոնց ուղեկցում է մեկ արու։ Արուները հաճախ են փոխում հոտը, հոտի առաջնորդ լինելու իրավունքը ստանում են մենամարտելով, որոնք սակայն չեն հանգեցնում խեղումների։ Երիտասարդ արուները, որոնք դեռ չեն կարողանում հասուն մրցակցի մենամարտի հրավիրել, առանձին հոտեր են ձևավորում։ Տարեց արուներն ապրում են միայնակ։

Սպառնալիքներ խմբագրել

Գաուրները համարվում են վտանգված կենդանիներ։ Որսի և անասունների համաճարակով վարակվելու պատճառով գաուրի պոպուլյացիան խիստ կրճատվել է։ Այսօր վայրի բնության մեջ ապրում է շուրջ 20 հազար գաուր, որոնք ցրված են տարբեր սահմանափակ տարածքներում։ Տարբեր երկրներում գաուրների թվաքանակի աճը շատ տարբեր է։ Հնդկաստանում 1990-ական թվականներից ի վեր պոպուլյացիաները կարողացել են փոքր-ինչ աճել և այսօր կազմում են բոլոր գաուրների 90 տոկոսը։ Իսկ Հարավարևելյան Ասիայի երկրներում իրավիճակը կրիտիկական է. բոլոր պոպուլյացիաները վտանգված են։

Ենթատեսակներ խմբագրել

 

Գաուր (Bos gaurus[2][3]) կազմում է 3 ենթատեսակ[2]։

  • Bos gaurus gaurus - Հնդկական գաուր[3] Հնդկաստան, Նեպալ,
  • Bos gaurus laosiensis - Հնդկաչինական գաուր[3]՝ Բիրմայից հարավ մինչև Մալակկա թերակղզի,
  • Bos gaurus sinhaleyus  - բնակվել է Շրի Լանկայում, վերացել է պատմական ժամանականերում,
  • Bos gaurus frontalis - Գայալ, գաուրի ընտելացված ձևը, երբեմն դիտարկվում է որպես առանձին տեսակ՝ Bos frontalis[3].

Ընտելացում խմբագրել

 
Գայալ

Գաուրը պատկանում է այն հինգ տեսակի ցուլերին, որոնք կարողացել են ընտելացվել մարդու կողմից։ Գաուրի տնային ձևը կոչվում է գայալ կամ միթհուն։ Գայալը համարվում է ավելի հնազանդ, քան գաուրը։ Նա զգալիորեն ավելի փոքր է, քան իր վայրի նախնին, ունի ավելի լայն ճակատ և ավելի հաստ կոնաձև եղջյուրներ[5], որոնց ծայրերը ուղղված են դեպի դուրս։ Այն օգտագործվում է որպես աշխատանքային կենդանի և որպես մսի աղբյուր։ Գայալներին պահում են Մյանմայի սահմանամերձ շրջաններում, Մանիպուրում և Նագալանդում։ Արեալի այլ մասերում գաուրը երբեք ընտելացված չի եղել։ Որոշ տեղերում գայալներին հաջողությամբ խաչասերել են կովերի հետ։ Գայալի և կովի խառնասերունդներն օգտագործվում են Հնդկաստանի բազմաթիվ շրջաններում և ունեն ընտանի կենդանիներին բնորոշ հատկություններ։

Բութանում գայալները խաչասերվում են յակերի հետ, բայց այս խառնասերունդի տված սերունդները չեն առանձնանում իրենց բեղունությամբ։

Երբեմն գաուրի փոխարեն կիրառվում է լատիներեն Bos gaurus անվանումը։ Հնում այսդես է կոչվել վայրի գաուրը, իսկ գայալը կոչվել է Bos frontalis[6]: Սակայն, քանի որ երկուսն էլ նույն տեսակն են, 1993 թվականից երկուսի համար էլ օգտագործվել է Bos frontalis անվանումը։ Գաուր և գայալ բառերը գալիս են հինդիից։ Հարավ-արևելյան Ասիայում դրանց երբեմն կոչում են նաև մալայական «սելադանգ» բառով[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Банников, Андрей Григорьевич, Флинт, Владимир Евгеньевич Отряд Парнокопытные (Artiodactyla) // Жизнь животных. Том 7. Млекопитающие / под ред. Соколов, Владимир Евгеньевич. — 2-е изд. — М.: Просвещение, 1989. — С. 513—514. — 558 с. — ISBN 5-09-001434-5
  2. 2,0 2,1 2,2 Duckworth J. W., Sankar K., Williams A.C., Samba Kumar N., Timmins R. J. 2016. Bos gaurus. The IUCN Red List of Threatened Species 2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Castello J. R. (2016) Bovids of the World: Antelopes, Gazelles, Cattle, Goats, Sheep, and Relatives. — Princeton University Press. — Pp. 624—629. — 664 p. — ISBN 978-0-691-16717-6 [1]
  4. The Genetics of Cattle, 2nd Edition.
  5. Биологический энциклопедический словарь / Гиляров, Меркурий Сергеевич, Баев Александр Александрович, Винберг Г. Г., Заварзин Георгий Александрович и др. — М.: Советская энциклопедия, 1986. С. 118.
  6. Nowak, R. M. (1999). «Gaur». Walker's Mammals of the World. Vol. 1. Baltimore, USA and London, UK: The Johns Hopkins University Press. էջեր 1158–1159.
  7. Hubback, T. R. (1937). «The Malayan gaur or seladang». Journal of Mammalogy. 18 (3): 267–279.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաուր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաուր» հոդվածին։