Մանիպուր
Մանիպուր (մանիպուրի՝ মনিপুর), նահանգ (1972 թվականից) Հնդկաստանի հյուսիս-արևելքում, Բիրմայի սահմանի մոտ։
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | Հնդկաստանի նահանգ |
Մտնում է | Հնդկաստան |
Վարչկենտրոն | Իմպհալ |
Օրենսդրական մարմին | Manipur Legislative Assembly? |
Բնակչություն | ▲2 855 794 մարդ (2011)[1] |
Տարածք | 22 327 կմ² |
![]() | |
Հիմնադրված է | 1972 թ. |
Սահմանակցում է | Ասսամ, Նագալենդ, Միզորամ և Չին |
Ժամային գոտի | UTC+5:30 |
ISO 3166-2 կոդ | IN-MN |
Ավտոմոբիլային կոդ | MN |
Անվանված է | մարգարիտ |
manipur.gov.in | |
Տարածությունը 22,4 հազար կմ² է, բնակչությունը՝ ▲2 855 794 մարդ (2011)[1]։ Վարչական կենտրոնը՝ Իմփհալ։ Ռելիեֆում տիրապետում են միջօրեականի ուղղությամբ ձգված լեռնաշղթաների և միջլեռնային լայն հովիտների հերթագայությունը։ Կլիման չափավոր տաք է։ Տարեկան տեղումները 1500-2500 մմ են։ Լեռների հողմակողմ լանջերին գերակշռում են խոնավ արևադարձային անտառները, հողմահակառակ լանջերին՝ տերևաթափ, ավելի վեր՝ լայնատերև և սոճու անտառներն ու մարգագետինները։ Մանիպուրը հետամնաց գյուղատնտեսական շրջան է։ Մշակում են բրինձ, յուղատուներ, ծխախոտ, բամբակենի, պատիճավոր բույսեր։ Զբաղվում են նաև այգեգործությամբ և շերամապահությամբ։ Զարգացած է ջուլհակությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 223)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանիպուր» հոդվածին։ |